Մորի Կոնեն ռեկորդ է սահմանել «Ուրարտուի» դեմ խաղում գրանցած դուբլից հետո - VNews
Բաժիններ

Մորի Կոնեն ռեկորդ է սահմանել «Ուրարտուի» դեմ խաղում գրանցած դուբլից հետո

«Ուրարտուի» հետ խաղում Մորի Կոնեի օգտին գրանցված դուբլը ոչ միայն հաղթանակ պարգևեց «Արարատին», այլև հնարավորություն ընձեռեց հարձակվողին 28 գնդակով դառնալու ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ իվուարցի ֆուտբոլիստը: Կոնեն 2 գնդակով գերազանցեց իր հայրենակից Ժան-Ժակ Բուգուհիի ցուցանիշը:

Վերջինս Բարձրագույն խմբում խփած 26 գոլերից 23-ն իր օգտին է գրանցել «Շիրակում» խաղալիս և Կոնեի հետ հանդիսանում է շիրակցիների ամենաարդյունավետ լեգեոնականը:

Մորի Կոնեն Հայաստանում հայտնվեց նախորդ մրցաշրջանի սկզբում: Տեխնիկապես լավ զարգացած, արագաշարժությամբ աչքի ընկնող և դիպուկ հարվածների տիրապետող իվուարցի հարձակվողի նորամուտը «Շիրակում» տպավորիչ ստացվեց: 2019թ. օգոստոսի 2-ին Գյումրիում «Ուրարտուի» հետ առաջնության մեկնարկային խաղում նա դուբլի հեղինակ դարձավ՝ խոցելով Արամ Հայրապետյանի դարպասը:

14-րդ գյումրեցին՝ ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում»

4-րդ տուրում «Փյունիկի» հետ մրցավեճում հեթ-տրիկ ձևակերպելով, Մորի Կոնեն 5 գնդակով միանձնյա գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը և մինչև մրցաշարի ավարտը պահպանեց առաջատարի իր դիրքը՝ հետագայում էլ աչքի ընկնելով արդյունավետ գործողություններով:

28 հանդիպումներում խփած 23 գոլով Կոնեն ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու: Նրա ցուցանիշը լավագույնն էր վերջին 13 առաջնություններում: Մինչ այդ ավելի արդյունավետ էր գործել «Բանանցի» հարձակվող Արամ Հակոբյանը, որը 2006թ. առաջնությունում 25 գոլ էր խփել:

Բարձրագույն խմբում հանդես գալու առաջին իսկ մրցաշրջանում 25-ամյա իվուարցի հարձակվողը 3 տպավորիչ ռեկորդ սահմանեց: Կոնեն մեկ գնդակով գերազանցեց այլազգի ֆուտբոլիստների մեջ Մարկոս Պիզելիի մեկ մրցաշրջանի արդյունավետության 13-ամյա վաղեմության ռեկորդը, ինչպես նաև դարձավ «Շիրակում» մեկ մրցաշրջանում առավել շատ գոլեր խփած ֆուտբոլիստը՝ գերազանցելով իր նախկին թիմակից Ժան-Ժակ Բուգուհիի ցուցանիշը: Վերջինս 2014/15թթ. առաջնությունում «Շիրակում» 21 գոլ էր խփել:

5-րդ դեպքը ՀՀ առաջնություններում. 3 11մ հարված՝ միևնույն թիմի դարպասին

Առաջնության ընթացքում Կոնեն 6 անընդմեջ խաղում դաշտից չհեռացավ առանց գոլի՝ ընդհանուր առմամբ 7 անգամ գրավելով մրցակիցների դարպասները, ինչը ռեկորդային էր «Շիրակում» հանդես եկած ֆուտբոլիստների համար: Կոնեն գերազանցեց «Շիրակի» նախկին հարձակվող Ֆոֆանա Բեկոյի ցուցանիշը, որը 2012/13թթ. առաջնությունում ևս 6 խաղ շարունակ դաշտից չէր հեռացել առանց գոլի, սակայն ընդհանուր առմամբ 6 գնդակ էր խփել:

