fbpx

Մխիթարյանը վերադառնում է Ուկրաինա. «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Վորսկլայի» դեմ ըստ VNews-ի

  • Եվրոպա լիգա, E խումբ
  • Նոյեմբերի 29, 21:55
  • Օլիմպիական մարզադաշտ, Կիև
  • «Վորսկլա» – «Արսենալ»

Լիանա Մկրտչյան

Ճշգրտությունը՝ 27/33 (81,81%)

«Արսենալը» վստահաբար գլխավորում է Եվրոպա լիգայի E խումբը վաստակած 10 միավորով, և փաստացի ապահովել է իր տեղը փլեյ-օֆֆում: Մինչդեռ Անգլիայի Պրեմիեր լիգայում լոնդոնցիները հարցեր ունեն լուծելու՝ առջևում հյուսիսլոնդոնյան դերբին է, իսկ հաջորդ շաբաթ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումը: Այնպես որ, կասկած չկա, որ Էմերին հանգիստ կտա հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեծ մասին: Թեև ԱՊԼ-ի վերջին տուրի «Բորնմութի» դեմ խաղում իսպանացին խաղում էր 3 կենտրոնականով (5-2-2-1), բայց «Վորսկլայի» նման մրցակցի դեմ խաղում վստահաբար նախապատվություն կտա հարձակվողական ֆուտբոլին (4-2-3-1) և գործի մեծ կտեսնի երիտասարդ «զինագործներին»:

  • Պաշտպանության կենտրոնը կարծում եմ,  որ կվստահվի երիտասարդ Հոլդինգին, իսկ հանգիստ լինելու ու լուրջ սխալներից խուսափելու համար, նրա կողքը կգործի փորձառու Սոկրատիսը: Կոսիելնին, թեև ապաքինվել է վնասվածքից, բայց թիմի հետ չի մեկնել Ուկրաինայի մայրաքաղաք: Լիխշտայները արդեն ապաքինվել է վնասվածքից ու խաղը կսկսի առաջին րոպեներից: Հիմնական կազմի ձախ պաշտպաններից հասանելի է միայն Կոլաշինաչը, որին վնասվածք ստանալ չի կարելի (Մոնրեալը վնասվածք ունի), այնպես որ, Էմերին հայացքը կնետի 2-րդ թիմ ու շանս կտա Ջենկիսոնին:
  • Կիսապաշտպանության կենտրոնում կարող ենք տեսնել Էլնենի-Գենդուզի դուետին, որոնք երկուսն էլ շատ խաղաժամանակ չեն ստանում ԱՊԼ-ում և այս խաղում կարող են ստիպել Էմերիին վերանայել իր որոշումները:
  • Նույնը կարող ենք ասել Աարոն Ռեմսիի մասին, որի կարիերան «Արսենալում» արդեն մոտենում է ավարտին»: Ուելսցին ԱՊԼ-ում մնում է պահեստայինների նստարանին, իսկ հիմա թարմ է ու կարող է օգտակար լինել ենթահարձակման գծում: Օզիլն էլ կորցրել է Էմերիի վստահությունը և չի մասնակցել «Արսենալի» վերջին խաղին, այնպես որ, ոչինչ չորոշող հանդիպմանը թուրք ֆուտբոլիստը կարող է վերադարձնել իր տեղը հիմնական կազմում: Մեծ հույսեր ներշնչող Սմիթ Ռոուն էլ բաց էր թողել «Արսենալի» Մ23 վերջին հանդիպումը ու կարելի է ենթադրել, որ նա կշարունակի իր ելույթները Եվրոպա լիգայում: Ինչ վերաբերում է հարձակման կրակագծին, նշենք, որ Ուելբեքը ու Լակազետը վնասվածքներ ունեն, իսկ Օբամեյանգի գոլային հոտառությունը ու դիպուկությունը պետք է խնայել Լոնդոնում իրենց հարևանների համար: Այնպես որ, ամենաօպտիմալ որոշումը կլինի շանս տալ Նկետիային կամ Ջոն Ջուլսին: Կարծում եմ, որ Նկետիան ավելի արժանի է մեկնարկում լինելու:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Հիմա Մխիթարյանին ոչինչ չի խանգարի. «Արսենալի» մարզումը «Քարաբախի» դեմ խաղից առաջ (լուսանկարներ)

Նվերնե՞ր են պետք. Մխիթարյանը՝ «Արսենալի» գովազդում (լուսանկար)

Հենրիխ Մխիթարյանն ուղիղ 2 տարի առաջ իր առաջին գոլը խփեց Անգլիայի Պրեմիեր լիգայում (տեսանյութ)

Ինչպիսի մթնոլորտ է «Արսենալում» Էմերիի ժամանումից ի վեր. Բացահայտել է ֆուտբոլիստներից մեկի գործակալը

Խորեն Բայրամյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի և Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին

«Մխիթարյանն «Արսենալի» երբևէ ունեցած ամենավատ ֆուտբոլիստն է». երկրպագուների արձագանքը Մխիթարյանի խաղին

«Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարեն «նոր Տոնի Կրոսի» համար

Օզիլի գործակալը կմեկնի Իտալիա՝ բանակցելու 25 մլն ֆունտ արժողությամբ տրանսֆերը

Ինչպես Մխիթարյանը հանդիպեց նախկին թիմակիցներին (տեսանյութ)

«Ավելի մեծ ազդեցություն ունեցավ, քան Օբամեյանգը»․ Մխիթարյանի խաղի գնահատականները

Արաս Օզբիլիսը կրկին նմանվում է իրեն, միայն թե թիմը ջախջախվեց (տեսանյութ)

«Արսենալի» ծանրագույն հաղթանակը, Մխիթարյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին (տեսանյութ)

«Արսենալ» – «Հադերսֆիլդ Թաուն»․ չօգտագործած գոլային պահեր և ոչ-ոքի առաջին խաղակեսից հետո

Daily Mail. «Վայրի» խնջույք կազմակերպած ֆուտբոլիստներից ամենաշատը կտուժի Գենդուզին

Դեյվ Քիթսոն. «Հիմա «Արսենալի» ֆուտբոլիստներն ամեն շաբաթ պետք է խաղան հանուն իրենց կարիերայի»

Հայտնի է «Արսենալի» մեկնարկային կազմը «Հադերսֆիլդի» դեմ խաղում