Մոուրինյոն՝ Ռոնալդուին․ «Հենց հիմա հեռացի՛ր Իտալիայից և ինձ հանգի՛ստ թող» - VNews
Բաժիններ

Մոուրինյոն՝ Ռոնալդուին․ «Հենց հիմա հեռացի՛ր Իտալիայից և ինձ հանգի՛ստ թող»

jose mourinho cristiano ronaldo - Մոուրինյոն՝ Ռոնալդուին․ «Հենց հիմա հեռացի՛ր Իտալիայից և ինձ հանգի՛ստ թող»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն talkSPORT ռադիոկայանի եթերում հումորով է արձագանքել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ սպասվող դիմակայությունների փաստի մասին հարցին:

Պորտուգալացի մասնագետը, որը պատրաստվում է հռոմեական թիմի ղեկին անցկացնել իր առաջին մրցաշրջանը, համերկրացու հետ համատեղ աշխատել է Մադրիդի «Ռեալում»:

«Բոլորն ասում են, և ես միանում եմ այդ խոսքերին, որ Ռոնալդուն արդեն 25 տարեկան չէ, նա արդեն 36 տարեկան է:

Կրիշտիանուն մեկ մրցաշրջանում արդեն չի խփում 50 գոլ, սակայն քանի՞ գոլի հեղինակ էր դարձել վերջին մրցաշրջանում․ 35: Դա անհավանական վիճակագրություն է, թվերն ինքնին խոսուն են:

Ի՞նչն է առ այսօր առաջ մղում նրան․ կարծում եմ՝ ռեկորդները: Ռոնալդուն լեգենդ է, որը հավերժ մտել է ֆուտբոլի պատմության մեջ, բայց նա, միևնույնն է, վիճակագրության մեջ իր համար շարժառիթ է գտնում, ձգտում ինչ-որ նոր բանի:

Կրիշտիանուն ցանկանում է ստանալ «Ոսկե գնդակներ», «Ոսկե խաղակոշիկներ», ուզում է գերազանցել հավաքականներում խփված գոլերի քանակով ռեկորդը, մտադրություն ունի մասնակցել ոչ միայն առաջիկա ԵՎՐՈ-ին, այլև Աշխարհի առաջնությանը:

Չեմ կարծում, թե նրան նյարդայնացնում են Մեսիի՝ իրեն գերազանցելու վերաբերյալ խոսակցությունները: Ըստ իս՝ քննադատությունը Ռոնալդուին շարժառիթ է հաղորդում:

Նա անընդհատ լրացուցիչ շարժառիթ է գտնում: Երբ այդ ֆուտբոլիստի մրցակիցն ես, չպետք է ավելորդ բաներ խոսես, քանի որ դա կարող է նրա համար շարժառիթ դառնալ: Ռոնալդուն հոգեբանորեն շատ ուժեղ է:

Այնպես որ, նա պետք է հենց հիմա հեռանա Իտալիայից ու ինձ հանգիստ թողնի․․․»,- իր խոսքը կատակով է ավարտել Մոուրինյոն:

«Ռոնալդուն «սիրահարված» էր Բենզեմային». Մոուրինյո

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոման» ոչ-ոքի անցկացրեց «Սևիլիայի» հետ. Մխիթարյանը թիմի ավագն էր (տեսանյութ)

Մոուրինյոյի առաջին կոնֆլիկտը «Ռոմայի» ղեկավարության հետ

Հենրիխ Մխիթարյանը՝ Պեպեի հետ բախման մասին

Մխիթարյան. «Ջեկոն մեր ավագն է նույնիսկ առանց թևկապի»

Մխիթարյան. «Ես և Մոուրինյոն ցանկանում ենք գնալ նույն՝ հաղթանակի ճանապարհով»

Աղմկահարույց հայտարարություն «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» կողմից

Հայտնի է՝ երբ և ում դեմ «Ռոման» կանցկացնի հաջորդ ընկերական խաղը

Վարանը 9-րդ ֆուտբոլիստն է, որ խաղալու է թե՛ «Ռեալում», թե՛ «Յունայթեդում»․ ովքե՞ր են նախորդ ութը

Ուզբեկ հարձակվողը կդառնա Մխիթարյանի խաղընկերը

«Ռոման» նոր հարձակվող կունենա. տրանսֆերը համաձայնեցված է

Պեպեի կոպտագույն խախտումը Մխիթարյանի նկատմամբ, որը բախման պատճառ դարձավ (տեսանյութ)

«Պորտու» – «Ռոմա» հանդիպման առաջին կեսն ավարտվել է. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

«Յուվենտուսը» շուտով կարող է հայտարարել 2 տրանսֆերի մասին

«Յուվենտուսում» որոշում են կայացրել Կիեզայի վերաբերյալ

«Գրազ էի եկել». Ինչու են դարպասապահները տարօրինակ համարներ ընտրում

Ռոնալդուի քույրը հոսպիտալացվել է