«Մխիթարյանը վերածնված ֆուտբոլիստ է․ ցավալի է, որ «Արսենալին» չհասցրեց բարձունքների»․ Daily Mail-ի անդրադարձը կիսապաշտպանին - VNews
Բաժիններ

«Մխիթարյանը վերածնված ֆուտբոլիստ է․ ցավալի է, որ «Արսենալին» չհասցրեց բարձունքների»․ Daily Mail-ի անդրադարձը կիսապաշտպանին

Հեղինակավոր Daily Mail պարբերականն անդրադարձել է «Ռոմայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Ա սերիայի ընթացիկ առաջնությունում տպավորիչ ելույթներին:

«Մխիթարյանը վերածնված ֆուտբոլիստ է: Նա գլխավորում է «Ռոմայի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցուցակը և հիշեցնում է այն «մեքենային», որը կանգ էր առել Դորտմունդում: Նա պարզապես չէր համապատասխանում Պրեմիեր լիգային, որտեղ լիովին չինտեգրվեց «Մանչեսթեր Յունայթեդում» և «Արսենալում»:

Հայ ֆուտբոլիստը 4 տարի առաջ Անգլիա տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիայում» մրցաշրջանից հետո, երբ գրանցեց երկնիշ թվով գոլեր և արդյունավետ փոխանցումներ: Նա այժմ 31 տարեկան է ու վերածնվել է «Ռոմայի» հետ՝ յուրովի վերաբացահայտելով իրեն:

Մխիթարյանն այս պահի դրությամբ Եվրոպայի ամենաստեղծարար ֆուտբոլիստներից մեկն է: Նա Պաուլու Ֆոնսեկայի գլխավորությամբ Ա սերիայում խփել է 8 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում և առնվազն վիճակագրական տեսանկյունից հավակնում է կոչվելու Եվրոպայի լավագույն կիսապաշտպաններից մեկը: Գոլերին ներգրավածության ցուցանիշով թոփ-5 առաջնությունների առաջատար Բրունու Ֆերնանդեշը (18 գոլերի է մասնակցել՝ 11 գոլ, 7 «ասիստ») փոքր առավելություն ունի Մխիթարյանի նկատմամբ (15):

Փորձագետների մեծամասնությունը Կևին դե Բրույնեին կգնահատեր որպես համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ստեղծագործ ուժ, սակայն բելգիացին բերված վիճակագրությամբ հետ է մնում: Նա մասնակցություն է ունեցել միայն 11 գոլերի (3 գոլ, 8 «ասիստ»): Մխիթարյանին մոտ են գտնվում «Նյուքասլի» նախկին հարձակվող Ֆլորիան Տովենը, որն այժմ հանդես է գալիս «Մարսելում» (13 գոլերի ներգրավածություն՝ 6 գոլ, 7 «ասիստ») և «Ասթոն Վիլայի» տպավորիչ ավագ Ջեք Գրիլիշը (12՝ 5 գոլ, 7 «ասիստ»):

Հայ խաղացողին հիանալի մարզավիճակը թույլ է տվել վերջին 6 մրցավեճում իր ակտիվում գրանցել 3-ական գոլ ու արդյունավետ փոխանցում, ինչի շնորհիվ «Ռոման» հայտնվել է առաջնության լավագույն եռյակում և չեմպիոնական մրցավազքում միացել «Միլանին», «Ինտերին» ու «Յուվենտուսին»:

Ֆոնսեկան «Ռոմայում» օգտագործում է 3-4-3 խաղային սխեման, որում Մխիթարյանը ստեղծագործելու բավարար ազատություն ունի: Նա Լորենցո Պելեգրինիի հետ գործում է կենտրոնական հարձակվողի անմիջապես թիկունքից: Հրաշալի փոխհամագործակցություն է ձևավորվել Էդին Ջեկոյի հետ: Մխիթարյանը ներկա պահին «Ռոմայի» փաստացի թե՛ լավագույն ռմբարկուն է, թե՛ լավագույն «ասիստենտը»: Եթե «Ռոման» դառնա վերջին 20 տարում իր առաջին «Սկուդետոյի» նվաճման իրական հավակնորդ, Մխիթարյանը դրանում կունենա որոշիչ դեր, և այդ ամենում մեծ է Ֆոնսեկայի արժանիքը:

Այնպիսի ֆուտբոլիստի դեպքում, ինչպիսին Մխիթարյանն է, շատ կարևոր է առավելագույն օգուտ քաղելը, քանի որ նա հենց աշխատում է, դա սկսում է անել նաև ամբողջ թիմը: Նա, ըստ ամենայնի, նախընտրում է ավելի շատ խաղալ կենտրոնական հատվածում այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդում» և «Արսենալում» ֆուտբոլիստին օգտագործում էին եզրերում:

Մխիթարյանն Իտալիայի մայրաքաղաքում իրեն զգում է ինչպես տանը: Նա նախորդ մրցաշրջանում, «Ռոմայում» հանդես գալով վարձավճարով, ցույց էր տվել հուսադրող արդյունավետություն՝ խփելով 9 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում, ինչից հետո ամբողջական հիմունքներով համալրեց թիմը: Դեռ մրցաշրջանի կեսն է անցել, բայց Մխիթարյանն արդեն բարելավել է նախորդ մրցաշրջանի իր վիճակագրությունը: Հայ խաղացողի՝ ամենաբարդ դիրքերից սրող փոխանցում կատարելու և տարբեր իրավիճակներում ճիշտ դիրք ընտրելու կարողությունները, որոնք ամենից շատ են առանձնանում, ստիպել են Ֆոնսեկային Մխիթարյանին բնութագրել որպես «ամենախելացի ֆուտբոլիստներից մեկի, որի հետ երբևէ աշխատել է»:

