Մոուրինյո. «Առաջին կեսից հետո ուզում էի 11 փոփոխություն կատարել» - VNews
Բաժիններ

Մոուրինյո. «Առաջին կեսից հետո ուզում էի 11 փոփոխություն կատարել»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լոնդոնի «Տոտենհեմը» Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում նվազագույն հաշվով արտագնա խաղում զիջել է «Անտվերպենին»:

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղից հետո խոսել է հանդիպման մասին:

«Առաջին կեսից հետո ուզում էի 11 փոփոխություն կատարել: Կարող էի 5-ը: Ես 4 փոխարինում կատարեցի, քանի որ անհանգստանում էի մնացած 45 րոպեների համար: Այստեղ միայն մեկ մարդ կա, որ ամաչելու առիթ ունի, և այդ մարդը ես եմ, քանի որ ես եմ ընտրել մեկնարկային կազմը:

Դուք միշտ ինձ հարցնում եք, թե ինչու այս ֆուտբոլիստը չի հայտավորվել, թե ինչու այս ֆուտբոլիստը մեկնարկային կազմում չէր, թե ինչու այս ֆուտբոլիստը չխաղաց: Շաբաթներ անց դուք այս հարցն ինձ երևի այլևս չեք տա, քանի որ դուք ինքներդ տեսաք, թե ինչու: Այսօրվանից հետո իմ հետագա ընտրությունները(մեկնարկային կազմի-խմբ.) կլինեն ավելի հեշտ»,- AP-ը փոխանցում է պորտուգալացի մասնագետի խոսքը:

Նշենք, որ առաջին կեսից հետո Ժոզե Մոուրինյոն կատարել է 4 փոխարինում՝ խաղադաշտից դուրս բերելով Լո Սելսոյին, Ալիին, Բերգվեյնին ու Կառլոս Վինիսիուսին, իսկ 5-րդ փոփոխությունը կատարել է 58-րդ րոպեին՝ Գարեթ Բեյլի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Հարի Քեյնին:

Ավելացնենք, որ խաղից հետո Մոուրինյոն լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում՝ գրելով. «Վատ ելույթն արժանի է վատ արդյունքի: Հուսով եմ՝ այս ավտոբուսում բոլորն ինձ նման նյարդայնացած են: Առավոտյան 11-ին ես մարզման եմ»:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Bad perfomances deserve bad results. Hope everyone in this bus is as upset as I am. Tomorow 11 AM training.

Публикация от Jose Mourinho (@josemourinho)

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ԵԼ. «Ռոման» հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց խաղին, մյուս արդյունքները (տեսանյութ)

ԵԼ. «Հոֆենհայմն» այն թիմերի թվում է, որոնք արդեն նվաճել են 1/16 եզրափակիչի ուղեգիր

«Միլանը» ոչ-ոքի խաղաց, «Արսենալն» ու «Հոֆենհայմը» հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Կլուժի» դեմ խաղում

«Ռոմայի» հայտացուցակը «Կլուժի» դեմ հանդիպման համար

«Ռոմայի» ֆուտբոլիստները նախապատրաստվում են «Կլուժի» դեմ հանդիպմանը (լուսանկարներ)

Դե Բրույնե. «Ֆուտբոլի կանոնները պետք է սահմանեն այն մարդիկ, որոնք խաղի մասնակից են» (տեսանյութ)

Մոուրինյոյի «Տոտենհեմն» ուժեղ էր Գվարդիոլայի «Սիթիից» (տեսանյութ)

«Տոտենհեմն» առաջին կեսից հետո հաղթում է «Սիթիին» (տեսանյութ)

Գվարդիոլա. «Գուցե Մոուրինյոն բժիշկ է, իսկ ես ոչինչ չեմ հասկանում»

«Թող անուններ տա»․ Մոուրինյոն՝ Սաութգեյթի՝ ակումբային մարզիչների վերաբերյալ հայտարարության մասին

Ֆաբրեգաս. «Հիասթափված եմ Գվարդիոլայից, իսկ Մոուրինյոն ընկերս է»

Պրեմիեր լիգա․ Հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը

«Տոտենհեմը» նվազագույն հաշվով հաղթանակ կորզեց՝ գոլ խփելով վերջին րոպեներին (տեսանյութ)

El Confidencial-ը հայտնել է՝ ինչ պատճառով է «Ռեալը» բաժանվել Ռեգիլոնից

Մխիթարյանը՝ «Ռոմա» – «Կլուժ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