«Մոուրինյոյի հավեսը չկա». 3 պատճառ, թե ինչու պետք է Մխիթարյանը հեռանա «Ռոմայից» - VNews
Բաժիններ

«Մոուրինյոյի հավեսը չկա». 3 պատճառ, թե ինչու պետք է Մխիթարյանը հեռանա «Ռոմայից»

GettyImages 1227939791 - «Մոուրինյոյի հավեսը չկա». 3 պատճառ, թե ինչու պետք է Մխիթարյանը հեռանա «Ռոմայից»

Վերջին ամիսներին, շաբաթներին ու օրերին այնքան իրադարձություններ տեղի ունեցան Հենրիխ Մխիթարյանի շուրջ, որ նրա ապագայի տեսլականն ու հեռանկարները փոխվեցին կամ հնարավոր է փոխվեն 180 աստիճանով: Մխիթարյանի համար 2020/21-ը ֆանտաստիկ մեկնարկ ունեցավ. «Ռոման» կայուն ու հաջող ելույթներ էր ունենում, ինքն էլ թիմի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն էր (մինչև օրս), նա հրաշալի հարմարվեց Ֆոնսեկայի սխեմաներին ու դարձավ այս թիմի առաջատարը: Թվում էր՝ Մխիթարյանն առաջիկա տարիներին միանշանակ «Ռոմայում» է լինելու, որտեղ իրեն շատ հարմարավետ էր զգում ու վայելում իր խաղը: Հենրիխը դեկտեմբեր-հունվար ամիսներին նույնիսկ շատ մոտ էր «Ռոմայի» հետ նոր պայմանագիր կնքելուն, բայց…:

Ամեն ինչ փոխվեց 2021-ի մարտից, երբ Մխիթարյանը վնասվածք ստացավ, վնասվածք ստացան նաև «Ռոմայի» այլ ֆուտբոլիստներ: Ֆոնսեկայի թիմը սկսեց խնդիրներ ունենալ նույնիսկ կարգով ավելի ցածր թիմերի հետ խաղերում: Արդյունքում՝ «Ռոման» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի գոտուց, դուրս մնաց նաև Եվրոպա լիգայից: Այս ամենն էլ դեռ բավական չէր, ակումբը հայտարարեց Ֆոնսեկային հեռացնելու և Ժոզե Մոուրինյոյին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Ռայոլան էլ փակուղի մտցրեց Մխիթարյանի բանացկությունները «Ռոմայի» հետ, և արդեն հիմա Հենրիխը կանգնում է լուրջ ընտրության առաջ. մնա՞լ «Ռոմայում», թե՞ հեռանալ:

Ներկայացնում ենք 3 պատճառ, թե ինչու Հենոն պետք է հեռանա «Ռոմայից»: Միաժամանակ սպասում եմ իմ գործընկեր, «Ռոմայի» երկրպագու Ռոբերտ Գասպարյանի պատասխանին, որը պետք է փորձի ինձ ու ձեզանից շատերին հակառակում համոզել՝ ներկայացնելով 3 պատճառ, թե ինչու՞ Մխիթարյանը պետք է շարունակի ելույթները «գայլերի» հետ:

1. «Ռոման» նոր է կազմավորվում, իսկ Հենոն ժամանակ չունի

2019-ին, երբ Մխիթարյանը միացավ «Ռոմային», «ջալոռոսիներն» արդեն փորձում էին նոր ժամանակաշրջան թևակոխել: Մխիթարյանի հետ Հռոմ եկան Պաուլու Ֆոնսեկան, Քրիս Սմոլինգը, Պաու Լոպեսը, Սպինացոլան, Վերետուն, Կրիստանտեն ու մի շարք այլ ֆուտբոլիստներ:

