«Մոնակոյի» հարձակվող Կեյտան պաշտոնապես վերադարձավ Ա սերիա - VNews
Բաժիններ

«Մոնակոյի» հարձակվող Կեյտան պաշտոնապես վերադարձավ Ա սերիա

«Մոնակոյի» հարձակվող Բալդե Կեյտան դարձել է «Սամպդորիայի» ֆուտբոլիստ:

25-ամյա խաղացողի պայմանագիրն ակումբի հետ պաշտոնապես գրանցվել է, հաղորդում է Ա սերիայի պաշտոնական կայքը: Կեյտան այս մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի Իտալիայում, ինչից հետո «Սամպդորիան» կունենա նրա ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորություն:

Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստն ակումբ տեղափոխությունից առաջ անցած բուժզննման ժամանակ կորոնավիրուսի թեստ էր հանձնել, ինչը տվել էր դրական պատասխան, և Կեյտան այժմ գտնվում է ինքնամեկուսացման մեջ:

Նա նախորդ մրցաշրջանում «Մոնակոյում» մասնակցել է 26 հանդիպման, դարձել 8 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Կեյտան նախքան Ֆրանսիա տեղափոխությունը հանդես է եկել «Լացիոյում» (2013-2017թթ․), իսկ 2018/19թթ․ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել «Ինտերում»:

«Մանչեսթեր Սիթին» նոր պաշտպան ունի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Չալհանօղլուն կարող է շուտով դառնալ անգլիական ակումբի ֆուտբոլիստ

«Չելսին» նոր աստղային տրանսֆեր է նախապատրաստում

«Լիվերպուլը» ցանկանում է վան Դեյկի բացը լրացնել «նոր դե Լիխտով»

«Ռեալն» ու «Ինտերը» կարող են փոխանակում իրականացնել

«Բարսելոնան» արդեն 130 մլն. եվրո է վճարել Դեմբելեի դիմաց

Գործակալ. «Իսկոն ցանկանում է փորձել իրեն այլ առաջնությունում»

Ուպամեկանոն որոշում է ընդունել ապագայի վերաբերյալ

«Մոնակոն» ընդմիջումից հետո 3 գոլ խփեց և տպավորիչ «քամբեք» իրականացրեց ՊՍԺ-ի դեմ մրցավեճում (տեսանյութ)

Ֆոլանդը շատ արագ նաև դուբլ ձևակերպեց՝ հավասարեցնելով ՊՍԺ-ի դեմ հանդիպման հաշիվը (տեսանյութ)

«Մոնակոն» Ֆոլանդի գոլի օգնությամբ կրճատեց հաշվի տարբերությունը ՊՍԺ-ի դեմ խաղում (տեսանյութ)

Մբապեն դուբլ ձևակերպեց «Մոնակոյի» դեմ խաղում (տեսանյութ)

Մբապեն բացեց հաշիվը՝ գրավելով իր նախկին թիմի՝ «Մոնակոյի» դարպասը (տեսանյութ)

«Մոնակո» – ՊՍԺ․ Մեկնարկային կազմեր

Կուման․ «Չեմ պատկերացնում Մեսիին այլ ակումբում»

Արքայազների պայքարը՝ «Լուի II-ում». «Մոնակո»-ՊՍԺ խաղին ընդառաջ

Կանավարոյի որդին տեղափոխվել է «Լացիո»