Մխիթարյանը կխզի պայմանագիրը «Արսենալի» հետ - VNews
Բաժիններ

Մխիթարյանը կխզի պայմանագիրը «Արսենալի» հետ

Նախօրեին հայտարարվեց, որ Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմնա իտալական ակումբում մինչև այս մրցաշրջանի ավարտ, ինչպես նաև «գայլերը» նախնական համաձայնության են ձեռք բերել ֆուտբոլիստին ևս մեկ մրցաշրջանով թիմում պահելու համար։

VNews.am-ի տեղեկություններով՝ նախատեսվում է, որ Հենրիխ Մխիթարյանը կխզի պայմանագիրը «Արսենալի» հետ և արդեն որպես ազատ գործակալ նոր պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ: Վարձակալության տարբերակը հնարավոր չէր, քանի որ ՖԻՖԱ-ի կանոններով ֆուտբոլիստը իր գործող պայմանագրի վերջին տարում չի կարող վարձակալությամբ հանդես գալ այլ ակումբում:

Այս պահին անհայտ է միայն այն, թե ինչ պայմաններով է «Արսենալը» համաձայնել խզել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ, որը ավարտվելու էր 2021թ. ամռանը: Իտալական Il Tempo-ն գրում է, որ դա հաջողվել է շնորհիվ սուպերգործակալ Մինո Ռայոլայի ջանքերի, մինչդեռ Goal-ի «Արսենալի» թղթակիցը պնդում, որ «Արսենալը» նման որոշում է կայացրել՝ նրա աշխատավարձի ծանր բեռից ազատվելու համար։

Մի շարք աղբյուրներ պնդում են, որ Ջաստին Կլյուվերտի հետ փոխանակումը անգամ չի քննարկվել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական․ Նարեկ Պետրոսյանը հեռացավ «Ուրարտուից»

Պաշտոնական․ Մարտին Էդեգորը վերադարձավ Մադրիդի «Ռեալ»

Պաշտոնական․ «Յուվենտուսը» հրաժեշտ տվեց իր կիսապաշտպանին

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը վերադարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

«Յուվենտուսը» կարող է վաճառել Դիբալային

Լակազետը կարող է կարիերան շարունակել Իտալիայում

Դավիդ Սիլվան կխաղա Ա սերիայում

«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է նոր տրանսֆերի մասին

Կլաուդիո Բրավոն կվերադառնա Իսպանիա

«Յունայթեդը» այլընտրանք է գտել Սանչոյի համար «Բարսելոնայում»

«Ուրարտուի» կազմը համալրել է երիտասարդ նիգերացի կիսապաշտպան

«Յուվենտուսը» ևս մեկ ֆուտբոլիստի դռան կողմը ցույց կտա

«Ռոման» մտադիր է հրաժեշտ տալ 2 ֆուտբոլիստի

«Լիվերպուլ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

«Ռեալը» կողմնորոշվել է Էդեգորի ապագայի վերաբերյալ

«Նրա հնարամտությունն ու դինամիզմը «Ռոմային» ԵԼ ուղեգիր տվեցին». Մխիթարյանն ու մրցաշրջանի կարևորագույն խաղերը