-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Տոտտենհեմ Հոտսպուր
Լիվերպուլ
0 - 1 Տրենտ Ալեքսանդր- Արնոլդ - 47`
0 - 2 Ռոբերտո Ֆիրմինո - 49`
1 - 2 Պիեր Հոյբյերգ - 49`
1 - 3 Սադիո Մանե - 65`
«Տոտենհեմ» – «Լիվերպուլ» հանդիպման նախախաղային ասուլիսի ընթացքում Ժոզե Մոուրինյոն խոսել է մերսիսայդյան ակումբի պաշտպան Վիրջիլ վան Դեյկի մասին՝ հայտարարելով, որ անհնար է փոխարինել նման ֆուտբոլիստի:
«Երբ մենք խոսում ենք Վան Դեյկի մասին, կարող եմ ասել, որ հնարավոր չէ փոխարինել նրան: Կան որոշ ֆուտբոլիստներ, որոնց հնարավոր չէ փոխարինել: Օրինակ՝ Հարի Քեյնը: Երբ Հարի Քեյնը վնասվածք ուներ, նրան չէինք կարող փոխարինել մեկ այլ ֆուտբոլիստով:
Դուք չեք կարող փոխարինել Վան Դեյկին: Վան Դեյկին կարող եք փոխարինել Վան Դեյկով, երբ Վան Դեյկը վերադառնա:
Ամեն դեպքում այնտեղ շատ լավ, փորձառու ֆուտբոլիստներ կան: Ֆաբինյոն, օրինակ, կարող է խաղալ բոլոր դիրքում, բոլոր դիրքերում՝ բառիս բուն իմաստով: Մատիպը վերադարձել է: Նա փորձառու ֆուտբոլիստ է, Հենդերսոնն էլ այն տղաներից է, որ կարող է խաղալ բոլոր դիրքերում: Մի քանի երիտասարդներ էլ կան, որ կարող են խաղալ ու լավ են գործում:
Նման բաներ պատահում են թիմերի հետ, բայց իսկապես կան որոշ ֆուտբոլիստներ, որոնց հնարավոր չէ փոխարինել: Ստիպված ես լինում սպասել այնքան, մինչև նրանք վերադառնան»,- ասել է պորտուգալացի մասնագետը:
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո