Մոուրինյոն՝ «Մանչեսթեր Սիթիի» գործի մասին. «Խայտառակ որոշում» - VNews
Բաժիններ

Մոուրինյոն՝ «Մանչեսթեր Սիթիի» գործի մասին. «Խայտառակ որոշում»

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է սպորտային արբիտրաժային դատարանի որոշումը չեղարկել «Մանչեսթեր Սիթիի» որակազրկումը եվրագավաթներում ու տուգանքը 30 մլն. եվրոյից կրճատել մինչև 10 մլն. եվրո։

«Խայտառակ որոշում։ Եթե «Սիթին» մեղավոր չէ, ինչո՞ւ պետք է ակումբը վճարի 10 մլն. եվրո։ Անմեղներին չեն պարտավորեցնում վճարել տուգանքներ։ Եթե «Սիթին» մեղավոր է, այդ որոշումը ամեն պարագայում խայտառակություն է, քանի որ թիմին պետք է հեռացնեն մրցաշարից։ Ես չգիտեմ՝ «Սիթին» մեղավոր է, թե ոչ, բայց ամեն դեպքում դա խայտառակ որոշում է։

«Տոտենհեմը» «Տոտենհեմ» է։ Չեմ կարծում, որ մենք պետք է փոխենք մեր մոտեցումը։ Այդ տեսանկյունից ավելի քան կոռեկտ ենք գործում։ Գոհ եմ՝ ինչպես ենք աշխատում։ Կարծում եմ, որ սա ֆինանսական ֆեյր փլեյի ավարտն էր»,-հայտարարել է պորտուգալացի մարզիչը։

ՈւԵՖԱ-ն որակազրկել էր «Սիթիին» եվրագավաթներից ֆինանսական ֆեյր փլեյի կանոնները խախտելու համար։ Հետաքնննությունը պարզել է, որ 2012-ից 2016-ը ընկած ժամանակահատվածում ակումբը խարդախություններ է կատարել հովանավորչական պայմանագրերում՝ կորուստները թաքցնելու նպատակով։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


#Լիսաբոն2020. Ո՞վ կհաղթի պատմության ամենաբաց ու անկանխատեսելի Չեմպիոնների լիգայում

Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն գոլը ( տեսանյութ)

Դավիդ Սիլվան կխաղա Ա սերիայում

«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է նոր տրանսֆերի մասին

Կլաուդիո Բրավոն կվերադառնա Իսպանիա

«Սիթիի» կիսապաշտպանը «Բարսելոնայի» թիրախում է

Կրոսը հիացած էր դե Բրույնեով. Երկրպագուները ֆիքսել են դրվագը (տեսանյութ)

«Բարսելոնան» և «Սիթին» անհամաձայնություն ունեն Էրիկ Գարսիայի տրանսֆերի հետ կապված

4 ֆուտբոլիստներ հավակնում են ՉԼ 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումների լավագույն խաղացողի կոչմանը

Գվարդիոլան 6 տարի անց ճաշակեց վրեժի համը

«Մանչեսթեր Սիթին» 2-րդ խաղում ևս հաղթեց «Ռեալին» և դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

Ժեզուշն օգտվեց Վարանի սխալից և գոլ խփեց «Ռեալի» դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Բենզեմայի գոլը նոր ինտրիգ է հաղորդում դիմակայությանը (տեսանյութ)

Ռահիմ Ստեռլինգը գրավեց Մադրիդի «Ռեալի» դարպասը (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»․ Մեկնարկային կազմեր