fbpx
Բաժիններ

Մխիթարյանը մեկնարկում է Եվրոպա լիգայում իր նոր երթը «Ռոմայի» հետ

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Խմբային Փուլ 1 տուր

19 Սեպտեմբեր 2019 - 23:00

4

Ռոմա

0

Ստամբուլ Բաշակշեհիր

1 - 0 Ժունիոր Կայսարա (ինքնագոլ) - 42`

2 - 0 Էդին Դզեկո - 58`

3 - 0 Նիկոլո Զանիոլո - 71`

4 - 0 Յուստին Կլյուվերտ - 93`

Այսօր մեկնարկում է Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկությունը, որին կրկին կմասնակցի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

Իր հարուստ կարիերայում Մխիթարյանը միշտ խաղացել է այնպիսի ակումբներում, որոնք մշտապես հանդես են եկել եվրագավաթներում՝ Չեմպիոնների լիգա, Եվրոպայի լիգա… բայց Մխիթարյանի մրցաշարը հենց Եվրոպա լիգան է, որտեղ մեր հավաքականի առաջատարը գրեթե միշտ փայլել է, հիանալի ելույթներ է ունեցել, գոլեր է խփել ու, ի վերջո, չեմպիոն է դարձել: Նոր ճանապարհորդությանն ընդառաջ փորձենք վերհիշել Մխիթարյանի անցած ճանապարհը ԵԼ-ում:

«Բորուսիա»

Մխիթարյանը Եվրոպա տեղափոխվելուց հետո իր նորամուտը Եվրոպա լիգայում նշել է բավական ուշ: «Շախտյորի» կազմում անցկացրած 3 մրցաշրջանում կիսապաշտպանը 3 անգամն էլ խաղացել է Չեմպիոնների լիգայում, իսկ «Բորուսիայում» Հենոն միայն 3-րդ տարում նշեց իր նորամուտը, քանի որ դորտմունդցիները 2013/14 և 2014/15 մրցաշրջաններում նույնպես խաղում էին Չեմպիոնների լիգայում:

2015/16 մրցաշրջանում, որը Հենոյի լավագույնն էր գերմանական ակումբի կազմում, «Բորուսիան» մեկնարկեց Եվրոպա լիգայում որակավորման 3-րդ փուլից: Առաջին մրցակիցը «Վոլֆսբերգն» էր (ի դեպ՝ «Ռոմայի» հետ ընդգրկված է նույն խմբում), որի արգելքը դորտմունդցիները հաղթահարեցին ընդհանուր՝ 6-0 հաշվով: Ավստրիայում Մխիթարյանը նշեց իր նորամուտը, իսկ արդեն «Սիգնալ Իդունա» մարզադաշտում հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ շռնդալից կերպով սկսելով իր փառահեղ ուղին այս մրցաշարում:

Որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Բորուսիայի» մրցակիցը նորվեգական «Օդ» ակումբն էր, որին դորտմունդցիները հաղթեցին ոչ ֆուտբոլային 4-3 ու 7-2 հաշիվներով, իսկ Մխիթարյանը խաղերից յուրաքանչյուրում մեկական գոլ խփեց:

Խմբային փուլում «Բորուսիայի» մրցակիցներն էին «Կրասնոդարը», ՊԱՈԿ-ը և ադրբեջանական «Գաբալան»: Հենոն խմբային փուլում մեկ գոլի հեղինակ դարձավ, և դժվար չէ կռահել, թե որ մրցակցի դեմ խաղում. 2015-ի նոյեմբերի 5-ին Մխիթարյանը խոցեց «Գաբալայի» դարպասը՝ ձևակերպելով խաղի վերջնահաշիվը՝ 4-0:

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում՝ 2015/16 մրցաշրջանի երկրորդ կեսում, երբ Ռոյս-Օբամեյանգ-Մխիթարյան եռյակն արդեն ֆանտաստիկ մարզավիճակ էին ձեռք բերել ու Տուխելի թիմը վերելքի վրա էր, «Բորուսիային» բավական բարդ մրցակիցներ բաժին հասան: 1/16 եզրափակիչում դորտմունդյան ակումբը հաղթահարեց «Պորտուի», իսկ 1/8-ում՝ «Տոտենհեմի» արգելքը: ¼-ում մրցակիցը «Լիվերպուլն» էր, որի երկրորդ խաղի սցենարը թրիլերային ստացվեց. Առաջին խաղում 1-1 ավարտելուց հետո Անգլիայում խաղի հաշիվը բացեց հենց Մխիթարյանը, որին շատ արագ հետևեց Օբամեյանգի գոլը: «Բորուսիան» 3-1 հաշվով հաղթում էր արտագնա խաղում, կիսաեզրափակիչի ուղեգիրն արդեն, կարծես, նվաճած էր: Բայց հենց այդտեղ Հենոն ու ընկերները «Էնֆիլդի» կախարդանքի զոհ դարձան. Կլոպն իր նախկին թիմին շոկի ենթարկեց՝ 3 գոլ խփելով ու դիմակայությունում հաղթելով 5-4 հաշվով: «Բորուսիայում» դա Մխիթարյանի վերջին մրցաշրջան էր:


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

Թվեք Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերը Հայաստանի հավաքականի կազմում. VNews-ի Quiz-ը

Առանց ավագի, առաջնորդի, ուղեղի ու գոլահարի. Հայաստանի հավաքականում [շատ] «բան չի փոխվել»

Օզիլը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ ու հայտարարել այդ մասին

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է 6 տրանսֆեր իրականացնել հունվարին

Հայտնի է՝ ով կփոխարինի Էմերիին «Արսենալում»

Ալեգրին կատակով է պատասխանել ՄՅՈւ-ն գլխավորելու վերաբերյալ հարցին

«Ման․ Յունայթեդ» – «Լիվերպուլ»․ Լուրջ խնդիրներ՝ մանկունյական թիմի ճամբարում

Հայտնի է՝ ինչու է «Յունայթեդը» հրաժարվել Նեյմարի համար մեծ գումար առաջարկելու մտքից

Թոփ-5 լիգաների ուշագրավ 8 հանդիպում, որ տեղի է ունենալու այս ամսվա մնացած հատվածում

«Փյունիկը» առաջարկում է «Ռոմային» ընկերական հանդիպում անցկացնել

Նոր տեղեկություններ Մխիթարյանի վիճակից. հայտնի է՝ որ խաղին նա կվերադառնա խաղադաշտ

Անգլիայում կարող են մարզչական մեծ փոփոխություններ լինել

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

Վենգերն ասել է, թե ինչու է հրաժարվել գլխավորել «Ռեալը»

Վան դեր Սարը կարող էր տեղափոխվել «Լիվերպուլ»

«Ֆուտբոլաթենիսագեղասահորդ».Պետր Չեխը ու ևս 9 ֆուտբոլիստ, որոնք անցել են այլ մարզաձևերի