WOW գոլեր. Շրջադարձ հարվածներով Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն գնդակները (տեսանյութ) - VNews
Բաժիններ

WOW գոլեր. Շրջադարձ հարվածներով Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն գնդակները (տեսանյութ)

rivaldo - WOW գոլեր. Շրջադարձ հարվածներով Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն գնդակները (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայում վերջին տարիներին շրջադարձ հարվածով գոլերը կտրուկ շատացել են: Այդ միտումը գագաթնակետին հասավ 2017-2018 թվականներին: Մեկ տարվա ընթացքում ՉԼ-ի կարևորագույն երեք խաղերում ապշեցուցիչ գեղեցկության «մկրատ» տեսակի գոլեր գրանցվեցին: Այդ շարքը այս մրցաշրջանում շարունակեց «Պորտուի» իրանցի հարձակվող Մեհդի Տարեմին, որը «Չելսիի» դեմ քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ֆանտաստիկ հարվածով գոլ խփեց: VNews.am-ը հիշել է Չեմպիոնների լիգայում գրանցված շրջադարձ հարվածով 11 գեղեցիկ գոլեր:

Մարկո վան Բաստեն՝ «Միլան» – «Գոտեբորգ» (4:0), 1992-93 մրցաշրջան

Ֆաբիո Կապելոյի «Միլանն» անպարտելի մրցաշրջանից հետո Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտն էր: Խմբային փուլում «ռոսոներիները» հաղթեցին բոլոր 6 խաղերը և դուրս եկան եզրափակիչ (այն ժամանակ այդպես էր): Բայց խմբային փուլում ավելի շատ հիշվեց «Գոտեբորգի» դեմ տնային խաղը (4:0), որում լեգենդար Մարկո վան Բաստենը շքեղ գոլի հեղինակ դարձավ: Եզրափակիչում «Միլանը» 0:1 հաշվով պարտվեց Մարսելի «Օլիմպիկին», որը մեծ դժվարությամբ էր իր խմբում առաջին տեղը գրավել:

Կարիմ Բենզեմա՝ «Այաքս» – «Ռեալ»՝ 1:4, 2012-13 մրցաշրջան

«Մադրիդի» ղեկին Ժոզե Մոուրինյուի վերջին մրցաշրջանում «սերուցքայինները» հայտնվեցին մահվան խմբում, որտեղ նրանց մրցակիցներն էին Դորտմունդի «Բորուսիան», «Մանչեսթեր Սիթին» և «Այաքսը»: Իսպանական թիմի համար ամենահաջողն ամստերդամցիների հետ հանդիպումներն էին, որոնք երկուսն էլ նրանք հաղթեցին 4:1 հաշվով: Նիդերլանդներում կայացած խաղում Բենզեման խփեց իր կարիերայի ամենագեղեցիկ գոլերից մեկը:

Ռիվալդո՝ «Բարսելոնա» – «Մանչեսթեր Յունայթեդ» (3:3), 1998-99

Աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստը վիրտուոզ գոլեր էր խփում շրջադարձ հարվածներով: Իր ամենանշանակալի «մկրատ» հարվածը բրազիլացին կատարել է Պրիմերայում, սակայն նման տեսակի գոլով հասցրել է աչքի ընկնել նաև Չեմպիոնների լիգայում: 1998-99 մրցաշրջանի D խումբը լեգենդար էր ու աննախադեպ: Միմյանց մրցակից էին դարձել «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան»: Կատալոնական ու անգլիական գրանդների երկու խաղերը խելահեղ ստացվեցին, երկու անգամ գրանցվեց 3:3 հաշիվը: «Նոու Կամպում» Ռիվալդոն շրջադարձ հարվածով գրավեց Պետեր Շմեյխելի դարպասը և «Բարսային» փրկեց պարտությունից:

Ֆիլիպ Մեքսես՝ «Անդերլեխտ» – «Միլան» (1:3), 2012-13 մրցաշրջան

Ֆրանսիացին իր կարիերայում հազվադեպ է գոլեր խփում, ուստի էլ ավելի զարմացրեց աշխարհին, երբ 2012 թվականի նոյեմբերի 21-ին տուգանային հրապարակից դուրս գտնվելով՝ շրջադարձ, ապշեցուցիչ հարված կատարեց: Մեքսեսի այդ գոլը հաղթական դարձավ և իտալական թիմին օգնեց փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել:

Կրիշտիանու Ռոնալդու՝  «Յուվենտուս» – «Ռեալ» (0:3), 2017-18 մրցաշրջան

Հետաքրքիր է, թե որն է Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի այն պահը, երբ նրանով հիանում էին բոլոր ֆուտբոլասերները: Այդպիսի պահեր կարելի է շատ գտնել, բայց գլխավոր հավակնորդներից մեկը «Յուվենտուսի» դեմ խաղում հեթ-տրիկն էր: Այդուհանդերձ, նույնիսկ դա պորտուգալացու համար նորմալ երևույթ է, և որպեսզի այն ավելի տպավորիչ դառնա, Կրիշտիանուն արտակարգ հարվածով խոցեց Ջանլուիջի Բուֆոնի դարպասը:

Մարիո Մանջուկիչ՝ «Յուվենտուս» – «Ռեալ» (1:3), 2016-17

Չի բացառվում, որ ամենուր իր համար մոտիվացիա փնտրող Կրիշտիանու Ռոնալդուին ոգևորել էր թուրինյան բենեֆիսից մեկ տարի առաջ նույն թիմերի միջև եզրափակիչ խաղում Մարիո Մանջուկիչի շքեղ գոլը: Այդ տարի Մասիմիլիանո Ալեգրիի թիմը պայքարից դուրս էր թողել «Բարսելոնային» և եզրափակիչում նույնիսկ ֆավորիտ էր համարվում: Անհաջող մեկնարկից հետո խորվաթ հարձակվողը շլացուցիչ գոլ խփեց, որը հույս տվեց «ծեր սինյորային»: Բայց դա երկար ժամանակով չէր…

Պիտեր Կրաուչ՝ «Լիվերպուլ» – «Գալաթասարայ» (3:2), 2006-07

203 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստից շատերը գլխով գոլ են սպասում: Կրաուչն այն հարձակվողներից էր, որ չնայած բարձր հասակին, միևնույն է ոտքով նույնպես լավ էր խաղում: Բայց ոչ ոք չէր սպասում, որ կգա մի օր, որ անգլիացին շրջադարձ հարվածով գոլ կխփի, այն էլ Չեմպիոնների լիգայում: Հիմա Կրաուչի գոլերի մասին խոսելիս առաջին բանը, որ հիշում են դա թուրքերի դարպասը խփած այդ հիասքանչ գնդակն է:

Օլիվյե Ժիրու՝ «Ատլետիկո» – «Չելսի» (0:1), 2020-2021 մրցաշրջան

Մի պահ վերադառնանք մեր օրեր: Եթե Կրաուչի կատարմամբ շրջադարձ հարվածն անսպասելի էր բարձրահասակ լինելու պատճառով, ապա երբ ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակիչում «Չելսիի» դարպասը Ժիրուի շրջադարձ հարվածից շատ քչերը զարմացան: Չէ՞ որ մինչև այդ, մենք ֆրանսիացու կատարմամբ տեսել էինք Պուշկաշի մրցանակ ստացած կարիճ հարվածով գոլ և նրա թիմերի ֆենոմենալ կոմբինացիաներ, որոնց կենտրոնում հենց Ժիրուն էր:

Անտուան Գրիզման՝ «Ատլետիկո» – «Ռոմա» (2:0), 2017-18 մրցաշրջան

Կրկին այդ «մկրատով կտրված» 17-18 մրցաշրջանը և այս անգամ նոր հերոս՝ Անտուան Գրիզման: Ֆրանսիացին ՉԼ-ում մինչև այդ արդեն շրջադարձ հարվածով գոլ խփել էր, բայց դա եղել էր որակավորման փուլում և «Ռեալ Սոսյեդադի» կազմում: Իսկ ահա «Ռոմայի» հետ խաղում ֆրանսիացու գոլը կարելի է անվերջ դիտել:

Գարեթ Բեյլ՝ «Ռեալ» – «Լիվերպուլ» (3:1), 2017-18 մրցաշրջան

Բեյլը միշտ ասոցացվել է խելահեղ արագությամբ անցում կատարելու և գոլ խփելու, ինչպես նաև ոտնաթաթով շեշտակի հարված կատարելու հետ: Իսկ, թե ինչ ուելսցուց չէր կարելի սպասել, ապա դա շրջադարձ հարվածով գոլն է: Դժվար է նույնիսկ հիշել, թե նա մինչև այդ նույնիսկ նման հարվածի փորձ կատարել է, թե ոչ: Այդ ամենի ֆոնին նա մկրատ հարված է կատարում, այն էլ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում և ապշեցնում նույնիսկ Զիդանին:

Մաուրո Բրեսան՝ «Ֆիորենտինա» – «Բարսա» (3:3) 1999-00

Այսօր արդեն պարզեցինք, որ «Բարսելոնան» 3:3 հաշվի սիրահար է եղել, սակայն ոչ միայն նա է ֆանտաստիկ գոլեր խփել, այլ նաև նրա դարպասն են այդպես գրավել: 1999-00 մրցաշրջանում, երբ կատալոնական թիմն արդեն ապահովել էր խմբում առաջին տեղը, նա մեկնեց Ֆլորենցիա, որտեղ «Ֆիորենտինային» հարկավոր էր չպարտվել «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում: Դրվագներից մեկում՝ տուգանային հրապարակից դուրս, երբ թվում էր բոլորը պարզապես պայքարում են գնդակին տիրելու համար, Մաուրո Բրեսանը որոշեց շրջադարձ հարված կատարել և հավերժացրեց իր անունը: Չեմպիոնների լիգայում շատ գեղեցիկ գոլեր են գրանցվել և դեռ գրանցվելու են, բայց ակնհայտ է, որ Բրեսամի գոլը միշտ լինելու է լավագույնների թվում:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Իբրահիմովիչն այս մրցաշրջանում այլևս չի խաղա

Բուֆոնը կարիերան կարող է շարունակել իսպանական գրանդում

«Բարսելոնան» չհաղթեց «Լևանտեին»՝ ունենալով 2 գնդակի առավելություն (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Լևանտեի» դեմ խաղում

«Մանչեսթեր Սիթին»՝ Պրեմիեր լիգայի հաղթող. «Յունայթեդը» պարտվեց «Լեսթերին» (տեսանյութ)

«Ես ձեզ կբերեմ տիտղոսներ կամ սնանկություն». Պատմության ամենաանսպասելի տրանսֆերները

Աղբյուր. Հայտնի է՝ որտեղ կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

«Հռոմը սեր է.» Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալու 3 պատճառ

Լապորտան հանդիպել է Մեսիի հոր հետ․ հայտնի են մանրամասները

«Կար հավանականություն այդ ակումբին միանալու»․ Լաուտարո Մարտինես

Բուֆոնը ապագայի վերաբերյալ հայտարարություն է արել

Բեյլի գործակալը խոսել է խաղացողի «Ռեալ» վերադառնալու հավանականության մասին

Մենդիի համար մրցաշրջանն ավարտված է

«Ռոման» որոշել է օգտվել իր լավագույն ռմբարկուի տրանսֆերը գնելու հնարավորությունից

Ինիեստան ծննդյան օրը նոր պայմանագիր է ստորագրել

Հայտնի է՝ ով է դառնալու և երբ է հայտարարվելու «Բարսելոնայի» առաջին տրանսֆերի մասին