Մկրտչյանը՝ ՀԱՕԿ-ի վերջնագրի մասին. «Որպես մարզիչ չեմ կարող թույլ տալ, որ հավաքականի տղաներից մեկի տեղը գրավի ուրիշը» - VNews
Բաժիններ

Մկրտչյանը՝ ՀԱՕԿ-ի վերջնագրի մասին. «Որպես մարզիչ չեմ կարող թույլ տալ, որ հավաքականի տղաներից մեկի տեղը գրավի ուրիշը»

Օրերս Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկություն էր տարածել, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբիրել Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանին և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանին ,որին ներկա էր ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։ Ըստ աղբյուրի՝ մարզիչներին Ռոստոմյանը հորդորել էր, որպեսզի Եվրոպական խաղերի մասնակցող թիմի մեջ ներառեն բռնցքամարտիկների, որոնք ազգային հավաքականի անդամ չեն, իսկ իրենց կամքը չկատարելու դեպքում խոստացել են չֆինանսավորել մարզիկներին Մինսկի խաղերի մասնակցության հարցով:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը և 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանը մանրամասն անդրադարձան այդ թեմային:

Մարզիչները հակադարձում են. ինչո՞ւ պետք է նրանք տարվա գլխավոր ստուգատեսի հայտացուցակում ընդգրկեն այնպիսի մարզիկների, որոնք չեն մասնակցել Հայաստանի առաջնությանը, հավաքականի հետ մարզումների ու միջազգային մրցաշարերի միջով չեն անցել ու տանը թողեն այն բռնցքամարտիկներին, որոնք մինչև օրս իրենց հիանալի են դրսևորել միջազգային մրցումներում, հաղթել ուժեղ մարզիկներին, կանգնել պատվո հարթակին ու բարձրացրել հայոց եռագույնը:

«Ինձ սպարինգ մենամարտեր անցկացնելու առաջարկ չեն արել: Պարոն Ռոստոմյանը ասաց սպարինգներ անենք ընդհանուր, իսկ պարոն Մեհրաբյանը ( հայկական ազգային ֆեդերացիայի  մարզիչը-խմբ) ասաց. որ ով նման բան է ուզում անել, բոքսից չի հասկանում: Եթե նույնիսկ ինձ այդպիսի հարց տային, միանշանակ կասեի՝ ոչ, որովհետև մենք սպարինգ մենամարտեր անցկացնելու ժամանակ չունենք, եթե հավասարությունից եք խոսում, ապա հավասար կլիներ, եթե այդ տղաները մասնակցեին բոլոր մարզումներին, հավաքներին ու մրցաշարերին, մենք նոր ընտրություն կատարեինք: Մենք հասել ենք վերջին կետին ու մարզիկը պետք է քա՞շ գցի սպարինգ մենամարտ անցկացնելու համար: Մենք իրավունք չունենք նման բան անելու:

Հիմա մեզ 2 թիմի հետ միասին հավաքների են կանչել Ծաղկաձոր, 14 հոգի իրենցից, 14 հոգի մեզանից, ես որպես գլխավոր մարզիչ համաձայն չէ այդ թիմի ու մարզիչների հետ աշխատելուն»,-ասաց Ռուդիկ Մկրտչյանը:

ՀԱՕԿ-ը ընտրել է 14 բռնցքամարտիկի, զանգահարել նրանց ու հրավիրել Ծաղկաձորում այսօր մեկնարկող ուսումնամարզական հավաքի: Մարզիկներն էլ, Եվրոպայի Մ22 չեմպիոն Անուշ Գրիգորյանի գլխավորությամբ, հայտարարեցին, որ իրենց դիրքորոշումը միասնական է ու իրենք կանգնելու են այն մարզիչների կողքին, որոնք տքնաջան աշխատանքի շնորհիվ հասցրել են իրենց հաջողությունների: Հայ մարզուհին հարց է ուղղում՝ ինչո՞ւ հիմա նա Եվրոպական խաղերին պատրաստվելու փոխարեն ու իր ելույթների վրա կենտրոնանալու փոխարեն, ընկել է այսպիսի քաշքշուքի մեջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Ռուդիկ Մկրտչյան. «Սկսել ենք ավելի լավ հասկանալ իրար, դրա շնորհիվ է, որ աճ կա» (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բարձրագույն խմբի 19-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

ԵԱ. Չալյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, մեր մյուս ըմբիշները պարտվեցին

ԵԱ. Այսօր պայքարի մեջ է մտնում հունահռոմեական ոճի 5 ըմբիշ

1 ոսկե մեդալ, 2 արծաթե, 4 բրոնզե. հունահռոմեական ոճի ըմբիշները հաջող հանդես եկան Նիսի մրցաշարում

Նիսի մրցաշարում Հայաստանը կներկայացնի հունահռոմեական ոճի 10 ըմբիշ

Տարվա ելույթ, տարվա առաջընթաց և այլ անվանակարգեր. Ինչով առանձնացավ 2019-ը հայկական սպորտի համար

Ռուդիկ Մկրտչյան․ «Լավ ֆուտբոլ խաղացինք» (տեսանյութ)

Արմեն Նահապետյան․ «Լավ խաղացինք, բայց ավելացնելու տեղ ունենք» (տեսանյութ)

Ռուդիկ Մկրտչյան․ «Այսօր շատ պարտադիր էր հաղթելը» (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Առանց «հովվի». Ինչ սպասել մեր հունահռոմեական ըմբիշներից աշխարհի առաջիկա առաջնությունում

Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել Թբիլիսիում