Մոուրինյոյի չինական տարբերա՞կը. ինչու Անդրե Վիլաշ-Բոաշը տապալվեց «Չելսիում» - VNews
Բաժիններ

Մոուրինյոյի չինական տարբերա՞կը. ինչու Անդրե Վիլաշ-Բոաշը տապալվեց «Չելսիում»

Villas - Մոուրինյոյի չինական տարբերա՞կը. ինչու Անդրե Վիլաշ-Բոաշը տապալվեց «Չելսիում»

Պորտուգալացի մասնագետ Անդրե Վիլաշ-Բոաշը ժամանակին համարվում էր նորագույն ֆուտբոլի ամենահեռանկարային մասնագետներից մեկը։ Դեռ 90-ականների վերջին, երբ Վիլաշ-Բոաշը դեռ 19 տասրեկան էր, լեգենդար Բոբի Ռոբսոնի հորդորով մասնակցեց մարզչական դասընթացների ու ստացավ A կարգի արտոնագիր։ Ցույց տալով իր գիտելիքները՝ երիտասարդ մարզիչը գրավեց Ժոզե Մոուրինյոյի ուշադրությունը։ «Յուրահատուկը» հեռանկարային մասնագետին «դրեց թևի տակ» ու լավ քեռիների նման տարավ «աչքերը բացելու» նախ «Պորտու», հետո նաև «Չելսի» ու «Ինտեր»։ Վիլաշ-Բոաշն «Ինտերից» հետո հասկացավ, որ հասունացել է՝ կյանքն ինքնուրույն շարունակելու համար։ «Պորտուի» հետ նա 1 տարում նվաճեց 4 տիտղոս, որոնց մեջ նաև Եվրոպա լիգան էր։ Աբրամովիչի զանգն, իհարկե, չուշացավ։

Ռուս գործարարը հույս ուներ, որ վերջապես կազատվի մարզչական անվերջ փոփոխություններից, մանավանդ, որ վերջին շրջանում դրանք Աբրամովիչին հիմնականում բերել էին հիասթափություն։ Նա լավ գիտակցում էր, որ Ավրամ Գրանտն ու Գուս Հիդինկը միայն ժամանակավոր տարբերակ էին, Լուիշ Ֆելիպե Սկոլարին ակումբային բարձրակարգ ֆուտբոլի հետ «լեզու չգտավ», իսկ Անչելոտին չդիմացավ մանչեսթերյան մրցակցությանը։ Անդրե Վիլաշ-Բոաշը, ըստ Աբրամովիչի, պետք է թիմ հետ բերեր Մոուրինյոյի վառ գրագետ ֆուտբոլը, ու ոչ միայն տիտղոսներ ներքին ասպարեզում, այլև կհասներ անհասանելիին՝ Չեմպիոնների լիգային։

GettyImages 117103991 960x540 - Մոուրինյոյի չինական տարբերա՞կը. ինչու Անդրե Վիլաշ-Բոաշը տապալվեց «Չելսիում»

Միասնական գաղափար ունենալու համար Ռոման Աբրամովիչը կապի դուրս եկավ «Բարսելոնայի» տեխնիկական նախկին տնօրեն Չիկի Բեգերիստայինի հետ։ Կատալոնացին Աբրամովիչին հասկացրեց, որ նման կարգի փոփոխություն անելու համար անհրաժեշտ է առնվազն 10 տարի։ Աբրամովիչը Վիլաշ-Բոաշին տվեց լիակատար ազատություն՝ հասկանալով բոլոր մանրուքները՝ նոր «Չելսի» կառուցելու համար։ Պորտուգալացի մասնագետի նշանակումից 2 ամիս անց լոնդոնյան ակումբի նախագահ Բրյուս Բակը լիահույս էր՝ հաղթանակները հեռու չեն։

«Մի քանի տարի հետո կունենանք 36 տարեկան մարզիչ, որն արմատապես կփոխի մեր թիմի ֆուտբոլային փիլիսոփայությունը։ Բոլորը ուրախ ու հպարտ կլինեն՝ ես, երկրպագուները, ֆուտբոլիստներն ու անձամբ պարոն Աբրամովիչը», – վստահաբար աջ ու ձախ հայտարարում էր Բակը։

Մեր ընտրանին.

