fbpx

Մոուրինյոն մեղադրել է «Արսենալի» խաղացողներին սուզվելու և ժամանակի վրա խաղալու մեջ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Արսենալի» հետ ոչ-ոքիից հետո (2-2) մեղադրել է «զինագործներին» սուզվելու և խաղը միտումնավոր դանդաղեցնելու մեջ: Պորտուգալացին կարծում է, որ «Արսենալը» այդ կերպ փորձում էր ամեն գնով պահպանել 2-2 հաշիվը:

Հիշեցնենք, որ խաղի ընթացքում «Արսենալը» 2 անգամ առաջ է անցել հաշվի մեջ, բայց Մոուրինյոյի սաներին ամեն անգամ հաջողվել է հավասարեցնել հաշիվը:

«Արսենալը» ցանկանում էր ոչ-ոքի ավարտել խաղը: Նրանք սուզվում էին և դանդաղեցնում խաղի ընթացքը: Մենք 2 գոլ խփեցինք և ոչ-ոքի ավարտեցինք խաղը: Անգամ նման խաղերում, երբ լավ ենք խաղում, մենք միշտ հարվածում ենք ինքներս մեզ: Երբեմն մենք չենք կարողանում դատարկ դարպասը գրավել, երբեմն խանգարում են սխալները պաշտպանությունում, բայց մեր տրամադրվածությունը հրաշալի է: Մենք լավ խաղ անցկացրինք: Կարծում եմ, որ սա պարզապես հանդիպումն էր, որում խաղում ես մրցաշարային աղյուսակի վերնամասում գտնվող թիմի դեմ, երբ նրանց գործերը լավ են ընթանում: Սա մի մրցավեճ էր, որում թիմերից մեկը լավ մարզավիճակում է, իսկ մյուսը չափազանց շատ խնդիրներ ունի:

«Յունայթեդը» լավ խաղ անցկացրեց, որում շատ սխալներ թույլ տվեց և պատժվեց: Քանի անգամ է եղել այս մրցաշրջանում, երբ մենք լավ ենք սկսել խաղը, բայց չենք կարողացել գոլ խփել: Դա ինչ-որ կերպ հաջողվել է անել մրցակցին և մենք հայտնվել ենք պարտվողի դերում: Դա ինձ հիասթափեցնում է, բայց հիասթափությունը միայն արդյունքն է. բոլոր խաղացողներն իրենց հրաշալի դրսևորեցին այսօր»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում  Goal-ը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարեն «նոր Տոնի Կրոսի» համար

Ամփոփում-2018. Տարվա լավագույն դարպասապահները. ՔՎԵԱՐԿՈւԹՅՈւՆ

Նեյմարն ամռանը կարող է տեղափոխվել Անգլիա

Մոուրինյո․ «Պոգբան ունի բոլոր որակները ֆանտաստիկ ֆուտբոլիստ դառնալու համար»

Օզիլի գործակալը կմեկնի Իտալիա՝ բանակցելու 25 մլն ֆունտ արժողությամբ տրանսֆերը

Ինչպես Մխիթարյանը հանդիպեց նախկին թիմակիցներին (տեսանյութ)

«Ավելի մեծ ազդեցություն ունեցավ, քան Օբամեյանգը»․ Մխիթարյանի խաղի գնահատականները

Արաս Օզբիլիսը կրկին նմանվում է իրեն, միայն թե թիմը ջախջախվեց (տեսանյութ)

Մոուրինյոն դժգոհելու շատ հետաքրքիր առիթ է գտել մամուլի ասուլիսի ժամանակ

«Յունայթեդը» կարող է նաև այսպես․ Մոուրինյոյի թիմը շանս չթողեց հետնապահին (տեսանյութ)

«Արսենալի» ծանրագույն հաղթանակը, Մխիթարյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին (տեսանյութ)

«Արսենալ» – «Հադերսֆիլդ Թաուն»․ չօգտագործած գոլային պահեր և ոչ-ոքի առաջին խաղակեսից հետո

Daily Mail. «Վայրի» խնջույք կազմակերպած ֆուտբոլիստներից ամենաշատը կտուժի Գենդուզին

Դեյվ Քիթսոն. «Հիմա «Արսենալի» ֆուտբոլիստներն ամեն շաբաթ պետք է խաղան հանուն իրենց կարիերայի»

Հայտնի է «Արսենալի» մեկնարկային կազմը «Հադերսֆիլդի» դեմ խաղում

Ժորժե Մենդեշ․ «Մոուրինյոն երջանիկ է «Յունայթեդում», ակումբն էլ գոհ է նրանից»