Մոուրինյոն դժգոհ է «Ռոմայի» խաղից՝ չնայած 5-1 հաշվով հաղթանակին - VNews
Բաժիններ

Մոուրինյոն դժգոհ է «Ռոմայի» խաղից՝ չնայած 5-1 հաշվով հաղթանակին

Մոուրինյոն դժգոհ է Ռոմայի խաղից՝ չնայած 5 1 հաշվով հաղթանակին - Մոուրինյոն դժգոհ է «Ռոմայի» խաղից՝ չնայած 5-1 հաշվով հաղթանակին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Ռոման» առանց Մխիթարյանի խոշոր հաշվով հաղթանակ է տոնել Սոֆիայի ԲԿՄԱ-ի նկատմամբ:

Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է հանդիպումը՝ հայտարարելով, որ գոհ չէ թիմի խաղից՝ չնայած խոշոր հաշվով հաղթանակին:

«Մենք լավ չխաղացինք: Արդյունքից գոհ եմ, որակից՝ ոչ: Ֆուտբոլիստները գնդակն այնպես չէին տնօրինում, ինչպես ուզում էինք, կիսապաշտպանները մեծ ինտենսիվություն չհաղորդեցին, եզրային պաշտպանները չաշխատեցին այնքան, որքան հարկավոր էր, ինչի արդյունքում մենք տանուլ տվեցինք մեծ թվով մենապայքարներ: Չեմ կարող ասել, թե մենք վատ խաղացինք, սակայն մենք արժանի չէինք 5-1 հաշվին. չափազանց մեծ հաշիվ է:

Օրերս շտաբի աշխատակիցներին ասացի, որ մենք պիտի գնանք Սուրբ Պետրոսի տաճար ու աղոթենք՝ վնասվածքներ չստանալու համար: Մեր և լավագույն թիմերի հիմնական տարբերությունն այն է, որ մենք այլընտրանք չունենք: Սա է իրականությունը, իսկ երիտասարդները պետք է աճեն՝ մրցունակ ֆուտբոլիստներ դառնալու համար»,- Sky Sport Italy-ն մեջբերում է Մոուրինյոյի խոսքը:

«Ռոմայի» տպավորիչ ցուցանիշը Մոուրինյոյի գլխավորությամբ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ» 0-3 Լասկ. VNews-ի ֆոտոշարքը

Մոուրինյոն՝ «Բուդյո-Գլիմտից» կրած ծանր պարտության մասին

Մոուրինյոյի մարզչական կարիերայում առաջին անգամ իր գլխավորած թիմը 6 գնդակ ընդունեց դարպասը

Կոնֆերենցիաների լիգա. «Ռոման» ջախջախիչ հաշվով պարտություն կրեց «Բուդյո-Գլիմտից», Մխիթարյանը մասնակցեց երկրորդ կեսին (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 3-րդ անընմեջ պարտությունը կրեց մրցաշարում (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտն» առաջին կեսից հետո նվազագույն հաշվով պարտվում է Լասկին (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. «Ռոմայի» մեկնարկային կազմը «Բուդյո-Գլիմտի» դեմ խաղի համար

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտի» մեկնարկային կազմը Լասկի դեմ խաղում

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մոուրինյո. «Ես ոչ մի տեղ չեմ հեռանում «Ռոմայից»

«Ռոման» ներկայացրել է 2021/22 մրցաշրջանի 4-րդ մարզաշապիկը (լուսանկարներ)

Դավիթ Ավանեսյանը՝ «Սլովան» – «Լինքոլն» հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ

Օրսատո. «Ինձ մեղադրում եք, որ ինչ որ մեկը վրիպե՞լ է 11մ-ից»

Մխիթարյանը դժգոհ է, բայց մրցավարը ճիշտ էր (տեսանյութ)

Մխիթարյանը դժգոհ է «Յուվենտուսի» դեմ խաղում հանդիպման գլխավոր մրցավարի աշխատանքից

«Յուվենտուսը» հաղթեց «Ռոմային», Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)