Մոուրինյոն «Ռոմայում» աննախադեպ փոփոխություններ է կատարելու. նա կունենա անսահմանափակ իշխանություն - VNews
Բաժիններ

Մոուրինյոն «Ռոմայում» աննախադեպ փոփոխություններ է կատարելու. նա կունենա անսահմանափակ իշխանություն

henrikh mkhitaryan - Մոուրինյոն «Ռոմայում» աննախադեպ փոփոխություններ է կատարելու. նա կունենա անսահմանափակ իշխանություն

Ժոզե Մոուրինյոն պատրաստվում է լուրջ փոփոխություններ կատարել Հռոմում: Ilromanista.eu-ն և Repubblica.it-ը գրում է, որ հռոմեական ակումբում նախկինում երբեք չեն տեսել նման մոտեցումներ, որոնք սկսվելու են կիրառվել ամռանը, երբ պորտուգալացին ստանձնի գլխավոր մարզչի պաշտոնը: Ավելի շատ մանրամասներ դեռ հայտնի չեն, սակայն որոշակի տեղեկություններ արդեն հաջողվել է ստանալ:

«Յուրահատուկը» չի բավարարվելու միայն մարզչական աշխատանքով: Նա է որոշելու, թե որ ֆուտբոլիստին պետք է հրաժեշտ տալ և առաջարկելու է խաղացողների, որոնք կուժեղացնեն թիմը: Պորտուգալացին գրեթե անսահմանափակ իշխանություն է ունենալու:

Պայմանագրի ստորագրելուց հետո նա ամեն օր զբաղվում է թիմի ապագա ծրագրերով և նույնիսկ իր ծանոթ իտալացուն նշանակել է խորհրդական, որպեսզի նա բացատրի Հռոմի, քաղաքացիների և տեղի ֆուտբոլի վերաբերյալ բոլոր առանձնահատկությունները: Ժոզեն չի ցանկանում որևէ քայլ կատարել, որը դեմ կլինի ակումբի և քաղաքի ավանդույթներին:

Դեռ հայտնի չէ՝ «Ռոման» հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու եվրագավաթներում, թե՝ ոչ, այդ պատճառով նա թիմի կազմի վերաբերյալ ծրագրերը պատրաստել է այդ երկու սցենարները հաշվի առնելով: Եվրագավաթների դեպքում նա ավելի մեծ հայտացուցակ է ներկայացնելու, իսկ միայն ներքին մրցաշարերի համար՝ կարճ:

Մոուրինյոն արդեն դիտել է վերջին երկու տարում «Ռոմայի» գրեթե բոլոր խաղերը: Նա հույս ունի իր նշանակման մասին լուրից հետո վերջին հանդիպումներում հետևել խաղացողների արձագանքին, որպեսզի ամենաամուր բնավորությամբ ֆուտբոլիստներին թողնի թիմում:

«Յուրահատուկը» նաև փորձում է հասկանալ, թե ինչու են «գայլերի» ֆուտբոլիստները վերջին տարիներին այդքան շատ վնասվածքներ ստանում, ինչը գերազանցել է նույնիսկ մասնագետների ամենավատ կանխատեսումները:

Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ պորտուգալացին արդեն որոշում է կայացրել: Նա ուզում է, որ Հայաստանի հավաքականի առաջատարը մնա «Ռոմայում»: Վերջնական որոշումը կայացնելու է 32-ամյա ֆուտբոլիստը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մոուրինյո. «Ժամանակն է խոստովանել, որ նա լավագույնն է աշխարհում»

Մոուրինյոն՝ Ռոնալդուին․ «Հենց հիմա հեռացի՛ր Իտալիայից և ինձ հանգի՛ստ թող»

Պայմանագիրը համաձայնեցված է. «Ռոմայի» գլխավոր մարզիչը տեղափոխվում է անգլիական գրանդ

«Ռոնալդուն «սիրահարված» էր Բենզեմային». Մոուրինյո

Մոուրինյոյի առաջին տրանսֆե՞րը. «Ռոման» համաձայնության է եկել «Արսենալի» ֆուտբոլիստի հետ

«Մեզ բացակա չդնեք». Մխիթարյանն ու 4 աստղեր, որոնք ճակատագրի հեգնանքով բաց կթողնեն ԵՎՐՈ 2020-ը

«Հերթական մրցաշրջանն անցկացնելով առանց տիտղոսի՝ նրանք դրականն են գտնում». Մոուրինյոն՝ «ՄՅու»-ի մասին

Դոնարուման կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը

«Տեղավորվեք ու վայելեք». «Ռոման» ներկայացրել է Մխիթարյանի բոլոր գոլերը (տեսանյութ)

Մոուրինյոն ուզում է «Ռոմա» հրավիրել «Տոտենհեմի» գլխավոր աստղերից մեկին

Մոուրինյոյի նոր պահանջը. «Ռոման» կարող է գնել Ա սերիայի ռմբարկուներից մեկին

Խեդիրա. «Մոուրինյոն զանգահարեց, ու իմ կյանքը փոխվեց այդ պահից»

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» ֆուտբոլիստին

Մխիթարյանի նախկին թիմակիցն ընդունել է «Ռոմայի» առաջարկը

Դեշամը հեգնել է Մոուրինյոյին

Մոուրինյոն՝ Ֆրանսիայի հավաքականի մասին. «Բարդ է չհաղթել, երբ թիմում ունես Մբապե»