Մովսիսյանից և Լևանդովսկիից հետո դա հաջողվեց Սպերցյանին․ Էդուարդը՝ հոբելյանական գոլի հեղինակ - VNews
Բաժիններ

Մովսիսյանից և Լևանդովսկիից հետո դա հաջողվեց Սպերցյանին․ Էդուարդը՝ հոբելյանական գոլի հեղինակ

31.03.2021 Armenia 3 2 Romania 12 scaled - Մովսիսյանից և Լևանդովսկիից հետո դա հաջողվեց Սպերցյանին․ Էդուարդը՝ հոբելյանական գոլի հեղինակ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:48

-

-

Ռումինիայի հավաքականի հետ հանդիպման 56-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանի խփած գնդակը Հայաստանի հավաքականի անցկացրած 220 հանդիպումներում գրանցված հոբելյանական՝ 600-րդ գոլն էր: Ընդհանուր առմամբ այդ հանդիպումներում գրանցված 604 գոլերից 229-ը բաժին է հասնում ՀՀ հավաքականին, 375-ը խփել են մեր մրցակիցները: Ընդ որում ՀՀ հավաքականի օգտին գրանցված գոլերից 6-ը խփել են մրցակցի ֆուտբոլիստները՝ դառնալով ինքնագոլի հեղինակ: Իրենց հերթին մեր ֆուտբոլիստներն էլ 7 անգամ գնդակն ուղարկել են սեփական դարպասը:

ՀՀ հավաքականի հանդիպումներում առաջին գոլը գրանցվել է մեր ընտրանու անցկացրած 2-րդ խաղում: Գոլի հեղինակ է դարձել ԱՄՆ-ի հավաքականի խաղացող Ֆրանկ Կլոպասը, որը 1994թ. մայիսի 15-ին Ֆուլերտոնում կայացած ընկերական խաղի 64-րդ րոպեին գրավել է Արմեն Պետրոսյանի պաշտպանած դարպասը:

Հայաստանի հավաքականը գոլերի հաշիվը բացել է 3-րդ խաղում՝ 1994թ. հուլիսի 16-ին Երևանում Մալթայի ընտրանու հետ կայացած ընկերական խաղում: 64-րդ րոպեին աչքի է ընկել Արսեն Ավետիսյանը:

55 3 350x250 1 - Մովսիսյանից և Լևանդովսկիից հետո դա հաջողվեց Սպերցյանին․ Էդուարդը՝ հոբելյանական գոլի հեղինակ

Էդուարդ Սպերցյանը՝ հավաքականում նորամուտը գոլով նշած ամենաերիտասարդ 2-րդ ֆուտբոլիստ

Հոբելյանական՝ 100-րդ գնդակը խփվել է ՀՀ հավաքականի անցկացրած 40-րդ խաղում: Այն գրանցվել է իսլանդացի Ռիխարդուր Դադասոնի հաշվին, որը գրավել է Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը:

Հոբելյանական գոլերից միայն երկուսի հեղինակներն են մեր հավաքականի ֆուտբոլիստները: 2013թ. Յուրա Մովսիսյանը գրավելով Իտալիայի հավաքականի դարպասապահ Ֆեդերիկո Մարկետիի պաշտպանած դարպասը, դարձել է Հայաստանի հավաքականի հանդիպումներում գրանցված 400-րդ գոլի հեղինակը:

Հաջորդ՝ 500-րդ գոլի հոբելյանը նշելու համար հարկ եղավ անցկացնել ամենաքիչ թվով հանդիպումները: Հերթական 100 գոլերը խփելու համար ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներին և նրանց մրցակիցներին ընդամենը 30 խաղ բավարար եղավ: 2017թ. աչքի էր ընկել Լեհաստանի հավաքականի ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին: Իսկ հերթական հոբելյանը գրանցվեց լեհերի հետ մրցավեճից հետո անցկացրած 32-րդ խաղում:

arm 960x593 - Մովսիսյանից և Լևանդովսկիից հետո դա հաջողվեց Սպերցյանին․ Էդուարդը՝ հոբելյանական գոլի հեղինակ

«Հերոսները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Ռումինիայի հետ խաղում

Հետաքրքիր է, որ հոբելյանական բոլոր գոլերն էլ խփվել են պաշտոնական մրցումներում. մեկը՝ Եվրոպայի, 5-ն՝ աշխարհի առաջնությունների ընտրական մրցախաղերում:

VNews.am-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի հանդիպումներում գրանցված հոբելյանական գոլերի հեղինակներին:

ԳոլԳոլի հեղինակԽաղԱմսաթիվՀաշիվՄրցաշար
100-րդՌիխարդուր ԴադասոնԻսլանդիա-Հայաստան05.06.19992-0ԵԱ
200-րդԱլեքսեյ ԵրյոմենկոՀայաստան-Ֆինլանդիա08.09.20040-2ԱԱ
300-րդԴանիել վան ԲյույտենՀայաստան-Բելգիա09.09.20092-1ԱԱ
400-րդՅուրա ՄովսիսյանԻտալիա-Հայաստան15.10.20132-2ԱԱ
500-րդՌոբերտ ԼևանդովսկիՀայաստան-Լեհաստան05.10.20171-6ԱԱ
600-րդԷդուարդ ՍպերցյանՀայաստան-Ռումինիա31.03.20213-2ԱԱ

Ինչպես է ՖԱՖ-ը դիմավորում Հայաստանի հավաքականին՝ հաղթանակից հետո (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեր մրցակիցները. Գերմանիայի հավաքականը գլխավորելու առաջարկ է կատարվել

Բիչախչյանի շուրջ 6 ամսվա սպասումն ավարտվեց, Համբարձումյանը 2021-ին արդեն 2-րդ անգամ հիացրեց (տեսանյութ)

«Ամեն ինչ անելու եմ, որ կրկին հրավիրվեմ Հայաստանի հավաքական». Արտյոմ Միքայելյան

Կապառոս. «Հերոս» բառը բոլորովին դուր չի գալիս ինձ»

Կամո Հովհաննիսյանը դարձավ Սարգիս Հովսեփյանի գլխավորած «400-ի ակումբի» անդամ

Կապառոսը՝ Շվեդիայի և Խորվաթիայի դեմ խաղերի մասին․ «Ազգային հավաքականի համար չկան ընկերական հանդիպումներ»

Կապառոս․ «Առաջին բառերը, որ ասացի տղաների՞ն․ մենք պետք է իսկական թիմ լինենք»

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը` ընթացիկ մրցաշրջանում. Instat-ի հատուկ հաշվարկը

Ալեքսանդր Կարապետյանի կարիերայի պատմությունը. ՀՖՖ TV-ի նոր ֆիլմը (տեսանյութ)

Խոակին Կապառոսն ու մարզչական շտաբը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

Լևանդովսկին կարող է տեղափոխվել «Ռեալ»

«Եթե հրավեր ստանամ Հայաստանի հավաքականներից, կընդունեմ այն». Ինչպես է ԱՄՆ-ում ծնված հայը հայտնվել Իսպանիայում

Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Խորվաթիա – Հայաստան. Հայտնի է դարձել հանդիպման անցկացման վայրը

Սպերցյանի՝ արկածներով լի ելույթը, Բալեկյանը խաղաց մեծ աստղի դեմ, Ոսկանյանի թիմի «հերոսական» հաղթանակը (տեսանյութ)

«Անկուշտների Սուպերլիգա». Ֆինանսական 5 ամենամեծ սկանդալները ֆուտբոլում