Մխիթարյանը եվրագավաթներում 100 խաղի սահմանագիծը հատած առաջին հայ ֆուտբոլիստն է - VNews
Բաժիններ

Մխիթարյանը եվրագավաթներում 100 խաղի սահմանագիծը հատած առաջին հայ ֆուտբոլիստն է

Հենրիխ Մխիթարյանն իր մարզական հարուստ կարիերայում հերթական պատմական նվաճմանը հասավ: Ավստրիական «Վոլֆսբերգի»  հետ Եվրոպա լիգայի խմբային մրցաշարի ավարտական տուրի հանդիպումը Հենրիխ Մխիթարյանի հոբելյանական՝ 100-րդ խաղն էր եվրագավաթների մրցաշարերում: Հենրիխը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ում հաջողվեց եվրագավաթներում հատել 100 խաղի սահմանագիծը: Այդ հանդիպումներում Մխիթարյանը 23 գոլի հեղինակ է դարձել:

Խաղերից 48-ը Մխիթարյանն անցկացրել է Չեմպիոնների լիգայի մրցաշարում՝ խփելով 5 գոլ: Եվրոպա լիգայում Հենրիխը 51 խաղի է մասնակցել՝ դառնալով 18 գոլի հեղինակ: Մեկ խաղ էլ նա անցկացրել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մրցաշարում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցելով 2017թ. օգոստոսի 8-ին Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» հետ Սկոպյեում կայացած մրցավեճին, որում «Կարմիր սատանաները» պարտվեցին 1-2 հաշվով:

Եվրագավաթների մրցաշարերում Մխիթարյանի նորամուտը կայացել է 2007թ. հուլիսի 18-ին իռլանդական Լոնդոնդերի քաղաքի «Բրենդիվել» մարզադաշտում կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Դերի Սիթի»- «Փյունիկ» խաղում, որում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի: Հանդիպման 63-րդ րոպեին «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Գևորգ Ղազարյանի փոխարեն խաղադաշտ մտցրեց 18-ամյա Հենրիխին:

Արտերկրի ակումբներում եվրագավաթներում Հենրիխն իր առաջին խաղն անցկացրել է 2009թ. հուլիսի 16-ին՝ Դոնեցկի «Մետալուրգի» կազմում մասնակցելով Մինսկի «Պարտիզանի» հետ Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի հանդիպմանը, որում ուկրաինական ակումբը սեփական հարկի տակ հաղթեց 3-0 հաշվով: Հենց այդ խաղում էլ Հենրիխը բացեց գոլերի հաշիվը եվրագավաթներում՝ 42-րդ րոպեին գրավելով Ալեքսանդր Սուլիմայի պաշտպանած դարպասը:

Եվրոպա լիգայի այդ մրցաշարում «Մետալուրգում» անցկացրած 6 խաղում Մխիթարյանը 4 գոլ խփեց՝ մեկական անգամ աչքի ընկնելով նաև «Պարտիզանի» հետ պատասխան խաղում, ինչպես նաև Սլովենիայի «Ինտերբլոկի» և ավստրիական «Աուստրիայի» հետ հանդիպումներում:

Չեմպիոնների լիգայի մրցաշարում Մխիթարյանը գոլերի հաշիվը բացել է Դոնեցկի «Շախտյորի» կազմում: 2012թ. սեպտեմբերի 19-ին դանիական «Նորդշելանդի» հետ կայացած խմբային մրցաշարի մեկնարկային տուրում հենց Հենրիխի դուբլի շնորհիվ «Շախտյորը» սեփական հարկի տակ հաղթեց 2-0 հաշվով:

Եվրագավաթների մրցաշարերում Մխիթարյանն ամենամեծ հաջողությանը հասել է 2016/17թթ. մրցաշրջանում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նվաճելով Եվրոպա լիգայի գավաթը: Նա այդ մրցաշարում աչքի ընկավ արդյունավետ խաղով՝ 11 հանդիպումներում դառնալով 6 գոլի հեղինակ: Ընդ որում 2017թ. մայիսի 24-ին «Այաքսի» հետ Ստոկհոլմում կայացած Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղում էլ Հենրիխը 48-րդ րոպեին գրավեց Անդրե Օնանայի պաշտպանած դարպասը՝ ամրապնդելով իր թիմի հաղթանակը (2-0):

Իսկ առավել արդյունավետ եվրագավաթներում Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում» 2015/16թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում՝ 15 հանդիպումներում 7 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Հետաքրքիր է, որ այդ մրցաշարում նույն ավստրիական «Վոլֆսբերգի» հետ խաղում Մխիթարյանն ընդամենը 13 րոպեում իր օգտին հեթ-տրիկ էր ձևակերպել, որի շնորհիվ «Բորուսիան» 5-0 հաշվով ջախջախել էր մրցակցին:

VNews.am-ը ներկայացնում է Հենրիխ Մխիթարյանի ցուցանիշները եվրագավաթներում տարբեր մրցաշրջաններում:

Մրցաշրջան Ակումբ Խաղ Գոլ Մրցաշար
2007/08 «Փյունիկ» 4 ՉԼ
2008/09 «Փյունիկ» 2 ՉԼ
2009/10 «Մետալուրգ» Դոնեցկ 6 4 ԵԼ
2010/11 «Շախտյոր» Դոնեցկ 7 ՉԼ
2011/12 «Շախտյոր» Դոնեցկ 6 ՉԼ
2012/13 «Շախտյոր» Դոնեցկ 8 2 ՉԼ
2013/14 «Բորուսիա» Դորտմունդ 10 2 ՉԼ
2014/15 «Բորուսիա» Դորտմունդ 7 ՉԼ
2015/16 «Բորուսիա» Դորտմունդ 15 7 ԵԼ
2016/17 «Մանչեսթեր Յունայթեդ» 11 6 ԵԼ
2017/18 «Մանչեսթեր Յունայթեդ» 5 1 ՉԼ, ՍԳ
2017/18 «Արսենալ» 6 1 ԵԼ
2018/19 «Արսենալ» 11 ԵԼ
2019/20 «Ռոմա» 2 ԵԼ

 

 

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԱմենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արսենալ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Գրիզմանը վստահ է. «Պատրաստվել եմ, որ մնամ Լիսաբոնում մինչև եզրափակիչ»

Ապշեցուցիչ.Նեյմարը կրկնել է Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

Նեյմարը լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնել է Չուպո Մոտինգին

ՉԼ խաղ է չեղարկվել կորոնավիրուսի պատճառով․ Հաղթած թիմը շուտով կարող է հանդիպել «Արարատ-Արմենիային»

Սա ֆանտաստիկա է․ ՊՍԺ-ն վերջին վայրկյաններին խփած 2 գոլի շնորհիվ դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Նեյմարի վրիպումը շատ նպաստավոր դիրքից (տեսանյութ)

Մարիո Պաշալիչը գրավեց ՊՍԺ-ի դարպասը (տեսանյութ)

«Ատալանտա» – ՊՍԺ․ Մեկնարկային կազմեր

Կամո Հովհաննիսյան. «Հաճելի կլինի խաղալ հայկական թիմի դեմ»

«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստը բաց է թողել մարզումը

ՄՐՑՈՒՅԹ. «Բարսելոնա» – «Բավարիա». Գուշակե՛ք հաշիվն ու առաջին գոլի հեղինակին

«Բարսելոնայի» հայտացուցակը «Բավարիայի» դեմ խաղի համար

Եվրոպա լիգայում հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը

Գրանդերի կողքին. «Սևիլիան» փայլուն ցուցանիշ է գրանցել

«Ատալանտայի» ֆուտբոլիստ. «Եթե հաղթենք Չեմպիոնների լիգան, 1000 հոգու պիցցա կհյուրասիրեմ»