Բնականաբար, տրանսֆերային պատուհանի ընթացքում Վիլաշ-Բոաշը ստացավ լիարժեք քարտ-բլանշ։ «Չելսին» ձեռք բերեց Տիբո Կուրտուային, Ռոմելու Լուկակուին, Օրեուլ Ռոմեուին, Ռաուլ Մեյրելեշին ու Խուան Մատային։ Նոր մեկնարկած մրցաշրջանի սկիզբը լավն էր. առաջին 8 խաղում «թոշակառուները» տարան 6 հաղթանակ, նորեկներն աստիճանաբար հարմարվում էին անգլիական ֆուտբոլին, իսկ արդյունքն ապահովում էին թիմի վետերանները։ Որոշ ժամանակ «Չելսին» 3-րդ տեղում էր, բայց աշնան կեսին իրավիճակը սկսեց փոխվել։ Լոնդոնյան ակումբը պարտվեց «Քուիս Պարկ Ռեյնջերսին», 5 գնդակ ընդունեց «Արսենալից», դուրս մնաց Լիգայի գավաթի խաղարկությունից, իսկ չեմպիոնական մրցավազքում երբեմն հույժ կարևոր նշանակություն ունեցող Boxing Day-ում «Չելսին» 4 խաղում 3 միավոր վաստակեց։ Թիմը չեմպիոնության փոխարեն պայքարում էր ՉԼ-ի ուղեգրի համար։ Առաջին մրցաշրջանում նման արդյունքն, իհարկե, սպասելի էր, սակայն ֆաներին անհանգստացնում էին մարզչի ու ֆուտբոլիստների՝ օրեցօր վատացող հարաբերությունները։

1 Chelseas Andre Villas Boas congratulates Frank Lampard after substituting him during the Barclays A 960x720 - Մոուրինյոյի չինական տարբերա՞կը. ինչու Անդրե Վիլաշ-Բոաշը տապալվեց «Չելսիում»

Լրագրողների պնդմամբ, «Չելսիի» հնաբնակներին դուր չէր գալիս Վիլաշ-Բոաշի անկանոն ռոտացիաները, որոնք նա անում էր անկախ գրանցված արդյունքից։ Ասուլիսների ժամանակ պորտուգալացի մասնագետը հաճախ էր բշտում լրագրողներին, որոնք պարբերաբար աչքի էին ընկնում սկանդալային հրապարակումներով։ Ունենալով ակումբին մոտ կանգնած աղբյուրներ՝ նրանց մեծամասնությունը, որպես «Չելսիի» անհաջողությունների պատճառ, բերում էին մարզչի ոչ բավարար ազդեցությունը ֆուտբոլիստների վրա և հարգանքի ու փորձի պակասը: Վիլաշ-Բոաշն ընդամենը 3 տարով էր մեծ Ջոն Տերիից, իսկ Դրոգբայից ու Լեմպարդից՝ 1 տարով: Երիտասարդ մարզիչն իր պատկերացմամբ, ձեռք էր բերել այն հարգանքն ու պատիվը, որը նրան կարող էր թույլ տալ նման կերպ վարվել թիմի համար պատմություն կերտած ֆուտբոլիստների հետ, ինչի հետ նրանք կտրականապես համաձայն չէին։

«Այդ թիմի հիմնական կազմի գրեթե բոլոր ֆուտբոլիստները խաղացել էին Ժոզե Մոուրինյոյի հետ։ Նրանք պահպանողական են, չեն ցանկանում փոխել ու փոխվել։ Վիլաշ-Բոաշից պահանջում էին հեղափոխություն անել, սակայն վետերանները ճկվելու մտադրություն չունեին,։ Բոլոր մարզիչները ցանկանում էին ինչ-որ բան փոխել, սակայն վերադառնում էին 4-3-3 սխեմային», – պնդում էր վերլուծաբան Ջոնաթան Ուիլսոնը։

Վիլաշ-Բոաշն ամեն կերպ փորձում էր թիմի ներսում իշխանությունն իր ձեռքը վերցնել, սակայն ամեն անգամ հանդիպում էր ուժեղ դիմադրության։ Իր համար ցանկալի արդյունք ապահովելու նպատակով նա հաճախ հաշվի չէր նստում ավագների կարծիքի հետ, ինչը սկսեց ատիճանաբար դուր չգալ ակումբի որոշ ղեկավարների։ Զգալով դա, Լեմպարդն ու Տերին մամուլի միջոցով ցանկանում էին ազդել մարզչի վրա։

FrankLampardJohnTerryManchesterCityvZyfTd70saTxx 960x634 - Մոուրինյոյի չինական տարբերա՞կը. ինչու Անդրե Վիլաշ-Բոաշը տապալվեց «Չելսիում»

