Մոուրինյո. «Մանկական վազք էր. ես ներողություն խնդրեցի «Սասուոլոյի» մարզչից» - VNews
Բաժիններ

Մոուրինյո. «Մանկական վազք էր. ես ներողություն խնդրեցի «Սասուոլոյի» մարզչից»

. Մանկական վազք էր. ես ներողություն խնդրեցի Սասուոլոյի մարզչից - Մոուրինյո. «Մանկական վազք էր. ես ներողություն խնդրեցի «Սասուոլոյի» մարզչից»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոման» 2-1 հաշվով դժվարին հաղթանակ է տոնել «Սասուոլոյի» նկատմամբ և շարունակում է հաղթանակների շարքն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում:

Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որի համար այդ հանդիպումը 1000-րդն էր մարզչական պաշտոնում, խաղից հետո արտահայտել է իր տպավորությունները:

«Այս շաբաթ ես ստեցի՝ բոլորին ասելով, թե այս հանդիպումն ինձ համար յուրահատուկ չէ, բայց դա իսկապես յուրահատուկ խաղ էր: Իմ 1000-րդ հանդիպումն էր, որը ես կհիշեմ մինչև կյանքիս վերջին օրը: Ես անհանգստանում էի, թե կարող եմ պարտվել այս խաղում: Արդյունքում խաղն անհավանական ստացվեց: Հաշիվը կարող էր լինել 6-6 կամ 7-7, «Սասուոլոն» կարող էր հաղթել 2-1 հաշվով: Բոլորովին անսովոր խաղ էր:

Չէի զգում, որ 58 տարեկան եմ: Զգում էի, թե 10, 12 կամ 14 տարեկան երեխա եմ, տարիք, որի ժամանակ սկսում ես երազել ֆուտբոլային կարիերայի մասին:

Մանկական վազք էր(Մոուրինյոն խաղավերջում՝ գոլից հետո, բուռն կերպով տոնեց հաջողությունը՝ դուրս գալով տեխնիկական գոտուց-խմբ.): Դրանից հետո ես ներողություն խնդրեցի «Սասուոլոյի» գլխավոր մարզչից: Շատ հանգիստ նրանք կարող էին հաղթել, ինչպես և մենք»,- «Ռոմայի» պաշտոնական կայքը մեջբերում է Մոուրինյոյի խոսքը:

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գողացել են Սպալետիի Fiat Panda-ն

«Միլանի» ևս մեկ ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

Մարկիզիո. «Ուրախ կլինեմ, եթե նա երկարաձգի պայմանագրի ժամկետը «Յուվենտուսի» հետ»

«Յուվենտուսը» միայն մեկ պայմանով կերկարաձգի Բերնարդեսկիի հետ գործող պայմանագրի ժամկետը

«Ռոմայի» հարձակվողը վնասվածք է ստացել և ուշացումով ժամանել Հռոմ

«Միլանը» նոր դարպասապահ ունի

«Միլանի» դարպասապահը 10 շաբաթով շարքից դուրս է մնացել

«Արաբական արշավանքը» եվրոպական ֆուտբոլում շարունակվում է

«Ռեալն» ու «Յուվենտուսը» կարող են կիսապաշտպանների փոխանակություն կատարել

Մոուրինյոն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանի ծննդյան տարեդարձը

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» «օրվա գոլի» հեղինակն է (տեսանյութ)

Տուխելը ներողություն է խնդրել «Ինտերի» երկրպագուներից

«Նյուքասլի» թիրախում «Նապոլիի» ֆուտբոլիստն է

«Յուվենտուսը» ցանկանում է վարձակալել ՄՅՈՒ-ի կիսապաշտպանին

Պոգբայի «Յուվենտուս» վերադարձը գրեթե անհնար է

Մոուրինյո. «Թիմը հնչեղ հաղթանակների կարիք ունի»