Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
ԱՍ Ռոմա
Ջենոա
1 - 0 Ջանլուկա Մանչինի - 24`
«Ռոման» նախապատրաստվում է Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրում «Ջենոայի» դեմ սեփական հարկի տակ կայանալիք հանդիպմանը:
Հռոմեական թիմի կազմում հերթական մարզմանը մասնակցել է նաև հարձակողական ոճի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 23 մրցավեճ (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 9 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հայ ֆուտբոլիստն իր ակտիվում հեթ-տրիկ էր գրանցել այս թիմերի միջև առաջին խաղաշրջանում կայացած հանդիպմանը, երբ Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը հաղթանակ էր տոնել 3-1 հաշվով:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մխիթարյանին կարող է հանգստի հնարավորություն տրվել, ինչի հետևանքով էլ նա ընդգրկված չի լինի «Ջենոայի» դեմ խաղում «Ռոմայի» մեկնարկային կազմում:
«Գայլերն» ունեն 47 միավոր և զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը, իսկ «Ջենոան» 27 միավորով գտնվում է 13-րդ տեղում:
Il Romanista․ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալ-չմնալու հարցը կարող է մոտ օրերս լուծում ստանալ
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո