Մոհամեդ Ալիի թոռ․«Ժառանգությունը շարունակվում է» - VNews
Բաժիններ

Մոհամեդ Ալիի թոռ․«Ժառանգությունը շարունակվում է»

nico ali walsh punch - Մոհամեդ Ալիի թոռ․«Ժառանգությունը շարունակվում է»

Ամերիկացի բռնցքամարտիկ Նիկո Ալի Ուոլշը՝ Մուհամեդ Ալիի թոռը, մեկնաբանել է պրոֆեսիոնալ ռինգում առաջին մենամարտում հաղթանակը․

«Ես շարունակեցի պատմությունը։ Շնորհակալություն սրտանց բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ։ Ես պապիկիս ոգին բերեցի ռինգ ինձ հետ ՝ հագնելով նրա մարզահագուստը։ Հպարտ եմ դրանով և կարող եմ ասել, որ Ժառանգությունը շարունակվում է», – գրել է Ուոլշն Instagram-ի իր էջում։

Նորամուտի մենամարտում Ալի Ուոլշը տեխնիկական նոկ-աուտով հաղթել էր Ջորդան Ուիքսին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: