-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Չելսիի» հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո հայտարարել է, որ իր թիմը Պրեմիեր լիգան հաղթելու ֆավորիտ չի համարում՝ չնայած, որ «Լիվերպուլի» հետ միասին 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
«Տոտենհեմը» ԱՊԼ-ն հաղթելու թեկնածու չէ: Ես չեմ համարում, որ մենք չեմպիոնության մրցավազքում ենք: Չենք կարող մասնակցել այդ մեծ ձիարշավին, քանի որ մեզ դեռ համարում եմ փոքրիկ, երիտասարդ ձի: Կարող եք զգալ տարբերությունը. Ջո Ռոդոնը խաղում էր «Սուոնսիում», իսկ Տիագու Սիլվան երկար տարիներ աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից էր. Սիլվայի մեկ ամսվա աշխատավարձը հավասար է Ռոդոնի մեկ տարվա աշխատավարձին:
Շատ ուրախ եմ այս արդյունքի համար. «Սթեմֆորդ Բրիջում» ոչ-ոքին դրական արդյունք կարող է լինել, սակայն ֆուտբոլիստներս գոհ չեն ոչ-ոքիից, ու դա ֆանտաստիկ է: Սա անհատականության ու հոգեբանության տոտալ փոփոխություն է», – Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում AS-ը:
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո