Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Transfermarkt հեղինակավոր պորտալը կազմել է եվրոպական 15 առաջատար ազգային առաջնությունների ամենաարդյունավետ կիսապաշտպանների ցուցակը՝ հաշվի առնելով 2020/21թթ․ մրցաշրջանում խփված գոլերի քանակը:
Լավագույնների ցանկում է նաև «Ռոմայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն Իտալիայի Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցած 21 խաղում (բոլորն էլ՝ մեկնարկային կազմում) դարձել է 9 գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականի ավագն իր ակտիվում է գրանցել նաև 8 արդյունավետ փոխանցում:
9 և ավելի գոլ խփած ֆուտբոլիստները՝
1․ Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիայի Պրեմիեր լիգա)՝ 14 գոլ (24 խաղ)
2․ Ռաֆայել Հոլցհաուզեր («Բերսհոտ», Բելգիայի առաջնություն)՝ 12 գոլ (27 խաղ)
3․ Տյոն Կոպմեյներս («ԱԶ Ալկմար», Նիդեռլանդների Էրեդեվիզե)՝ 12 գոլ (22 խաղ)
4․ Սիլաս Վամանգիտուկա («Շտուտգարտ», Գերմանիայի Բունդեսլիգա)՝ 11 գոլ (20 խաղ)
5․ Իլկայ Գյունդողան («Մանչեսթեր Սիթի», Անգլիայի Պրեմիեր լիգա)՝ 11 գոլ (18 խաղ)
6․ Ժոաու Պեդրու («Կալյարի», Իտալիայի Ա սերիա)՝ 11 գոլ (22 խաղ)
7․ Ալեքսանդրու Մաքսիմ («Գազիանթեփ», Թուրքիայի Սուպերլիգա)՝ 11 գոլ (23 խաղ)
8․ Անաստասիոս Բակասետաս («Տրաբզոնսփոր», Թուրքիայի Սուպերլիգա)՝ 10 գոլ (24 խաղ)
9․ Հենրիխ Մխիթարյան («Ռոմա», Իտալիայի Ա սերիա)՝ 9 գոլ (21 խաղ)
10․ Սերժիու Օլիվեյրա («Պորտու», Պորտուգալիայի առաջնություն)՝ 9 գոլ (18 խաղ)
11․ Գաել Կակուտա («Լանս», Ֆրանսիայի Լիգա 1)՝ 9 գոլ (24 խաղ)
12․ Ռայ Վլուտ («Հերակլես», Նիդեռլանդների Էրեդեվիզե)՝ 9 գոլ (22 խաղ)
13․ Ժորդան Վերետու («Ռոմա», Իտալիայի Ա սերիա)՝ 9 գոլ (21 խաղ)
Մխիթարյանի գնահատականները «Բրագայի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո