Մոուրինյոյի հաղթանակները. «վերակառուցողը», որը գործի է անցել «Ռոմայում» - VNews
Բաժիններ

Մոուրինյոյի հաղթանակները. «վերակառուցողը», որը գործի է անցել «Ռոմայում»

skysports jose mourinho 5504055 - Մոուրինյոյի հաղթանակները. «վերակառուցողը», որը գործի է անցել «Ռոմայում»

2000 թվականի սեպտեմբերի 21-ին Ժոզե Մոուրինյոն ներկայացվեց որպես «Բենֆիկայի» նոր գլխավոր մարզիչ. «Հուսով եմ՝ կկարողանամ թիմին տալ այն ամենն, ինչ ստացել եմ վան Գալի և Բոբի Ռոբսոնի հետ աշխատելիս: Արդյունքները՝ չգիտեմ, բայց անսպառ նվիրվածություն խոստանում եմ», – հայտարարեց 37-ամյա պորտուգալացին, որը նոր-նոր էր սկսում մարզչական կարիերան «Բարսելոնայում» որպես թարգմանիչ աշխատելուց հետո:

«Բենֆիկայում» Մոուրինյոյի կարիերան բավական կարճ տևեց՝ ընդամենը 76 օր: Այդ ժամանակ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Ժոզեն, այնուամենայնիվ, գլխավոր մարզչի պաշտոնում կանցկացնի 1000 հանդիպում ու կդառնա ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկը:

«Առանձնահատուկն» առանձնահատուկ է նրանով, որ բացի թոփ մարզիչ լինելուց, նա միշտ ընդունում է բարդ մարտահրավերներ և կարողանում է իր գլխավորած թիմերը դուրս բերել ծանր իրավիճակներից՝ նվաճելով տիտղոսներ: Իր կարիերայի 1000 խաղերի մեծ մասում նա հաղթել է:

«Պորտու». կարիերայի փառահեղ սկիզբը

Մոուրինյոն «Բենֆիկայի» ղեկին քիչ ժամանակ անցկացրեց, բայց կարճ ժամանակ անց գլխավորեց երկրի մյուս անվանի թիմը՝ «Պորտուն», որի հետ նրա պատմությունը բոլորովին այլ ընթացք ստացավ:

Քչերն էին հավատում երիտասարդ Մոուրինյոյին, երբ նա ստանձնեց «Պորտուի» ղեկն ու խոստացավ սարեր շուռ տալ: 2 տարվա ընթացքում «Պորտուն» Ժոզեի գլխավորությամբ դարձավ ամուր ընկույզ ու կանգնեց շատ հզորների կոկորդին: Այդ ժամանակ առանց հնչեղ անուններ ունեցող ֆուտբոլիստների (Կարվալյու, Մանիշե, Մակքարտի, Դեկու, Դերլեյ) Ժոզեն արեց անհնարինը: 2003/04 մրցաշրջանում Մոուրինյոյի թիմը դարձավ Պորտուգալիայի չեմպիոն, նվաճեց երկրի Սուպերգավաթը և հաղթեց իր պատմության ամենակարևոր տիտղոսը՝ Չեմպիոնների լիգան: «Պորտուն» իր ճանապարհից դուրս թողեց այդ ժամանակվա լավագույն ակումբներից մի քանիսին՝ «Մանչեսթեր Յունայթեդին», «Լիոնին» ու «Դեպորտիվոյին», իսկ եզրափակիչում 3 անպատասխան գոլ խփեց «Մոնակոյի» դարպասը:

Миг славы Моуринью | Лига чемпионов УЕФА | UEFA.com

«Պորտուի» ղեկին անցկացրած 126 խաղում նա տարել է 90 հաղթանակ՝ խաղերի 71 տոկոսը:

«Չելսին»՝ նոր փուլն ավելի մեծ ակումբում

«Պորտուի» հետ անհավանական նվաճման հասնելուց հետո Մոուրինյոն գնում է ավելի բարդ ու պատասխանատու մարտահրավերի ետևից. «Եթե ես սիրեի հեշտ կյանքը, կմնաի «Պորտուում»՝ տաք ու հարմարավետ բազմոցին, կշարունակեի հաղթել տիտղոսներ և բոլորն ինձ կգովաբանեին», – հայտարարեց Մոուրինյոն «Չելսիում» իր առաջին ասուլիսում, որի ժամանակ, ի դեպ, նա ծնունդ տվեց իր լեգենդար մականվանը. «Կարծում եմ՝ ես առանձնահատուկ եմ»:

«Չելսիի» նորագույն պատմության, և առհասարակ, եվրոպական գրանդ ակումբ դառնալու հիմքը դնողներից մեկը Մոուրինյոն է: Աբրամովիչը մի քանի աստղային տրանսֆերներ իրականացրեց (Ռիկարդու Կարվալյո, Պաուլո Ֆերեյրա, Արյեն Ռոբեն, Տիագո, Պետր Չեխ, Յարոշիկ, Ալեքս, Մատեյա Կեժման), իսկ գլխավոր մարզչի պաշտոնում նա խաղադրույք կատարեց Մոուրինյոյի վրա: Աբրամովիչը զգում էր՝ ով է լինելու առաջիկա տասնամյակի լավագույն մասնագետներից մեկը:

Հենց 2004/05 մրցաշրջանում «կապույտները» 50 տարվա դադարից հետո դարձան Անգլիայի չեմպիոն ու լիգայի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչից էլ դուրս մնացին Լուիս Գարսիայից ընդունած սկանդալային ու վիճահարույց գոլի պատճառով: 2005/06-ին «Չելսին» ևս մեկ անգամ հաղթեց Պրեմիեր լիգան: Բացի տիտղոսներից ու հաղթանակների քանակից (204 հաղթանակ 320 խաղում), Ժոզեն «Չելսիին» տվեց շատ ավելի կարևոր բան՝ նոր խաղային մշակույթ, խաղային ինքնություն: «Չելսին» դարձավ Եվրոպայի ամենաուժեղ պաշտպանողական համակարգ ունեցող թիմերից մեկը, որը հետագայում, արդեն Մոուրինյոյի հեռանալուց հետո, տվեց իր արդյունքներն ավելի շատ տիտղոսների տեսքով:

Jose Mourinho claims it's not 'very difficult' to win trophies at Chelsea | The Independent

Մոուրինյոյից առաջ «Չելսին» այլ թիմ էր, նրանից հետո՝ բոլորովին այլ:

Մոուրինյոն նվաճեց նաև Իտալիան, իսկ հետո՝ Եվրոպան

«Չելսիից» հեռանալուց հետո Մոուրինյոն 2008-ին պայմանագիր կնքեց արդեն «Ինտերի» հետ ու իր հետքը թողեց նաև իտալական ֆուտբոլում:

Իհարկե՝ «Ինտերի» համար այդ տարիներիները (2007-ից 2011 թթ.) նպաստավոր էին տիտղոսներ նվաճելու հարցում. «Յուվենտուսին» որակազրկել և ուղարկել էին Բ սերիա, «Միլանին» էլ զրկել միավորներից: Մինչև Մոուրինյոյի գալը «Ինտերը» արդեն դարձավ Իտալիայի չեմպիոն Ռոբերտո Մանչինիի հետ, բայց միլանյան ակումբում անցկացրած ընդամենը 2 տարում Ժոզեն կարողացավ մեծ նվաճումների հասնել:

2008/09-ին «Ինտերը» հաղթեց Ա սերիան, իսկ արդեն 2009/10 մրցաշրջանում հաղթեց տրեբլը՝ Սկուդետո, Իտալիայի գավաթ և Չեմպիոնների լիգա: Մոուրինյոն «Ինտերը» նույնպես դարձրել էր Եվրոպայի լավագույն պաշտպանություն ունեցող թիմը. նրա եռաշերտ թիկունքը հաղթահարելը գրեթե անհնար էր, Սնեյդեր-Մոտա-Կամբիասո՝ կենտրոնում, Մայկոն-Լուսիո-Սամուել-Զանետի՝ պաշտպանությունում, դարպասապահն էլ Ժուլիո Սեզարն էր, որ այդ ժամանակ հրաշքներ էր գործում (հիշենք նրա սեյվը Մեսիի հարվածից հետո): Մոուրինյոյի ամենահիշարժան հաղթանակը ՉԼ կիսաեզրափակիչում էր՝ «Բարսելոնայի» նկատմամբ, որն այդ տարիների ամենազորեղ ակումբն էր:

Mourinho: "My Next Club Will Be A Club Like Inter"

Մոուրինյոն նվաճեց իր կարիերայի 2-րդ Չեմպիոնների լիգան կրկին մի ակումբի հետ, որն այդ մրցաշրջանից առաջ ամենևին էլ ՉԼ-ն հաղթելու ֆավորիտ չէր համարվում:

Մեր ընտրանին.