Մխիթարյանը հաստատ հաճույք չի ստանա «Արսենալի»՝ այս մրցաշրջանում ելույթներից, թեև տարօրինակ է, որ նրա նման տաղանդավոր ֆուտբոլիստը չկարողացավ թիմին բարձունքների հասցնել: Լոնդոնցիներին այս մրցաշրջանում շատ պետք կգար Մխիթարյանի ոճի խաղացողն այն բանից հետո, ինչ Միկել Արտետան կազմից դուրս թողեց Մեսութ Օզիլին: Այդ ամենը հանգեցրեց նրան, որ «զինագործները» հայտնվեցին աղյուսակի ստորին հատվածում, թեև վերջին շրջանում որոշակի առաջընթաց նկատվեց:

Չնայած ներկա պահին փայլում է երիտասարդ կիսապաշտպան Էմիլ Սմիթ Ռոուն, շատ ցավալի է, որ «Արսենալը» չկարողացավ ավելի լավ օգտագործել Մխիթարյանի վարպետությունը: Երկրպագուները մեծ հույսեր էին կապում հայ ֆուտբոլիստի և Օբամեյանգի համագործակցության հետ, որը շատ արդյունավետ էր եղել «Բորուսիայում»: Այդուհանդերձ, դա պակաս գոհացուցիչ եղավ «Արսենալում»: Մխիթարյանը շատ լավ սկսեց «Արսենալում» իր ելույթները՝ առաջին 4 խաղում կատարելով 4 գոլային փոխանցում, բայց հետագայում զիջեց դիրքերը: Նա իրեն ավելի լավ էր դրսևորել երկրորդ մրցաշրջանում, սակայն արագորեն կորցրեց Ունայ Էմերիի վստահությունը, և նրան հաջորդ մրցաշրջանի մեկնարկում ուղարկեցին Իտալիա: Նա Անգլիայում ցույց տվեց, որ առանձին խաղերում կարող է տարբերություն ապահովել․ բոլորն են հիշում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում «Սանդեռլենդին» խփած «կարիճ» հարվածով գոլը: Ցավոք, դա այն քիչ դրվագներից է, որ երկրպագուները կհիշեն: Այնքան էլ արդյունավետ չստացվեց նաև մանկունյական թիմում նրա ու Իբրահիմովիչի համագործակցությունը:

Դա նրա՞ հետևանքով էր, որ ֆուտբոլիստի խաղաոճը չէր համապատասխանում Պրեմիեր լիգային: Այդ թեմայով խոսել է հենց խաղացողը․ «Կարծում եմ՝ գուցե այնքան էլ լավ չէի համապատասխանում անգլիական ֆուտբոլին, ուստի, ըստ իս, փոփոխությունը միայն դրական էր»:

Ոչ ոք ավելի հիասթափված չի լինի, քան Մխիթարյանը, որ իր պոտենցիալը չօգտագործվեց Պրեմիեր լիգայում: Նա մի քանի բարդ տարիներ անցկացրեց Անգլիայում, սակայն դասեր քաղեց այդ ամենից: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ էլ կարիերայի ընթացքում ունենում է բարդ ժամանակաշրջան: Նա 4 տարի առաջ հրաշալի էր հանդես գալիս Դորտմունդում, և հայ խաղացողի վերածնունդը մեզ թույլ է տալիս այդ ամենը տեսնել կրկին՝ արդեն Հռոմում»:

Մխիթարյանը երկու վարկածներով՝ շաբաթվա խորհրդանշական հավաքականում (նկար)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոմայի» մարզիչը հայտնվել է գերհզոր ակումբի ուշադրության կենտրոնում

«Հին դեմքեր, նոր թվեր». Չեմպիոնների լիգայի ռեկորդներ, որոնք կարող են գերազանցվել այս մրցաշրջանում

Առանց Մխիթարյա՞ն. Հենրիխը կարող է բաց թողնել եվրագավաթային հանդիպումը

Մխիթարյանը և 2 թիմակիցները. «Ռոման» այդ ցուցանիշով միակն է Իտալիայում

Գվարդիոլա. «Շատ բան եմ սովորել նրա թիմի խաղերը դիտելով»

«Ռոմային» չհաջողվեց կոտրել 10 հոգով մնացած «Բենևենտոյի» դիմադրությունը, Մխիթարյանը խաղաց 82 րոպե (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Նյուքասլին», Ֆերնանդեշը՝ գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Բենևենտոյի» դեմ խաղում

«Սիթիի»՝ ԱՊԼ-ում 13-րդ անընդմեջ հաղթանակը․ «Արսենալին» չհաջողվեց կանգնեցնել հաղթարշավը (տեսանյութ)

Մխիթարյանի փայլուն փոխանցումն ու Ջեկոյի դիպուկ հարվածը․ «Ռոմայի» թոփ-5 գոլերը «Բենևենտոյի» դեմ խաղերում (տեսանյութ)

«Ռոմայի» հայտացուցակը «Բենևենտոյի» դեմ խաղի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» 150 միլիոն եվրո է առաջարկել «Բարսելոնայի» ֆուտբոլիստի համար

Մխիթարյանը թոփ-15 լիգաների ամենաարդյունավետ կիսապաշտպանների թվում է

Արտետա․ «Այդ թիմը ներկայումս լավագույնն է Եվրոպայում»

Մխիթարյանի գնահատականները «Բրագայի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

ԵԼ. «Հոֆենհայմն» ու «Արսենալը» ոչ-ոքի խաղացին, «Նապոլին» պարտվեց, մյուս արդյունքները (տեսանյութ)