«Ես վաղուց եմ այստեղ խաղում ու բավական մեծ եմ։ Եթե մարզչիը գտնում է, որ ամեն խաղի պատրաստ չեմ դաշտ դուրս գալու, իմ ցանկությունն այն է, որ իմ փոխարեն դուրս եկած ֆուտբոլիստն արդյունք ապահովի «Չելսիի» համար», – ասում էր Լեմպարդը։ Լրագրողներն էլ իրենց դերը վատ չէին կատարում. բոլոր տաբլոիդներում տեղ էր գտել ինֆո, ըստ որի, Անգլիայի գավաթի խաղարկության «Բիրմինգեմի» հետ խաղի ընդմիջմանը թիմին ոգևորում ու ցուցում էր տալիս ոչ թե մարզիչը, այլ դաշտ դուրս գալ պատրաստվող Դիդյե Դրոգբան։ Նման շշուկները ազդում էին Վիլաշ-Բոաշի վրա։ Ինչ-որ պահի դեռ հույս կար, որ ֆուտբոլիստների ու մարզչի հարաբերությունները կկարգավորվեն, սակայն 2012 թվականի փետրվարին ամեն ինչ գնաց գրողի ծոցը։

«Էվերտոնի» հետ խաղում կրած 0-2 հաշվով պարտությունից հետո Վիլաշ-Բոաշը հաջորդ օրը, որն ըստ օրացույցի ազատ էր, թիմին հավաքեց մարզաբազայում ու 10 րոպե խոսեց վատ արդյունքների մասին՝ մեղադրելով ֆուտբոլիստներին թույլ ելույթների համար։ Դրան ի պատասխան, ըստ անգլիական ԶԼՄ-ների, որոշ ֆուտբոլիստներ, որոնց անունները չեն նշվում, դեմ առ դեմ հայտարարեցին Վիլաշ-Բոաշին, որ նրան չեն վստահում ու չեն ընդունում որպես թիմի մարզիչ։ Թեպետ ըմբոստ ֆուտբոլիստների անունները պաշտոնապես չհայտարարվեցին, սակայն, դժվար թե, Ալեքսի ու Նիկոլա Անելկայի՝ հեռանալը կազմից պատահական զուգադիպություն է։ Իսկ երբ Լուկակուն դուրս մնաց ՉԼ հայտացուցակից, «Չելսիի» հնաբնակները պաշտպանեցին ոչ թե մարզչին, այլ բելգիացի ֆուտբոլիստին։

lukaku villasboas210520abcd 960x639 - Մոուրինյոյի չինական տարբերա՞կը. ինչու Անդրե Վիլաշ-Բոաշը տապալվեց «Չելսիում»

Հետո, Վիլաշ-Բոաշը թույլ տվեց ամենամեծ սխալը. ասուլիսների, հարցազրույցների ու կուլիսային զրույցների ժամանակ պորտուգալացի մարզիչն ամեն կերպ ցույց էր տալիս ու ասում էր, որ թքած ունի ֆուտբոլիստների վերաբերմունքի վրա, քանի որ նրա համար կարևորը ակումբի ղեկավարության վստահությունն է։ «Իմ իշխանությունը բացարձակ է, քանի որ այն գալիս է ակումբի ղեկավարությունից։ Մի քանի ֆուտբոլիստ այլևս մեզ հետ չէ, որոշներն էլ կհեռանան ամռանը, քանի որ չեն համապատասխանում մեր փիլիսոփայությանն ու չեն ցանկանում դրսևորել հաղթելու ցանկություն։ «Չելսին»շուտով մեծ առաջընթաց է գրանցելու, ու մեզ պետք են ուժեղ ու նպատակասլաց ֆուտբոլիստներ», – խաղերից մեկից առաջ այսպիսի ինքնավտսահ հայտարություն է արել Վիլաշ-Բոաշը։

Ռուս գործարարը գրեթե երբեք չի խառնվել թիմի ներսի խնդիրներին, սակայն այս անգամ այլ կերպ ստացվեց։ Աբրամովիչը ներկա գտնվեց ֆուտբոլիստների ժողովին ու լսեց նրանց բողոքները մարզչի վերաբերյալ։ Նրան հատկապես հետաքրքիր էր վետերանների կարծիքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Վերջնական հստակություն մտցվեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Նապոլիի» հետ դիմակայության առաջին խաղից հետո, որտեղ «Չելսին» պարտվեց 1-3 հաշվով։ Վիլաշ-Բոաշն այդ օրը որոշեց խաղալ առանց Լեմպարդի, Էշլի Քոուլի ու Մայքլ Էսիենի։ Պարտությունից հետո պորտուգալացին նորից հիշեց Աբրամովիչին. «Մեր արդյունքները վատն են, բայց վստահ եմ՝ ակումբի ղեկավարն ինձ վստահում է», – պնդում էր Վիլաշ-Բոաշը։ Իզուր։