Ֆոնսեկան ձևավորեց բոլորովին նոր մեկնարկային կազմ ու նոր խաղ: 2019/20 մրցաշրջանում «Ռոման» կարողացավ զգալի խաղային աճ գրանցել. Ա սերիայի խաղարկությունում Ֆոնսեկայի թիմը գրավեց 5-րդ տեղը, իսկ Եվրոպա լիգայում հասավ մինչև 1/8 եզրափակիչ: 2020/21-ում խաղակցվածության առումով «Ռոման» ավելացրեց, բայց կադրային խնդիրները խորտակեցին Ֆոնսեկայի նավը: Այս հարցում կուլմինացիոն կետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դիմակայությունն էր: Երբ «ձեռքերդ լվանում» ես Ա սերիայից ու ամբողջ ուժերդ ներդնում Եվրոպա լիգայում, բայց պարտվում ես «Մանչեսթեր Յունայթեդին» 2-6 հաշվով, ուրեմն եկել է «արտահերթ ընտրությունների», այս դեպքում՝ արտահերթ տրանսֆերի ժամանակը:

0 Manchester United vs AS Roma United Kingdom 29 Apr 2021 1 960x540 - «Մոուրինյոյի հավեսը չկա». 3 պատճառ, թե ինչու պետք է Մխիթարյանը հեռանա «Ռոմայից»

«Ռոման», իսկապես, ամեն ինչ արեց «Յունայթեդի» հետ խաղում հաջողության հասնելու համար, բայց պարտվեց, այն էլ՝ խոշոր հաշվով, քանի որ պարզապես թույլ էր: Սա այն դեպքն է, երբ պետք չէ կողմնակի պատճառներ փնտրել, նույնիսկ մարզչին մեղադրելը տեղին չէ: «Ռոման» ունի դարպասապահ, կիսապաշտպանություն ու հարձակում, բայց այս թիմը չունի պաշտպանություն, իսկ առանց դրա ոչնչի հասնել հնարավոր չէ:

Ստացվում է այսպես. «Ռոման» կրկին մնում է առանց տիտղոսի, հաջորդ մրցաշրջանում էլ չի խաղա Չեմպիոնների լիգայում: Լինում է մարզչական փոփոխություն, լինելու են կադրային մեծ փոփոխություններ: Մի խոսքով՝ «Ռոման» ամեն ինչ սկսում է նոր էջից (և դա այն դեպքում, որ իտալական մյուս գրանդները մեծ թափով շարժվում են առաջ), ինչն իր արդյունքները կարող է տալ շատ ուշ՝ մի քանի տարի անց, կամ, առհասարակ, կարող է ձախողվել նաև այս նախագիծը:

Իսկ Մխիթարյանը այդքան ժամանակ ունի՞: Իհարկե՝ ոչ: Հենրիխն արդեն 32 տարեկան է, և նոր տիտղոսներ նվաճելու համար անհրաժեշտ է նոր ակումբ տեղափոխվել, որը կունենա ավելի մեծ հավակնություններ ու տիտղոսներ նվաճելու, մեծ մրցաշարերում՝ Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորություններ: «Ռոմայում» Հենոն վերգտավ իր լավագույն խաղը, բայց մնաց առանց պարգևի, իսկ ֆուտբոլում հիշվում են նվաճումները:

2. Մոուրինյո. անձնական ու խաղային կոնֆլիկտ

«Ռոման» նշանակեց գլխավոր մարզչի պաշտոնում մի մարդու, որին ամենաքիչը կցանկանար տեսնել Մխիթարյանը: Այս նշանակումը ճակատագրի հեգնանք էր Հայաստանի հավաքականի ավագի համար:

Բնականաբար՝ բոլորս ենք լավ հիշում, թե ինչ եղավ, երբ Մխիթարյանն իր ճանապարհին հանդիպեց Մոուրինյոյին: Ըստ անգլիական մամուլի՝ Մոուրինյոյի՝ Մխիթարյանի վրա «խաչ քաշելու» հիմնական պատճառն անձնական խնդիրներն էին հայ ֆուտբոլիստի հետ: Ոմանք նշում են մանչեսթերյան դերբիի ժամանակ նրանց միջև տեղի ունեցած լարված խոսակցությունը, ոմանք հիշում Մխիթարյանի հարցազրույցը, որում Հենրիխը խոստովանեց, որ մի անգամ Մոուրինյոն մեղադրել է նրան՝ իրենից շուտ ակումբի մարզաբազա գնալու համար: Ոչ ոք հստակ չի կարող ասել՝ ինչ է թաքնված Մոուրինյո-Մխիթարյան հարաբերություններում, բայց այն, որ Ժոզեի օրոք Հենրիխը մղձավանջի միջով անցավ, փաստ է: Ո՞վ կարող է երաշխավորել, որ այս անգամ էլ նույնը չի կրկնվի:

