Մխիթարյանը վատագույնն էր «Արսենալի» կազմում. Football.London-ի գնահատականը - VNews
Բաժիններ

Մխիթարյանը վատագույնն էր «Արսենալի» կազմում. Football.London-ի գնահատականը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լոնդոնի «Արսենալն» ԱՊԼ-ի մեկնարկային տուրում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Նյուքասլին»: Հանդիպման մինչև 84-րդ րոպեն խաղադաշտում է անցկացրել Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Football.London-ը խաղից հետո գնահատել է Հենրիխի խաղը:

«Մխիթարյանի խաղում երբեմն որակական փայլեր են նկատվում: Մի դրվագում նա գնդակը փոխանցեց Օբամեյանգին՝ խաղից դուրս թողնելով մրցակցի երեք պաշտպանի: Եվս մեկ դրվագում էլեգանտ փոխանցում կատարեց՝ ցույց տալով, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակման նախկին զույգը դեռևս շարունակում է գործել:

Խնդիրն այն է, որ նրա մոտ անցումները չեն ստացվում, ու խաբքերի ժամանակ խլում են գնդակը նրա ձեռքից: Հատկանշական է այն, որ առաջին խաղակեսում «Նյուքասլի» ստեղծած ամենալավ պահերը հիմնականում բխում էին Մխիթարյանի անփույթ գործողություններից»,- գրում է կայքը:

Մխիթարյանն արժանացել է 3 գնահատականին 10 հնարավորից, որն ամենացածրն է «Արսենալի» ֆուտբոլիստների շրջանակում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Առանց Մխիթարյա՞ն. Հենրիխը կարող է բաց թողնել եվրագավաթային հանդիպումը

Մխիթարյանը և 2 թիմակիցները. «Ռոման» այդ ցուցանիշով միակն է Իտալիայում

Գվարդիոլա. «Շատ բան եմ սովորել նրա թիմի խաղերը դիտելով»

«Ռոմային» չհաջողվեց կոտրել 10 հոգով մնացած «Բենևենտոյի» դիմադրությունը, Մխիթարյանը խաղաց 82 րոպե (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Նյուքասլին», Ֆերնանդեշը՝ գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Սիթիի»՝ ԱՊԼ-ում 13-րդ անընդմեջ հաղթանակը․ «Արսենալին» չհաջողվեց կանգնեցնել հաղթարշավը (տեսանյութ)

Մխիթարյանի փայլուն փոխանցումն ու Ջեկոյի դիպուկ հարվածը․ «Ռոմայի» թոփ-5 գոլերը «Բենևենտոյի» դեմ խաղերում (տեսանյութ)

«Ռոմայի» հայտացուցակը «Բենևենտոյի» դեմ խաղի համար

Մխիթարյանը թոփ-15 լիգաների ամենաարդյունավետ կիսապաշտպանների թվում է

Հանրահայտ կիսապաշտպանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Արտետա․ «Այդ թիմը ներկայումս լավագույնն է Եվրոպայում»

Մխիթարյանի գնահատականները «Բրագայի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

ԵԼ. «Հոֆենհայմն» ու «Արսենալը» ոչ-ոքի խաղացին, «Նապոլին» պարտվեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

ԵԼ. «Ռոման» հաղթեց «Բրագային», Մխիթարյանը գոլ խփեց, բայց չարձանագրվեց (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Ռոման» հաղթում է «Բրագային», Մխիթարյանը մասնակցեց գոլային գրոհին (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Բրագայի» դեմ խաղում