Մարտի 3-ին «Չելսին» ԱՊԼ-ում տանուլ տվեց «Վեստ Բրոմվիչին», ևս մի քանի ժամ անց Վիլաշ-Բոաշն արդեն հավաքում էր ճամպրուկները։ Լոնդոնյան ակումբի հետագա ճակատագրի մասին արդեն գիտեն բոլորը. մարզիչ-նորեկ Ռոբերտո դի Մատեոն փոխեց ակումբի ներսի մթնոլորտը ու Վիլաշ-Բոաշի հեռացումից 4 ամիս անց Աբրամովիչին բերեց ամենաբաղձալի գավաթը, որը ռուս գործարարն արդեն երազում էր տեսնում՝ Չեմպիոնների լիգան։

https theprideoflondon.com wp content uploads getty images 2016 06 525761670 soccer uefa champions league final 2012 chelsea vs bayern munich 960x632 - Մոուրինյոյի չինական տարբերա՞կը. ինչու Անդրե Վիլաշ-Բոաշը տապալվեց «Չելսիում»

Վիլաշ-Բոաշն իրեն համարում էր թոփ մակարդակի մասնագետ ու գտնում էր, որ Աբրամովիչը դավաճանել է իրեն ու իր սկզբունքներին։ Պորտուգալացի մասնագետը նախընտրեց շարունակել աշխատանքը Լոնդոնում և ընդունեց «Տոտենհեմի» առաջարկը։ 12/13 մրցաշրջանում «խցանները» 5-րդն էին, ու հույս կար, որ հաջորդ տարի կմտնեին քառյակ, սակայն Բեյլի հեռանալը չէր մտնում Վիլաշ-Բոաշի ծրագրերում։ «Սիթիից» 0-6 հաշվով պարտվելուց հետո 2013 թվականի դեկտեմբերին Վիլաշ-Բոաշը երկրորդ անգամ վերջին 1,5 տարվա ընթացքում պաշտոնանկ արվեց։

Այս պահին Անդրե Վիլաշ-Բոաշն ընդամենը 43 տարեկան է։ Թվում է՝ իդեալական տարիք է մարզչական կարիերան վերաթողարկելու համար։ Սակայն «Չելսիի» ֆիասկոյից հետո նրա ներսում ինչ-որ դատարկություն է։ Տպավորություն է, որ նա կորցրել է իր հանդեպ հավատը։ Այլ կերպ չես բացատրի երբեմնի «ապագա Մոուրինյոյի» հետագա քայլերը՝ նախ Ռուսաստան, հետո Չինաստան մեկնումը։ Վերջին թիմը «Մարսելն» էր, որը նա քիչ էր մնում կործաներ։ Այս պահին Վիլաշ-Բոաշը ազատ գործակալ է։ Գուցե, այդպես լավ է բոլորի համար։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ինձագին՝ «Ռեալի» դեմ կայանալիք խաղի մասին. «Մենք այստեղ ենք եկել հաղթելու համար»

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Պիոլին՝ «Լիվերպուլի» դեմ խաղի մասին. «Դա պետք է «Միլանի» երեկոն լինի»

Դեպայ. «Բավարիայի» դեմ խաղում ցանկանում ենք ռևանշի հասնել»

«Ռեալի» հայտացուցակը «Ինտերի» դեմ խաղի համար

«Չելսիի» ավագը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»

Ֆատին չի մասնակցի «Բավարիայի» դեմ խաղին

«Վեսթ Հեմը» գոլառատ խաղում հաղթեց «Չելսիին» (տեսանյութ)

«Բավարիա» – «Բարսելոնա» խաղը՝ առանց հանդիսականների

Պատկանո՞ւմ է միտքը Լեո Մեսիին, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

«Չելսին», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

«Չելսիի» մեկնարկային կազմը «Ուոթֆորդի» դեմ խաղում

Ֆատին հույս ունի մասնակցել «Բավարիայի» դեմ խաղին

Ժորժինյոյի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին

«Բավարիա» – «Բարսելոնա» և ևս 3 հանդիպում կանցկացվի առանց հանդիսականների

«Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք». Մեսին արժանի չէր «Ոսկե գնդակին». կա 3 պատճառ