Հաջորդ քայլը՝ Իսպանիա՝ կանգնեցնելու «Բարսելոնային»

«Ինտերի» հետ տրեբլը նվաճելուց հետո Մոուրինյոն մարզչական կարիերան շարունակեց «Ռեալում»:

«Արքայական ակումբը», ինչպես «Չելսին» 2004-ին, տրանսֆերային հեղափոխություն էր իրականացրել: Ֆլորենտինո Պերեսը վերադարձել էր ու մեգատրանսֆերներ կատարել (Ռոնալդու, Կակա, Բենզեմա, Ալոնսո), բայց այդ թիմին պակասում էր մի մարդ, որ այդ աստղերից կկառուցեր թիմ, որ այդ աստղերին ինչ-որ ուղղություն կտար ու նրանցից առավելագույնը կքաղեր: Պելեգրինին ձախողեց, Պերեսի ընտրությունն էլ կանգ առավ Մոուրինյոյի վրա:

Մի քանի անհաջող տարիներից հետո «Ռեալը» վերադարձավ ֆուտբոլային էլիտա՝ Մոուրինյոյի շնորհիվ: «Ռեալը» չուներ այնպիսի կազմ, որը կդառնար Մոուրինյոյի «Չելսին» կամ «Ինտերը»: Այս թիմը չէր կարող «ավտոբուս» մարտավարությունն ընտրել: Բայց Ժոզեն գտավ ձևն ու «Արքայական ակումբը» դարձրեց աշխարհում ամենալավը հակագրոհող թիմը: «Առանձնահատուկի» գլխավորությամբ «Ռեալը» անցկացրեց իր պատմության լավագույն Իսպանիայի առաջնությունը՝ գրանցելով միավորների ռեկորդը (100) և ամենաշատ գոլերի ռեկորդը (121):

José Mourinho and Pep Guardiola rivalry to define era in Manchester

Մոուրինյոյի «Ռեալը» նաև դարձավ առաջին թիմը, որն ինչ-որ չափով կարողացավ կանգնեցնել «Բարսելոնային»՝ Պեպի թիմին: Եվ, առհասարակ, անմոռանալի են Մոուրինյոյի էտապում կայացած Կլասիկոները, նրա ու Գվարդիոլայի մրցակցությունը…

Նոր սկիզբ՝ «Ռոմայում»

«Ռեալից» հետո Մոուրինյոն վերադարձավ Անգլիա, որտեղ նա, եթե ոչ «Չելսիում», ապա «Մանչեսթեր Յունայթեդում» ու «Տոտենհեմում» ձախողեց:

«Չելսիի» ղեկին Ժոզեն գոնե մեկ անգամ դարձավ Պրեմիեր լիգայի հաղթող, բայց «Մանչեսթեր Յունայթեդում» (ընդ որում՝ ունենալով լավ կազմ ու թոփ տրանսֆերներ՝ Պոգբա, Իբրահիմովիչ, Մխիթարյան, Լուկակու) նա չկարողացավ լուծել իր առաջ դրված խնդիրները: «Յունայթեդը» Պրեմիեր լիգան հաղթելու համար նույնիսկ չպայքարեց, ՉԼ-ում էլ դուրս մնաց «Սևիլիայից»: «Տոտենհեմում» էլ նա երկար չձգեց. ընդամենը 1 ու կես տարի, չլուծված խնդիրներ ու հաջողություն:

Մոուրինյոն իր հերթական շանսը ստանում է արդեն «Ռոմայում»՝ ավելի համեստ թիմում: Իրավիճակը նման է նախկին իրավիճակներին. Մոուրինյոյին հանձնել են թիմ, որը վերակառուցման կարիք ունի: Պաուլու Ֆոնսեկայի «Ռոման» նախորդ մրցաշրջանում ձախողեց Ա սերիայում՝ չնվաճելով ո՛չ Եվրոպա լիգայի, ո՛չ էլ ՉԼ-ի ուղեգիր, Եվրոպա լիգայում էլ «խայտառակվեց» «Մանչեսթեր Յունայթեդից»:

