«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է իր թիմի դարպասապահ Դավիդ դե Խեային, որը վերջին ժամանակներում սուր քննադատության է ենթարկվում ազգային հավաքականում ցուցադրած խաղի համար։
«Ես գիտեմ, թե ինչու է դե Խեան քննադատվում Իսպանիայում։ Քանի որ հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը շատ մեծ համբավ ունի և սերտ կապերի մեջ է իսպանական ամենահայտնի ԶԼՄ-ների հետ։
Դե Խեան հիմա լավագույնն է իսպանացի դարպասապահների շարքում և դա բնական է, որ նա մշտապես գտնվում է մեծ ուշադրության տակ »,- ասել է պորտուգալացի մասնագետը։
Մոուրինյո․ «Կասիլյասը ստում է՝ ասելով, թե ինձ հետ կոնֆլիկտ չի ունեցել»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո