Մոուրինյոն՝ իր գլխավորությամբ «Ռոմայի» առաջին պարտության մասին - VNews
Բաժիններ

Մոուրինյոն՝ իր գլխավորությամբ «Ռոմայի» առաջին պարտության մասին

Մոուրինյոն՝ իր գլխավորությամբ Ռոմայի առաջին պարտության մասին - Մոուրինյոն՝ իր գլխավորությամբ «Ռոմայի» առաջին պարտության մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոման» արտագնա խաղում 2-3 հաշվով զիջել է «Վերոնային»: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է խաղին՝ փոխարինման մտնելով երկրորդ կեսում:

Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ այս պարտությունն առաջինն էր «Ռոմայի» համար պաշտոնական խաղերում: Մինչև այս թիմը տոնել էր 6 անընդմեջ հաղթանակ: Պորտուգալացի մասնագետն ամփոփել է հանդիպումը:

«Գիտեի, որ «Վերոնան» բարդ մրցակից է, որը կարող է անակնկալներ մատուցել: Հատկապես ակնհայտ էր գլխավոր մարզչի փոփոխությունը: Հաճախ է լինում, որ մարզչի փոփոխությունից հետո տեղի է ունենում հոգեբանական ռեակցիա, ու թիմը շատ դրական է արձագանքում:

Այո՛, մենք պայքար ենք մղել, բայց չափազանց շատ մենապայքարներ ենք տանուլ տվել: «Վերոնան» ավելի կենտրոնացած էր: Ինձ մի քանի ժամ է հարկավոր՝ հասկանալու համար, թե ինչ տեղի ունեցավ խաղադաշտում:

Որոշ իրավիճակներում մենք սխալ արձագանքեցինք: Ձանիոլոն պետք է առաջ շարժվելու փոխարեն ավելի շատ օգներ Կարսդորպին: Մենք շատ տարվեցինք առաջ գնալու ցանկությամբ:

«Վերոնայի» գոլից հետո ակնհայտ էր, որ նրանք կանգ չեն առնելու, քանի որ բաց խաղ էր: Մեզ համար անակնկալ չէր: Պետք է սովորենք հաղթահարել իրավիճակները, քանի որ խաղը վերահսկել միշտ չէ, որ հնարավոր է»,- «Ռոմայի» մամուլի ծառայությունը մեջբերում է Մոուրինյոյի խոսքը:

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Գողացել են Սպալետիի Fiat Panda-ն

«Միլանի» ևս մեկ ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

Մարկիզիո. «Ուրախ կլինեմ, եթե նա երկարաձգի պայմանագրի ժամկետը «Յուվենտուսի» հետ»

«Յուվենտուսը» միայն մեկ պայմանով կերկարաձգի Բերնարդեսկիի հետ գործող պայմանագրի ժամկետը

«Ռոմայի» հարձակվողը վնասվածք է ստացել և ուշացումով ժամանել Հռոմ

«Միլանը» նոր դարպասապահ ունի

«Միլանի» դարպասապահը 10 շաբաթով շարքից դուրս է մնացել

«Արաբական արշավանքը» եվրոպական ֆուտբոլում շարունակվում է

«Ռեալն» ու «Յուվենտուսը» կարող են կիսապաշտպանների փոխանակություն կատարել

Մոուրինյոն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանի ծննդյան տարեդարձը

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» «օրվա գոլի» հեղինակն է (տեսանյութ)

Տուխելը ներողություն է խնդրել «Ինտերի» երկրպագուներից

«Նյուքասլի» թիրախում «Նապոլիի» ֆուտբոլիստն է

«Յուվենտուսը» ցանկանում է վարձակալել ՄՅՈՒ-ի կիսապաշտպանին

Պոգբայի «Յուվենտուս» վերադարձը գրեթե անհնար է