henrikh mkhitaryan jose mourinho manchester united 1d05vlcxk2tqn1o05uie6q0902 960x540 - «Մոուրինյոյի հավեսը չկա». 3 պատճառ, թե ինչու պետք է Մխիթարյանը հեռանա «Ռոմայից»

Մոուրինյոն վատ հարաբերություններ ունի նաև Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ, որոնք նույնպես փչացան «Մանչեսթեր Յունայթեդում» տեղի ունեցած միջադեպերից հետո: Սկզբում ամեն ինչ լավ էր, երբ Ռայոլայի հաճախորդները՝ Իբրահիմովիչը, Պոգբան, Մխիթարյանը, իսկ հետո արդեն Լուկակուն տեղափոխվեց «Յունայթեդ»: Բայց ամեն ինչ փչացավ, երբ Մոուրինյոն գրեթե նույն հերթականությամբ սկսեց խնդիրներ ունենալ նրանց հետ. Մխիթարյան, Լուկակու, իսկ հետո՝ Պոգբա: Միակ տարբերությունն այն է, որ Պոգբայի հետ վեճից հետո ՄՅՈւ-ում Ժոզեին «գլխատեցին»:

Կարող ենք նույնիսկ մի կողմ թողնել անձնական խնդիրները նրանց միջև ու հարցին նայենք խաղային, տակտիկական տեսանկյունից: Կկարողանա՞ Մոուրինյոյի հակագրոհային ու պրագմատիկ ֆուտբոլում իր տեղը գտնել Մխիթարյանը: Ժամանակն ապացուցեց, որ Հենրիխն իր լավագույն որակները կարողանում է ցույց տալ հարձակվողական ոճի թիմերում: Լուչեսկուի «Շախտյորում», հատկապես՝ իր վերջին մրցաշրջանում, Հենրիխը սկսեց գործել առջևից ու ռեկորդներ խփեց: Նույնը նաև «Բորուսիայում», Կլոպի ու մանավանդ Տուխելի ժամանակ: «Արսենալում» էլ Վենգերի օրոք էր Հենրիխը փայլում՝ մինչև Էմերիի գալը: Դե Ֆոնսեկայի «Ռոման» էլ շատ ավելի թարմ ապացույց է: Հենրիխի տաղանդը, կրեատիվն ու լավագույն որակները խեղդվում են պաշտպանողական ֆուտբոլ դավանող թիմերում:

3. Մխիթարյանը դեռ ի վիճակի է փայլել այլ գրանդներում

Մխիթարյանը «Ռոմայում» անցկացրած 2 տպավորիչ մրցաշրջան անցկացնելու շնորհիվ կրկին սկսեց պահանջարկ ունենալ եվրոպական թոփ թիմերի շրջանում:

Վերջին ամիսներին շրջանառվում է «Յուվենտուսի» տարբերակը, որն այս դեպքում իդեալական տարբերակ կլիներ Հենրիխի համար: «Յուվենտուս» տեղափոխվելով Մխիթարյանը, նախ, կմնա Իտալիայում, որտեղ արդեն իրեն երջանիկ է զգում, ինչպես նաև հարմարվել է իտալական ֆուտբոլին ու Ա սերիային: «Յուվեում» Հենոն կգտնի ավելի զորեղ թիմակիցներ՝ ի դեմս Կրիշտիանու Ռոնալդուի ու ընկերների, որոնց հետ խաղալով նա շատ բան կսովորի ու ավելի արդյունավետ կդառնա: «Յուվենտուսում», ճիշտ է, նույնպես հեշտ ժամանակներ չեն. այստեղ ևս մարզչական փոփոխություն է սպասվում, բայց ակումբի հավակնությունները գոնե մեծ են: Այստեղ Հենրիխը հնարավորություն կունենա պայքարելու Սկուդետոյի համար, ինչպես նաև՝ խաղալ Չեմպիոնների լիգայում՝ չնայած, որ «Յուվեն» իր տեղը դեռ չի նվաճել ՉԼ ուղեգիր:

Մեր ընտրանին

Մխիթարյանը ևս 2 լավ տարբերակ ունի Իտալիայում՝ «Միլան» ու «Նապոլի»: «Միլանը» նույնպես շատ գործոններով է համապատասխանում Հենրիխի խաղին: Պիոլիի թիմը երիտասարդների ու փորձառու խաղացողների խառնուրդ է, որը բավական լավ աշխատեց այս մրցաշրջանում: «Միլանը» երկար ժամանակ պայքար մղեց «Ինտերի» հետ Սկուդետոյի համար, իսկ հաջորդ մրցաշրջանում, հավանաբար, կվերադառնա Չեմպիոնների լիգա: «Նապոլին» էլ Մխիթարյանը կարող է ընտրել՝ հաշվի առնելով թիմի հարձակվողական ու արագ խաղաոճը: Նեապոլում Հենրիխն ավելի հեշտությամբ կգտնի ազատ տարածություններ, ու ավելի շատ գոլեր և գոլային փոխանցումներ կգրանցի իր հաշվին:

Ոչ միայն Մխիթարյանի, այլև «Ռոմայի» ապագան այս պահին անորոշ է: Թիմը չի խաղալու ՉԼ-ում, կազմն ամբողջությամբ փոփոխության է ենթակա, իսկ գլխավոր մարզիչը լինելու է ամենասկանդալային մարդը: Ի՞նչ սպասել այս «Ռոմայից», և ինչո՞ւ սպասել, եթե կարելի է գնալ ու նոր տիտղոսներով կամ գոնե ավելի լավ արդյունքներով հարստացնել կարիերան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ԵՎՐՈ-ի բացահայտումներից մեկը կարող է հայտնվել եվրոպական գրանդում

«Ինտերը» փոխարինող է գտել Էրիկսենին

ՊՍԺ-ն մտադիր է«կոտրել» «Յուվենտուսի» երազանքը

Առեղծվա՞ծ, թե՞ օրինաչափ. Ինչու է Պոգբան ավելի լավ խաղում Ֆրանսիայի հավաքականում, քան ՄՅՈւ-ում

«Ռոման» համաձայնության է եկել նոր դարպասապահի հետ

Մոուրինյոն հաստատել է՝ Ազարը ծուլանում է մարզումներին

Ռամոսն այդ ակումբ չի տեղափոխվի․ նա ևս 2 տարբերակ ունի

Հայկ Իշխանյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Ռամոսը «խելահեղ» պահանջներ է ներկայացրել

Մրցաշարային նպատակները հետին պլան կմղվեն. «Նոան» փոխում է զարգացման վեկտորը

10 անգամ թանկ գին. «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել իր նախկին ֆուտբոլիստի տրանսֆերը

Կումանը մեկնաբանել է Վեյնալդումի ձախողված տրանսֆերը «Բարսելոնա»

Ռոնալդ Կումանը հաստատել է․ «Բարսելոնան» մոտ օրերս հերթական նորեկը կունենա

«Չելսին» Հաքիմիի փոխարեն իր ֆուտբոլիստին է առաջարկում «Ինտերին»

«Ռեալը» ֆուտբոլիստների փոխանակում է առաջարկել «Ռոմային»

«Սրտից թույլ Շիկը». ԵՎՐՈ 2020-ի դեռևս ամենաշքեղ գոլի հեղինակի ոգեշնչող պատմությունը