Մոուրինյոյի «Ռեա՞լը», թե՞ Կլոպի «Լիվերպուլը». Գվարդիոլան անվանել է կարիերայի ամենաբարդ մրցակցին - VNews
Բաժիններ

Մոուրինյոյի «Ռեա՞լը», թե՞ Կլոպի «Լիվերպուլը». Գվարդիոլան անվանել է կարիերայի ամենաբարդ մրցակցին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Յուրգեն Կլոպի «Լիվերպուլը» նրա կարիերայի ամենաբարդ մրցակիցն է։

Գերմանացին միակ մասնագետն է, որ հաղթել է կատալոնացուն ավելի շատ, քան պարտվել է։ «Կարմիրների» մարզիչը հաղթել է 19 հանդիպումներից 9-ում, իսկ Գվարդիոլան՝ 8-ում։ Հետաքրքրական է նաև, որ Պեպը «Էնֆիլդում» չի հաղթել մեկնարկային 5 խաղերում։

«Ամենաբարդ մրցակիցը, որին հանդիպել եմ անցած ու այս տարվա «Լիվերպուլն» է։ Եթե թույլ ես տալիս գերակայություն ձեռք բերել քո նկատմամբ, նրանք քեզ փակի տակ են պահում մի վայրում ու դու չես կարողանում փախչել։ Իսկ երբ դու ես գերիշխում, նրանք ներխուժում են այդ տարածք, ինչպես ոչ ոք։

Նրանք շատ արագ են հետ նահանջում։ Նրանք ուժեղ են տակտիկապես։ Նրանց ֆուտբոլիստները հոգեբանորեն ամուր են։ Կլոպն այն մրցակիցն է դարձել, որը ինձ ամենաշատն է ստիպել մտածել գտնել նրան հաղթելու ճանապարհը։

Միշտ ասել եմ, որ Մադրիդի «Ռեալը» ուժեղ թիմ է եղել, նրանք օգնել են ինձ դառնալ ավելի լավ մարզիչ՝ բարդ հանդիպումներով ու Ժոզե Մոուրինյոյի, Պելեգրինիի հետ մրցակցությամբ ու այն բոլոր մարզիչների հետ, որոնք աշխատել են այնտեղ։

Եթե ինձ հարցնեք, թե որն է եղել ամենաբարդ մրցակիցը ինձ համար, դա «Լիվերպուլն» է։  Անգլիայում աշխատանքի անցնելու առաջին տարիներին «Լիվերպուլը» մի փոքր թույլ էր, իսկ «Ռեալը»՝ ավելի ուժեղ»,-ասել է Գվարդիոլան DAZN-ի հետ զրույցում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լիվերպուլը» կամային հաղթանակ տոնեց «Արսենալի» դեմ խաղում (տեսանյութ)

Պաշտոնական. «Լիվերպուլի» դարպասապահը վերադարձավ Բունդեսլիգա

«Ռեալի» առանցքային ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել 2 շաբաթով

«Մանչեսթեր Սիթին» նոր պաշտպան ունի

Ռոնալդուն հերթական ռեկորդն է գրանցել

«Լեսթերը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», Վարդին՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Ջեյմի Վարդին հեթ-տրիկ ձևակերպեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (տեսանյութ)

«Լեսթեր» – «Մանչեսթեր Սիթի». Մեկնարկային կազմեր

«Ռեալի» կիսապաշտպանը շարք է վերադարձել

Վալվերդե. «Չարեցի այն, ինչ պետք է աներ «Ռեալի» պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը»

«Սիթիի» կարևոր ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել մեկ ամսով

Որ դեպքում «Բարսելոնան» կդիտարկի Զինչենկոյին հրավիրելու տարբերակը

Ռամոսի տպավորիչ ցուցանիշը, որն անցյալում ընդամենը 2 ֆուտբոլիստներ էին գրանցել

Գոլառատ խաղում «Ռեալը» հաղթեց «Բետիսին» (տեսանյութ)

«Բենֆիկայի» պաշտպանը համաձայնեցրել է անհատական պայմանագրի կետերը «Սիթիի» հետ

«Ռեալն» առաջին կեսից հետո պարտվում է «Բետիսին» (տեսանյութ)