Ընթացիկ առաջնության մեկնարկային խաղն անցկացնելով «Շիրակում», Կոնեն իր նախկին մի քանի թիմակիցների պես տեղափոխվեց «Արարատ», որի կազմում աշնանային հատվածի 10 հանդիպումներում 3 գոլի հեղինակ դարձավ: Գոլերից մեկը նա խփեց «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղում:

Առաջնության գարնանային հատվածի մեկնարկը արդյունավետ էր Կոնեի համար: Հուսանք, որ իվուարցի ֆուտբոլիստը հետագայում էլ կշարունակի աչքի ընկնել խփած գոլերով և կրկին կպայքարի «Ուկե խաղակոշիկին» արժանանալու համար:

21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստները

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ իվուարցի ֆուտբոլիստների ցուցանիշները:

Ֆուտբոլիստներ Ակումբներ Գոլ Մրցաշրջան
1. Մորի Կոնե «Շիրակ»-23, «Արարատ» -5 28 2019/20-2020/21
2. Ժան-Ժակ Բուգուհի «Շիրակ»-23, «Արարատ-Արմենիա»-3 26 2014/15-2015/16, 2018/19
3. Բոտի Դեմել  «Միկա» 25 2008-2010, 2012/13-2013/14
4. Դրիսա Դիարասուբա «Շիրակ»-11, «Փյունիկ»-5, «Գանձասար-Կապան»-2 18 2014/15-2015/16, 2017/18-2018/19
5. Մուսա Փոլ Բակայոկո «Շիրակ» 16 2016/17-2019/20
6. Սերժ Դեբլե «Շիրակ» 15 2013/14
7. Ֆոֆանա Բեկո «Շիրակ» 15 2012/13-2013/14
8. Մոհամեդ Կոնատե «Փյունիկ» 6 2018/19
9. Դիդյե Բորիս Կադիո «Շիրակ»-4, «Փյունիկ»-2 6 2012/13-2013/14, 2017/18
10. Կոնան Օդիլոն Կուակու «Շիրակ» 6 2015/16

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վարդան Բիչախչյան. «Որոշել էինք չփոխել մեկնարկային կազմը, երևի հենց այդտեղ էլ սխալվեցինք»

«Արարատ» – «Վան» խաղում գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց

«Արարատ» – «Վան». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

«Շիրակ» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

«Արարատ» – «Վան» խաղը նախատեսվածից ուշ կմեկնարկի

Անսպասելի տրանսֆեր Հայաստանում. Հարձակվողը երկու շաբաթ անց փոխեց թիմը

Դավիդ Յուրչենկոն նորամուտի խաղում ուշագրավ ցուցանիշներ գրանցեց

Արթուր Ավագյան․ «Տարին մի քիչ դժվար ենք մեկնարկել, բայց կամաց-կամաց կսկսենք միավորներ վաստակել» (տեսանյութ)

Արտակ Գրիգորյան․ «Չեմ մտածում տարիքի մասին, այլ ուզում եմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ հնարավորինս երկար խաղալ» (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Պատճառները շատ են, բայց կասեմ մեկը՝ չէինք հասցրել վերականգնվել» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան. «Ալաշկերտի» նպատակները բոլորը գիտեն՝ եթե ոչ դառնալ չեմպիոն, ապա գոնե եվրոպական ուղեգիր նվաճել» (տեսանյութ)

Արթուր Միրանյանը պայմանագիր է կնքել հայկական ակումբի հետ (տեսանյութ)

Պետրոս Ավետիսյան․ «Հուսով եմ՝ «Նոայում» հաջող հանդես գալու դեպքում կրկին կհրավիրվեմ հավաքական»

Արտակ Գրիգորյանի գոլն «Ալաշկերտին» հաղթանակ պարգևեց «Լոռիի» դեմ խաղում (տեսանյութ)

Դավիդ Դավիդյանն ստացավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)