Մոուրինյոն իր ոճի մեջ է ներկայացել հետխաղյա ասուլիսին - VNews
Բաժիններ

Մոուրինյոն իր ոճի մեջ է ներկայացել հետխաղյա ասուլիսին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսին» լոնդոնյան դերբիում հաղթել է «Տոտենհեմին»։ Խաղից հետո «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է հանդիպման մասին։

«Ես չեմ կարող բողոքել իմ խաղացողներից, քանի որ նրանք արեցին այն, ինչ հնարավոր էր։ Հաշիվը կարող էր լինել 3-1 կամ 2-2, բայց ես չեմ կարող բողոքել։ Մենք պետք է համակերպվենք այն իրավիճակի հետ, որում գտնվում ենք։ Մենք երկար երեք ամիս ունենք, որը պետք է այսպես անցկացնենք, սակայն դրանից շատ բան կսովորենք։

Նայեք «Չելսիին», նրանց կենտրոնական հարձակվողն աշխարհի գավաթակիրն է, պահեստայինների նստարանին Անգլիայի երկրորդ հարձակվողն է, իսկ տրիբունայից խաղին հետևում էր Բելգիայի երկրորդ հարձակվողը։ Մենք չունենք հարձակվող խաղադաշտում, չունենք հարձակվող պահեստայինների նստարանին, ունենք երկու հարձակվող, որոնք հոսպիտալում են։

Ես այնքա՜ն հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով, քանի որ նրանք պայքարում են մինչև վերջին վայրկյանը։ Ես նրանցից չեմ կարող բողոքել, քանի որ նրանք փորձում են հրաշքներ գործել այնպիսի դիրքերում, որտեղ երբեք չեն խաղացել»,- Football.London-ը փոխանցում է Մոուրինյոյի խոսքը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՈւԵՖԱ-ն որոշել է ավարտին հասցնել այս մրցաշրջանը

Ֆաբրեգասը նշել է իր հետ աշխատած լավագույն մարզիչներին

Վան Դեյկն ասել է՝ ով է ամենաբարդ մրցակիցը, որի դեմ խաղացել է

Մեսի. «Նա ներուժ ունի՝ դառնալու աշխարհում լավագույններից մեկը»

Տանկի մեջ գտնվող Անրին լռելու կոչ է անում Բենզեմային և Ժիրուին (ծաղրանկար)

«Եթե ինձ համեմատեք Ռոնալդոյի հետ, ապա Ֆորմուլա 1-ը նա կլինի, իսկ ես՝ քարթինգը»․ Բենզեմա

CIES. Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը կիջնի 28 տոկոսով

Հաքիմին կարիերան կարող է Անգլիայում շարունակել

Մոուրինյոն ներկայացրել է իր մարզած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

Քեյն. «Ես պատրաստ եմ հեռանալ «Տոտենհեմից»

Կոուտինյոյի գործակալը խոստովանել է՝ իր հաճախորդն ամռանը որ ակումբին կարող էր միանալ

Անգլիացի մրցավարը կորոնավիրուսի դեմ պայքարի կամավոր է դարձել

Ֆերդինանդ․ «Մրցաշրջանը պետք է չեղարկել ու վերախաղարկել»

Պրեմիեր լիգան կարող է վերսկսվել հուլիսին և ավարտին հասցվել 4-6 շաբաթվա ընթացքում

Նոյերը հետաքրքրված չէ «Չելսի» տեղափոխությամբ

Կալում Հադսոն-Օդոյին ամբողջովին ապաքինվել է կորոնավիրուսից