Մոուրինյոն խոսել է Իկեր Կասիլյասի և իրենց փոխհարաբերությունների մասին - VNews
Բաժիններ

Մոուրինյոն խոսել է Իկեր Կասիլյասի և իրենց փոխհարաբերությունների մասին

Մադրիդի «Ռեալի» նախկին և Լոնդոնի «Տոտենհեմի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իսպանական AS-ի հետ զրույցում խոսել է Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասի մասին։

Հիշեցնենք, որ Կասիլյասն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ ավարտում է իր մարզական կարիերան։

«Նրա խելքն ու հասունությունը մեզ ստիպեցին, որ մենք միշտ հարգանքով վերաբերվենք միմյանց։ Նույնիսկ տարիների ընթացքում մենք զարգացրել ենք ազնիվ ու բարեկամական փոխհարաբերություններ։

Նա պատմական դարպասապահ է ինչպես «Ռեալի», այնպես էլ համաշխարհային ֆուտբոլի համար։ Նրա հետ մենք ունեցանք նվաճումներ, դժվարություններ էլ ունեցանք, երբ կայացրի պրոֆեսիոնալ ու երբեք ոչ անձնական որոշում»,- ասել է Մոուրինյոն։

Պորտուգալացի մասնագետը նաև շեշտել է, որ 2019 թվականին, երբ Կասիլյասը սրտի կաթված էր ստացել, արագ զանգահարել է Իկերին ու հարցրել նրա առողջական վիճակի մասին՝ ևս մեկ անգամ փաստելով, որ իր և արդեն նախկին դարպասապահի միջև ոչ մի տարաձայնություն չկա։

«Ռեալի» հաղորդագրությունը Կասիլյասի՝ մարզական կարիերան ավարտելու վերաբերյալ (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալի» առանցքային ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել 2 շաբաթով

Ռոնալդուն հերթական ռեկորդն է գրանցել

«Ռեալի» կիսապաշտպանը շարք է վերադարձել

Վալվերդե. «Չարեցի այն, ինչ պետք է աներ «Ռեալի» պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը»

Ռամոսի տպավորիչ ցուցանիշը, որն անցյալում ընդամենը 2 ֆուտբոլիստներ էին գրանցել

Գոլառատ խաղում «Ռեալը» հաղթեց «Բետիսին» (տեսանյութ)

«Ռեալն» առաջին կեսից հետո պարտվում է «Բետիսին» (տեսանյութ)

«Ռեալի» առաջին գոլը Լա լիգայի 2020-21 մրցաշրջանում խփեց Ֆեդե Վալվերդեն (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Բետիսի» դեմ խաղում

«Ռեալ Մադրիդ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Մոուրինյո. «Դա իմ կարիերայի ամենատխուր պահն էր»

«Ռեալը» «չնախատեսված» կորուստ ունի «Բետիի» դեմ խաղին

Ու նորից ֆուտբոլային ակտիվ շաբաթ. ինչ խաղեր դիտել այսօր

Զիդան․ «Նոր հարձակվո՞ղ․ ղեկավարությանը խնդրանք չունեմ, ինձ ոչինչ պետք չէ»

«Ռեալը» 3 վերադարձ ունի «Բետիսի» դեմ խաղից

«Ռեալի» հարձակվողը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն