fbpx

Մոուրինյոյի հրաշալի ուղերձը իրեն անվերջ քննադատողներին

Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Յանգ Բոյսի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ (1-0) «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոն բացառիկ նվաճում է գրանցել: Պորտուգալացին ոչ մի անգամ չի ձախողել Չեմպիոնների լիգայի խմբային փուլը և «Յանգ Բոյսի» հետ խաղից հետո 14-րդ անգամ կարողացել է անցնել մրցաշարի եզրափակիչ փուլ:

BT Sport-ի հետ զրույցում Մոուրինյոն բաց չի թողել առիթը գրանցած նվաճման մասին հիշեցնելու իրեն քննադատողներին:

«Ինձ «սիրողներին» և վիճակագրության սիրահարներին կցանկանայի հիշեցնել, որ, 14 անգամ Չեմպիոնների լիգայում հանդես գալով, 14 անգամ հաղթահարել եմ խմբային փուլի արգելքը: Իմ գլխավորած թիմերից և ոչ մեկը չի ձախողել այս փուլը, իսկ այն մրցաշրջանում, երբ ես չեմ խաղացել Չեմպիոնների լիգայում, հաղթել եմ Եվրոպա լիգան: Սա լավ ռեկորդ է:

Սա բարդ խումբ էր, և մեկ խաղ շուտ որակավորվելը լավ արդյունք է: Այս խաղում շատ դրական բաներ կային, բայց քիչ չէին նաև հիասթափեցնող դրվագները: Սա այն խաղերից  էր, որում առաջին րոպեին գոլ խփելուց հետո լրիվ ուրիշ խաղ է ընթանում: Դե Խեայի սեյվը ֆենոմենալ էր, միայն աշխարհի լավագույն  դարպասապահը կարող էր նման սեյվ կատարել: Ամենակարևորը գոլն է: Իհարկե, ես գոհ եմ այն խաղային ինտենսիվությունից, որը ցույց տվեցին տղաները: Դժվար չէ հաղթահարել արդյունքի ճնշումը, եթե հաշիվը քեզ չի գոհացնում»,-ասել է Մոուրինյոն:

Պորտուգալացի մարզիչը բացի մանչեսթերյան ակումբից կարողացել էր հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլը նաև «Պորտուի», «Չելսիի», «Ինտերի» և «Ռեալի» հետ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռոնալդուն կողմ է, Մոուրինյոն՝ ոչ. «Յուվենտուսի» փնտրտուքները շարունակվում են

Ռոբենը պատմել է, թե իրականում ինչն է դարձել «Ռեալից» հեռանալու պատճառը

«Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը կարող է ստիպել դե Լիգտին չտեղափոխվել «Բարսելոնա»

Մոդրիչը նույնպես մնում է «Ռեալում»

«Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել և բոյկոտում են Եվրոպա լիգայի եզրափակիչը

«Արսենալի» գործադիր տնօրեն․ «Հենրիխից խլեցին եզրափակիչը»

Մուստաֆին՝ Եվրոպա լիգայի եզրափակիչի մասին․ «Մենք ցանկանում ենք հաղթել այն Մխիթարյանի համար»

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անդրադարձել են Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու հարցին (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» գտել է դե Խեային փոխարինող

Ռոնալդոն ցանկանում է Վինիսիուսին տանել իր թիմ

Զիդանը որոշում կայացրեց նաև Մոդրիչի ապագայի վերաբերյալ

«Արսենալը» ու «Չելսին» վերադարձրել են ՈւԵՖԱ-ին Բաքվի եզրափակիչի 6000 տոմս

Օզիլը՝ ադրբեջանցի երկրպագուներին․ «Մնաց 7 օր, շուտով կհանդիպենք եղբայրներ ու քույրեր»

Պետր Չեխ․ «Կարող ենք ուրախացնել Մխիթարյանին, եթե հաղթենք եզրափակիչում»

Բերեզովսկին նույնպես մեկնաբանել է Մխիթարյանի որոշումը չմեկնել Բաքու

Մաուրիսիո Սարի. «Ես շատ հիասթափված եմ Մխիթարյանի իրավիճակի պատճառով»