Մոուրինյուի առաջին խոսքերը «Ռոմայի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո - VNews
Բաժիններ

Մոուրինյուի առաջին խոսքերը «Ռոմայի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո

jose mourinho - Մոուրինյուի առաջին խոսքերը «Ռոմայի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո

«Ռոման» պաշտոնապես հայտարարել է, որ ամռանը թիմի գլխավոր մարզիչ է դառնալու Ժոզե Մոուրինյուն: Պորտուգալացին առաջին մեկնաբանությունն է տվել նոր նշանակումից հետո:

«Շնորհակալ եմ Ֆրիդկինների ընտանիքին, որ ինձ են ընտրել այս մեծագույն ակումբը գլխավորելու և նրա մասնիկը դառնալու համար:

Սեփականատերերի ու Տյագո Պինտոյի (ակումբի գլխավոր տնօրեն-խմբ.) հետ հանդիպումից հետո անմիջապես հասկացա նրանց հավակնություններն ու վերաբերմունքը «Ռոմայի» նկատմամբ: Դա այն հավակնություններն ու դրայվն էր, որոնք միշտ մոտիվացրել են ինձ: Միասին մենք ուզում ենք հաջող նախագիծ կառուցել առաջիկա տարիների համար:

«Ռոմայի» երկրպագուների անհավանական կիրքը համոզեց ինձ ընդունել այս առաջարկը, և ես անհամբերությամբ սպասում եմ նոր մրցաշրջանի մեկնարկին:

Իսկ առայժմ Պաուլու Ֆոնսեկային մաղթում եմ ամենայն լավը: ԶԼՄ-ները հուսով եմ՝ կհասկանան, որ ես ավելին կարող եմ ասել միայն պաշտոնը ստանձնելուց հետո»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում հռոմեացիների պաշտոնական կայքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանի բոլոր գոլերն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

«Հռոմը սԷր է.» Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալու 3 պատճառ

«Ռոման» որոշել է օգտվել իր լավագույն ռմբարկուի տրանսֆերը գնելու հնարավորությունից

Աղբյուր. Մոուրինյոն ցանկանում է, որ Մխիթարյանը մնա «Ռոմայում»

Մխիթարյանը Սալահից հետո նման ցուցանիշ գրանցած առաջին ֆուտբոլիստն է «Ռոմայում»

Մխիթարյանն ու խաղընկերներն ընտրություն են կատարել «Ռոմայի» գոլային մեղեդիի տարբերակների միջև (տեսանյութ)

«Մոուրինյոյի հավեսը չկա». 3 պատճառ, թե ինչու պետք է Մխիթարյանը հեռանա «Ռոմայից»

Որոշման պահը. Մխիթարյանը ցանկանում է զրուցել Մոուրինյոյի հետ

«Ստրկությունից Հռոմի գայլերի ոհմակ». «Ռոմայի» ֆուտբոլիստի դժոխային ճանապարհը

Մխիթարյանի գնահատականները «Կրոտոնեի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

Պաուլու Ֆոնսեկան խոսել է Ժոզե Մոուրինյոյի մասին

WhoScored-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 9,6 միավոր հնարավոր 10-ից

Մոուրինյոն ծափահարության էմոջիով շնորհավորել է «Ռոմային»

Մխիթարյանը հավակնում է ճանաչվել «Կրոտոնեի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանն ու Լուկակուն միակն են Ա Սերիայում, որ 10+ գոլ և գոլային փոխանցում են հեղինակել

«Ռոման» ջախջախեց «Կրոտոնեին», Մխիթարյանը՝ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)