fbpx

SkySports. Մխիթարյանը պարզապես ճախրում է «Արսենալում», իսկ Ալեքսիսի խաղային անկումը շարունակվում է Մանչեսթերում

Բրիտանական հեղինակավոր SkySports-ի սյունակագիր Նիկ Ռայթը Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղին ընդառաջ վերլուծել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղն ու զուգահեռներ է անցկացրել հայ ֆուտբոլիստի և Ալեքսիս Սանչեսի միջև:

«Ալեքսիսն առաջիկա հանդիպմանը չի մասնակցելու վնասվածքի պատճառով, սակայն խաղին պատրաստ լինելու դեպքում էլ դժվար թե հայտնվեր մեկնարկային կազմում: Մխիթարյանի ու Ալեքսիսի փոխանակման ժամանակ ոչ ոք չգիտեր, թե կողմերից որն ավելի շատ կշահեր: Սակայն այժմ մենք կարող ենք տեսնել, որ մինչդեռ Ալեքսիսի խաղային անկումը շարունակվում է Մանչեսթերում, Մխիթարյանը պարզապես ճախրում է «Արսենալում»: Նախորդ ամսում վնասվածքից վերդառնալուց հետո նա, անկասկած, դարձել է թիմի լավագույն և կարևորագույն ֆուտբոլիստը», – գրում է սյունակագիրը՝ հղում կատարելով Հենրիխի վիճակագրությանը:

«Սա, ամենայն հավանականությամբ, Մխիթարյանի լավագույն մարզավիճակն է 2016 թվականին նրա՝ Անգլիա ժամանելուց ի վեր: Այս մրցաշրջանում Մխիթարյանից միջինը 116 րոպե է պահանջվում գոլ կամ գոլային փոխանցում կատարելու համար, և այդ ցուցանիշով հայ ֆուտբոլիստը գերազանցում է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Սադիո Մանեն, Քրիստիան Էրիկսենը և Անտոնի Մարսիալը: «Արսենալում» ավելի արդյունավետ են միայն Ալեքսանդր Լակազետն ու Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը», – ընդգծում է Ռայթը:

Սյունակագիրը նշում է նաև, թե հիմա Մխիթարյանի խաղը որքան է նմանվել 2015/16 մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայում» նրա ցուցադրած խաղին: Ըստ Նիկ Ռայթի, Մխիթարյանը օրեր առաջ կայացած լոնդոնյան դերբիում լավագույններից էր խաղադաշտում՝ իր կատարած սուր փոխանցումներով, հակագրոհի ժամանակ արագություններով, ինչպես նաև պաշտպանության աջ եզրում Մուստաֆիին օգնելով: Եվ, առհասարակ, Հենրիխը մեծ ծավալի աշխատանք է կատարում նաև թիկունքում. սյս մրցաշրջանում նա մեկ խաղում միջինը 7 գնդակ է խլում, այդ ցուցանիշով էլ 3-րդն է թիմում՝ զիջելով միայն հենակետայիններ Ջակային և Տորեյրային:

«Իր տեխնիկական որակներով Մխիթարյանն անփոխարինելի է դարձել իր մարզչի համար: Պատահական չէ, որ նախորդ ամսում վնասվածքից ապաքինվելուց հետո նա 6 խաղ անընդմեջ հայտնվեց մեկնարկային կազմում: «Արսենալ»-ՄՅՈւ հանդիպմանը Ալեքսիս Սանչեսը չի մասնակցի, ու դա «մանկունյանցիների» խաղում ոչինչ չի փոխի, մինչդեռ Մխիթարյանի բացակայությունն «Արսենալի» համար շատ մեծ կորուստ կլիներ», – գրել է սյունակագիրը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հերերան և Մխիթարյանը կարող են նորից թիմակիցներ դառնալ

Աղբյուր․ Ունայ Էմերին ամռանը 3 տրանսֆեր կիրականացնի

Արմեն Սարգսյանը իրականացրել է փոքրիկ Մանվելի երազանքն (լուսանկարներ, տեսանյութ)

Մխիթարյանը գերազանցեց Արզումանյանի ցուցանիշը, Ղազարյանն էլ՝ Հովսեփյանի և Վարդանյանի

Մխիթարյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և մարզաշապիկ նվիրել (լուսանկար)

Մխիթարյանը ներկայացրել է «Արսենալի» նոր հավելվածը

Հավաքականի ֆուտբոլիստներից ովքեր են ամենաշատ տարածությունը հաղթահարել Բոսնիայի դեմ խաղում

«Արսենալը» Իտալիայի հավաքականում փոխարինող է գտել Ռեմսիին

Գրանիտ Ջական ակնարկել է «Արսենալից» հեռանալու ցանկության մասին

Անրին՝ Պրեմիեր լիգայի պատմության լավագույն լեգիոներ, նա առաջ է անցել «Յունայթեդի» երկու աստղերից

Հենրիխ Մխիթարյանը նշել է բոսնիացիներից կրած պարտության պատճառները (տեսանյութ)

Միայն 1 հաղթական մեկնարկ. Հետաքրքրաշարժ թվեր ու փաստեր Հայաստանի հավաքականի ելույթներից ԵՎՐՈ 2020-ին ընդառաջ

Բեյլն ասել է, թե որ թիմի երկրպագու է եղել մանուկ հասակում

Հենրիխ Մխիթարյան․ «Պատրաստ ենք վաղվա խաղին»

Հենրիխ Մխիթարյան vs Միրալեմ Պյանիչ. Ո՞վ կբերի ավելի շատ միավորներ վաղվա խաղում

Հավաքականի ֆուտբոլիստները շնորհավորում են Խինես Մելենդեսին ծննդյան տարեդարձի կապակցությամբ (տեսանյութ)