Մոուրինյոյի «Ռոման» արդեն տարբերվում է այդ թիմից: Ա սերիայում առաջին 3 խաղում «Ռոման» գրանցել է 100 տոկոսանոց ցուցանիշ և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Սասուոլոյի» դեմ խաղում էլ, որը 1000-րդն էլ Մոուրինյոյի մարզչական կարիերայում, «ջալոռոսիները» հաղթեցին ու անսահման ուրախություն պարգևեցին պորտուգալացուն, որը Էլ Շարավիի գոլից հետո ինքնամոռաց վազում էր. «Այս շաբաթ ես ստեցի՝ բոլորին ասելով, թե այս հանդիպումն ինձ համար յուրահատուկ չէ, բայց դա իսկապես յուրահատուկ խաղ էր: Իմ 1000-րդ հանդիպումն էր, որը ես կհիշեմ մինչև կյանքիս վերջին օրը: Ես անհանգստանում էի, թե կարող եմ պարտվել այս խաղում: Արդյունքում խաղն անհավանական ստացվեց: Հաշիվը կարող էր լինել 6-6 կամ 7-7, «Սասուոլոն» կարող էր հաղթել 2-1 հաշվով: Բոլորովին անսովոր խաղ էր:

Watch Jose Mourinho recreate the famous Porto v Manchester United celebration. Rome wins the final winner in 1,000 games as a boss. - Eminetra.co.uk

Չէի զգում, որ 58 տարեկան եմ: Զգում էի, թե 10, 12 կամ 14 տարեկան երեխա եմ, տարիք, որի ժամանակ սկսում ես երազել ֆուտբոլային կարիերայի մասին:

Մանկական վազք էր: Դրանից հետո ես ներողություն խնդրեցի «Սասուոլոյի» գլխավոր մարզչից: Շատ հանգիստ նրանք կարող էին հաղթել, ինչպես և մենք», – հայտարարեց «առանձնահատուկը» խաղից հետո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալի» 3-րդ մարզահագուստը 2021-22 մրցաշրջանում (ֆոտո)

«Բարսայի» փոխնախագահ. «Ֆլորենտինո Պերեսն արժանի է, որ նրա դիմաց գլխարկ բարձրացվի»

Մոուրինյոն դժգոհ է «Ռոմայի» խաղից՝ չնայած 5-1 հաշվով հաղթանակին

Անչելոտին թիմ է հրավիրել հայտնի պաշտպանին, սակայն նա որոշել է տեղափոխվել հայրենիք

«Ռոմայի» տպավորիչ ցուցանիշը Մոուրինյոյի գլխավորությամբ

Կոնֆերենցիաների լիգա. «Ռոման» ջախջախեց «ԲԿՄԱ Սոֆիային», Մխիթարյանը չմասնակցեց խաղին (տեսանյութ)

ՊՍԺ-ն միայն մեկ պայմանով է համաձայն եղել վաճառել Մբապեի տրանսֆերային իրավունքները

Կոնֆերենցիաների լիգա. Առաջին կեսից հետո «Ռոման» հաղթում է «ԲԿՄԱ Սոֆիային» (տեսանյութ)

«Ռեալի» լավագույն տրանսֆերը. ինչպես Անչելոտին 1 ամսում փոխեց թիմը

Անտոնիո Կոնտեն ասել է՝ որն է Հաքիմիի երազանքը

Բրոզովիչ. «Առաջին կեսից հետո մենք կարող էինք հաղթել 3-0 հաշվով»

«Ռեալը» խաղավերջում 3 միավոր կորզեց «Ինտերից», «Լիվերպուլը» դժվարին հաղթանակ տոնեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ինտեր» – «Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

Կուրտուա. «Ռեալը» միշտ ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգան»

Գուտին ասել է՝ ով է Լա լիգայի արքան

«Յուվենտուսը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Մալմյոյի» դարպասը, «Չելսին» նվազագույն հաշվով հաղթեց, մյուս արդյունքները (տեսանյութ)