-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ռոմայի» նախկին մարզական տնօրեն Ջանլուկա Պետրաչին խոսել է հռոմեական ակումբի հարձակողական ոճի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի և Պեդրո Ռոդրիգեսի մասին:
«Երբ Պեդրո Ռոդրիգեսի թեկնածությունն առաջարկեցի գլխավոր մարզչին, որոշակի կասկածներ կային, քանի որ նա ոչ միշտ էր խաղում «Չելսիում»: Բայց երբ այդ մասին խոսեցի Ձապակոստայի հետ, որը լոնդոնյան թիմում եղել էր նրա թիմակիցը, ինձ պատմեց տղայի մասին, որը մարզումներին նվիրվում է 1000%-ով և օրինակ է երիտասարդների համար: Որոշեցինք հույս դնել Պեդրոյի վրա, քանի որ նա Ֆոնսեկայի սխեմայում կարող էր գործել հարձակման բոլոր 3 դիրքերում:
Կցանկանայի ընդգծել նաև Մխիթարյանին, որին նույնպես, կարելի է ասել, 0-ից ենք վերցրել, նույնը՝ Սմոլինգին, խաղացողներ, որոնք դժվարություններ ունեին, և ովքեր արդեն իսկ ցուցադրել են անհատականություն ու պրոֆեսիոնալիզմ: Միկին 45 օր անցկացրեց ջրում՝ շատ տհաճ վնասվածքից վերականգնվելու համար, նա աշխատում էր առավոտից երեկո՝ իրեն կարծես մեղավոր զգալով: Նա թոփ-տղա է, իսկական առաջատար, լուռ, բայց առաջատար»,- Պետրաչիի խոսքերը մեջբերում է Forzaroma․info-ն:
Մխիթարյանն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում դարձել է 5 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:
«Ռոմայի» հայտացուցակը «Նապոլիի» դեմ հանդիպման համար
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո