-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի Ա սերիայի 6-րդ տուրում կայացած «Ռոմա» – «Ֆիորենտինա» հանդիպման (2-0) լավագույն ֆուտբոլիստ:
Հռոմեական ակումբի թվիթերյան էջի կողմից առաջադրվել էին կոչմանը հավակնող ևս 3 խաղացողներ՝ պաշտպան Լեոնարդո Սպինացոլան, հարձակողական ոճի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսն ու հարձակվող Էդին Ջեկոն: Քվեարկությունում հաղթող է ճանաչվել Հայաստանի հավաքականի ավագը, որը, ամբողջությամբ մասնակցելով վերոնշյալ մրցավեճին, դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Yet another assist… ✨🅰️
Congratulations to @HenrikhMkh, voted the @qatarairways #ASRoma Man of the Match against Fiorentina! 🏅 pic.twitter.com/AEro3G6px8
— AS Roma English (@ASRomaEN) November 2, 2020
Մխիթարյանն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել «Ռոմայի» բոլոր 6 հանդիպումներում (մշտապես՝ մեկնարկային կազմում)՝ իր ակտիվում գրանցելով 4 արդյունավետ փոխանցում: Նա 1 «ասիստ» էլ կատարել է Եվրոպա լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլում անցկացրած 2 մրցավեճում:
Հենրիխ Մխիթարյանի գնահատականները «Ֆիորենտինայի» հետ խաղում
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո