Moscow open. Սուսաննա Գաբոյանը վերջնագծում զիջեց առաջատար դիրքերը - VNews
Բաժիններ

Moscow open. Սուսաննա Գաբոյանը վերջնագծում զիջեց առաջատար դիրքերը

Մոսկվայում ավարտված շախմատային փառատոնի կանանց մրցաշարում հանդես եկած հայաստանցի 3 շախմատիստուհիներից առավել հաջող ելույթ ունեցավ Սուսաննա Գաբոյանը՝ 9 հնարավորից վաստակած 6 միավորով զբաղեցնելով 13-րդ տեղը:

Գաբոյանը գերազանց էր մեկնարկել՝ տոնելով 4 անընդմեջ հաղթանակ: Սակայն մրցաշարի երկրորդ հատվածում նա անհաջող հանդես եկավ:

7-րդ տուրում հայ շախմատիստուհին մրցաշարում առաջին պարտությունը կրեց՝ զիջելով ռուսաստանցի գրոսմայստեր Բաիրա Կովանովային: Ավարտական տուրից առաջ Գաբոյանն ընդամենը մեկ միավորով էր հետ մնում առաջատարից:

Ցավոք, 9-րդ տուրում Սուսաննան պարտվեց ուկրաինուհի միջազգային վարպետ Յուլիա Օսմակին և նահանջեց 13-րդ հորիզոնական՝ բավարարվելով 9100 ռուբլի դրամական պարգևով: Մրցաշարի հաղթող ճանաչվեց ռուսաստանցի միջազգային վարպետ Անաստասիա Բոդնարուկը, ով պարգևատրվեց 174 հազար ռուբլով:

Տղամարդկանց A խմբի մրցաշարում Հայաստանի 8 ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը, ով 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով զբաղեցրեց 11-րդ տեղը: Նա որպես պարգև ստացավ 17500 ռուբլի:

Հարությունյանը մրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ տոնելով 4 հաղթանակ, 5 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Գևորգը 1,5 միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող, ռուսաստանցի միջազգային վարպետ Սեմյոն Լոմասովից, ով արժանացավ 435 հազար ռուբլի դրամական պարգևի:

C խմբի մրցաշարում Հայաստանի 7 պատվիրակներից լավագույն արդյունքի հասան Խաչատուր Մեսրոպյանն ու միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը, որոնք 7-ական միավորով զբաղեցրին համապատասխանաբար 12-րդ և 14-րդ տեղերը: Ընդ որում Վահագն Խաչատրյանը մրցաշարն անցկացրեց առանց պարտության: Մեսրոպյանը ստացավ 11200 ռուբլի, Խաչատրյանը պարգևատրվեց 9800 ռուբլով:

Մեր շախմատիստներն ընդամենը մեկ միավորով հետ մնացին մրցաշարի հաղթող Իգոր Վոլկովից, ով լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած ռուսաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ Մարատ Դենիշևին: Վերջինս պարգևատրվեց 60900 ռուբլով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Մարիա Գևորգյանն անկասելի է

Շախմատիստուհիներն աչքի ընկան արդյունավետ խաղով

Սուսաննա Գաբոյանը պահպանեց առաջատարի դիրքը

Սուսաննա Գաբոյանը շարունակեց հաղթարշավը

Գործող չեմպիոնուհին պարտությամբ մեկնարկեց

Մարիա Գևորգյանը` շախմատի Հայաստանի եռակի չեմպիոնուհի

Շախմատի ՀՀ առաջնություն. Մարիա Կուրսովան ժամկետից շուտ նվաճեց Հայաստանի չեմպիոնուհու տիտղոսը

Շախմատի ՀՀ առաջնություն. Մարիա Գևորգյանը հաղթեց առաջատարին և վայր դրեց ՀՀ չեմպիոնուհու իր լիազորությունները

Շախմատի ՀՀ առաջնություն. Կանանց մրցաշարում երկիշխանությունը պահպանվեց

Շախմատի Հայաստանի առաջնություն․ Կանանց պայքարում երկիշխանություն է

Մարիա Գևորգյանն ընդամենը կես միավորով հետ մնաց հաղթողից