Մխիթարյանը տարիքային հերթական ռեկորդը սահմանեց՝ գերազանցելով Գևորգ Ղազարյանի ցուցանիշը - VNews
Բաժիններ

Մխիթարյանը տարիքային հերթական ռեկորդը սահմանեց՝ գերազանցելով Գևորգ Ղազարյանի ցուցանիշը

Ավելի քան մեկամյա ընդմիջումից հետո կրկին կրելով Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը, մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանն անցկացրած խաղերի քանակով հերթական տարիքային ռեկորդը գրանցեց:

Վրաստանի հավաքականի հետ կայացած Ազգերի լիգայի մրցախաղը 31-ամյա Հենրիխ Մխիթարյանի 87-րդ հանդիպումն էր ՀՀ հավաքականի կազմում: Նա գերազանցեցիր խաղընկերոջը՝  Գևորգ Ղազարյանին պատկանող տարիքային ռեկորդը: Վերջինս ՀՀ հավաքականում հանդես եկած ֆուտբոլիստներից 31 տարեկանում առավել շատ՝ 71 խաղ էր անցկացրել:

Ի դեպ, 32-ամյա Գևորգ Ղազարյանը ևս կարող էր տարիքային ռեկորդի հեղինակ դառնալ, եթե մասնակցեր Վրաստանի հավաքականի հետ հանդիպմանը: Նա կգերազանցեր Սարգիս Հովսեփյանի ռեկորդային ցուցանիշը, որը 32 տարեկանում հասցրել էր 70 անգամ կրել մեր ընտրանու մարզաշապիկը:

Հայաստանի հավաքականի ավագն ու լավագույն ռմբարկուն արդեն տարիքային 11-րդ ռեկորդն է սահմանում: Մխիթարյանը 21 և 22 տարեկանում գերազանցել էր Էդգար Մանուչարյանի, իսկ հետագա տարիներին՝ Ռոբերտ Արզումանյանի ռեկորդային ցուցանիշները:

Հարկ է նշել, որ Հենրիխ Մխիթարյանն իր ներկայիս տեմպերով զգալիորեն գերազանցում է հավաքականի բացարձակ ռեկորդակիր Սարգիս Հովսեփյանին: Վերջինս 31 տարեկանում հավաքականում ընդամենը 61 խաղ էր անցկացրել:

Անշուշտ, Հենրիխն առաջիկա մի քանի տարիներին էլ կարող է հաջողությամբ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում՝ պահպանելով առաջատարի իր դիրքը մեր ընտրանիում: Ուստի Մխիթարյանը հնարավորություն ունի գերազանցելու նաև Սարգիս Հովսեփյանի բացարձակ ռեկորդը: Իսկ մինչ այդ, նա առաջիկա տարիներին տարիքային նոր ռեկորդներ կսահմանի, ինչպես նաև կդառնա ՀՀ հավաքականում 100 խաղի սահմանագիծը հատած 2-րդ ֆուտբոլիստը:

Ինչ խոսք, Մխիթարյանի ցուցանիշներն ավելի բարձր կլինեին, եթե տարբեր պատճառներով տարբեր ժամանակաշրջաններում նա բաց չթողներ ՀՀ հավաքականի մի շարք հանդիպումներ: Մասնավորապես, մինչև Վրաստանի հավաքականի հետ հանդիպումը, վերջին անգամ Մխիթարյանը հավաքականի կազմում խաղադաշտ էր դուրս եկել անցյալ տարվա սեպտեմբերի 8-ին Երևանում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում՝ խփած երկու գոլերով նպաստելով մեր ընտրանու հաղթանակին (4-2): Դրանից հետո կայացած 6 հանդիպումներին Մխիթարյանը չի մասնակցել:

Մխիթարյանն ազգային հավաքականում ելույթները սկսել է դեռ 18 տարին չբոլորած՝ նորամուտը նշելով 2007թ. հունվարի 14-ին Լոս Անջելեսում Պանամայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում: Հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը 60-րդ րոպեին պատանի Հենրիխին խաղադաշտ էր մտցրել Ռաֆայել Նազարյանի փոխարեն:

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ հավաքականում անցկացրած խաղերի քանակով տարիքային ռեկորդները:

Տարիք Ռեկորդակիր Խաղ Թվական
17 Էդգար Մանուչարյան 6 2004
18 Էդգար Մանուչարյան 9 2005
19 Էդգար Մանուչարյան 11 2006
20

20

Էդգար Մանուչարյան

Հենրիխ Մխիթարյան

14

14

2007

2009

21 Հենրիխ Մխիթարյան 19 2010
22 Հենրիխ Մխիթարյան 27 2011
23 Հենրիխ Մխիթարյան 35 2012
24 Հենրիխ Մխիթարյան 43 2013
25 Հենրիխ Մխիթարյան 50 2014
26 Հենրիխ Մխիթարյան 56 2015
27 Հենրիխ Մխիթարյան 61 2016
28 Հենրիխ Մխիթարյան 70 2017
29 Հենրիխ Մխիթարյան 80 2018
30 Հենրիխ Մխիթարյան 86 2019
31 Հենրիխ Մխիթարյան 87 2020
32 Սարգիս Հովսեփյան 70 2004
33 Սարգիս Հովսեփյան 77 2005
34 Սարգիս Հովսեփյան 83 2006
35 Սարգիս Հովսեփյան 95 2007
36 Սարգիս Հովսեփյան 102 2008
37 Սարգիս Հովսեփյան 110 2009
38 Սարգիս Հովսեփյան 117 2010
39 Սարգիս Հովսեփյան 125 2011
40 Սարգիս Հովսեփյան 132 2012
41 Ռոման Բերեզովսկի 93 2015
42 Ռոման Բերեզովսկի 94 2016

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տիգրան Բարսեղյան. «Գոլերս նվիրել եմ հայրենակիցներիս»

«Միլան» – «Ռոմա». Մեկնարկային կազմեր

Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա

«Ռոման» վերջին մարզումն է անցկացրել «Միլանի» դեմ արտագնա խաղից առաջ (լուսանկարներ)

Ֆոնսեկան Մխիթարյանին նշել է թիմի տուգանայինների հիմնական իրացնողների թվում

«Ռոմայի» հայտացուցակը «Միլանի» դեմ մրցավեճի համար

Խաղաղության կոչ աշխարհին՝ արցախցի երեխաներից. Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել

Կառլո Պելեգատի. «Ինձ շատ դուր է գալիս Մխիթարյանի խաղը»

«Ռոման» սկսել է նախապատրաստվել Ա սերիայի առաջատարի՝ «Միլանի» դեմ հանդիպմանը (լուսանկարներ)

Մխիթարյանի և Կումբուլայի կառուցած գոլային գրոհը՝ համակարգչային գրաֆիկայի միջոցով (տեսանյութ)

Մխիթարյանի գնահատականները՝ «Յանգ Բոյսի» դեմ խաղում

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մխիթարյանը փոխարինման մտավ ու 15 րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը պահպանել է տեղը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես արգելել է Հայաստանում և Ադրբեջանում իր հովանու ներքո խաղերի անցկացումը

«Ֆուտբոլիստներին նույնիսկ հանդերձարան չտրամադրեցին». Հայաստանի հավաքականը լուրջ խնդիրների է բախվել Էստոնիայում