Մոուրինյո․ «Տրանսֆերները վերջինն են, որի մասին մտածում է «Տոտենհեմը» - VNews
Բաժիններ

Մոուրինյո․ «Տրանսֆերները վերջինն են, որի մասին մտածում է «Տոտենհեմը»

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ լոնդոնյան ակումբը չի պատրաստվում խոշոր գումարներ ծախսել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։

«Առաջին հարցը լինելու է՝ երբ է բացվելու տրանսֆերային պատուհանը․․․ Ես չեմ կարծում, թե դա կլինի հուլիսին կամ օգոստոսին։ Հարկավոր է սպասել։ Նորմալ է, որ շատ բան է փոխվելու։ Ես չեմ կարծում, թե ֆուտբոլային աշխարհը կարող է իրեն թույլ տալ այնպիսի գործարքներ, որոնք հնարավոր էին նախկինում։

Ես կցանկանայի, որ իմ թիմը լինի այնպիսին, ինչպիսին ես նրան գիտեմ՝ ողջամիտ, հավասարակշռված, մեծ գումարներ չծախսող։ Մենք պետք է հարգենք իրավիճակը ոչ միայն ֆուտբոլում, այլև աշխարհում ու հասարակության մեջ։

Անկեղծ ասած՝ տրանսֆերներն այս պահին վերջինն են, որի մասին մենք մտածում ենք։ Ոչ ոք չի խոսում տրանսֆերների մասին, քանի որ այսպիսի պահերին մենք պետք է մտածենք մեր անվտանգության մասին, լինենք կարգապահ բոլոր հարցերում։

Բունդեսլիգան արդեն շարունակվում է, Պորտուգալիան ու Իսպանիան հստակ ժամանակացույց են նշել։ Մեզ համար այժմ բարդագույն պահն է, քանի որ մենք ցանկանում ենք խաղալ։ Դժվար է տեսնել, որ մյուս երկրներում ֆուտբոլ են խաղում, իսկ մենք չենք կարող դա անել»,- Goal-ը փոխանցում է պորտուգալացի մասնագետի խոսքը։

Պրեմիեր լիգայի ակումբները նպատակադրված են նոր մրցաշրջանը սկսել սեպտեմբերին

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լիվերպուլը» խնդիրներ չունեցավ «Բրայթոնի» դեմ խաղում (տեսանյութ)

«Սիթին» 5 գնդակ ուղարկեց «Նյուքասլի» դարպասը (տեսանյութ)

«Սիթին» 35 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել

«Ռեալի» հարձակվողը ինքնամեկուսացել է․ նա շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ

Դայերը որակազրկվել է 4 խաղով՝ տրիբունայում երկրպագուի հետ վիճելու համար

«Ռոմայի» նոր շանսը, կատալոնական դերբի. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Արսենալը» վերջնամասում բաց թողեց հաղթանակը «Լեսթերի» հետ մրցավեճում (տեսանյութ)

«Չելսին» գոլառատ խաղում հաղթանակ տոնեց «Քրիստալ Փելասի» նկատմամբ (տեսանյութ)

Դանի Ուելբեքի հիասքանչ գոլը շրջադարձ հարվածով (տեսանյութ)

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Մոուրինյոն՝ Լյորիսի ու Սոնի վեճի մասին. «Դա հիանալի էր, ես շատ գոհ էի»

«Տոտենհեմը» նվազագույն հաշվով հաղթեց «Էվերթոնին» (տեսանյութ)

Պաշտոնական․ «Լիվերպուլը» պայմանագիր է կնքել ԱՊԼ-ի պատմության ամենաերիտասարդ դեբյուտանտի հետ

«Մանչեսթեր Սիթիի» 4-րդ պարտությունը Պրեմիեր լիգայում վերջին 5 արտագնա խաղում (տեսանյութ)

«Լիվերպուլի» առաջին հաղթանակը գործող չեմպիոնի կարգավիճակում (տեսանյութ)

Մոուրինյո․ «Կխախտեմ սոցիալական հեռավորության պահպանման կանոնը՝ նրան գրկելու համար»