Մրցաշարային նպատակները հետին պլան կմղվեն. «Նոան» փոխում է զարգացման վեկտորը - VNews
Բաժիններ

Մրցաշարային նպատակները հետին պլան կմղվեն. «Նոան» փոխում է զարգացման վեկտորը

Noah Van 23 - Մրցաշարային նպատակները հետին պլան կմղվեն. «Նոան» փոխում է զարգացման վեկտորը

«Նոան» պաշտոնական հայտարարություն է տարածել, որ փոխում է ակումբի զարգացման վեկտորը, ինչպես նաև հայտնել, թե որ ֆուտբոլիստներն են հեռացել ակումբից:

«Նոա» ֆուտբոլային ակումբը մշտապես հետևել է արդար խաղի կանոններին. մենք միշտ թափանցիկ ենք գործել, ազնիվ եղել ինչպես թիմի, այնպես էլ՝ երկրպագուների հետ, հպարտացել ենք մեր ձեռքբերումներով և չենք վախեցել խոսել խնդիրների մասին, եթե դրանք եղել են: Այժմ ակումբի զարգացման մեջ այնպիսի պահ է, երբ անհրաժեշտություն է առաջացել փոխել դրա վեկտորը:

Նման բարեփոխումը ենթադրում է, որ հիմնական շեշտը դրվում է «Նոա» Ակադեմիայի զարգացման վրա, «Նոա» հիմնական թիմի կազմը համալրվում է հեռանկարային երիտասարդ խաղացողներով՝ հայ երիտասարդ ֆուտբոլիստների համար ճանապարհ հարթելով դեպի մեծ ֆուտբոլ: Միջոցների նման օպտիմիլացումը թույլ կտա բոլոր ուժերն ու ռեսուրսները ուղղել դեպի երիտասարդ տաղանդների զարգացում, «Նոա» Ակադեմիա, դեպի նոր առաջադեմ մեթոդներ և տեխնոլոգիաներ: Այսպիսով, մենք հիմք ենք դնում ակումբի երկարաժամկետ զարգացման համար: Սա նշանակում է, որ մոտ ապագայում բոլոր մրցաշարային նպատակները հետին պլան կմղվեն: Մենք կվերադառնանք տիտղոսների, եվրագավաթների մասնակցության համար պայքարին, երբ դաստիարակենք նոր սերնդի տաղանդավոր տղաներ: Այս մասին մենք կտեղեկացնենք լրացուցիչ: Վստահ ենք, որ դա տեղի կունենա ավելի վաղ, քան կարող եք ակնկալել:

«Մենք ճիշտ համարեցինք անկեղծորեն հայտարարել ընտրված զարգացման ճանապարհի փոփոխության մասին հենց հիմա՝ մրցաշրջանի մեկնարկից առաջ, որպեսզի ոչ մեկին մոլորության մեջ չգցենք և կանխենք նման դեպքերում անխուսափելի շահարկումները: Տրամաբանությունն ու առողջ դատողությունը, ինչպես նաև մի շարք գործոններ ստիպեցին մեզ փոխել վեկտորը: Վստահ ենք, որ նոր մոտեցմամբ ևս կկարողանանք կրկնել վերջին երկու տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունը: Ամենակարևորն այն է, որ մենք ուզում ենք կերտել ապագան», – նշեց «Նոա» ակումբի նախագահ Ռոման Գևորկյանը:

Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել Դմիտրի Գյունկոյին, նրա օգնականներ Նիկոլայ Տյունինին և Դմիտրի Կուդրյաշովին, ինչպես նաև թիմի անփոփոխ առաջատարներ Վլադիսլավ Կրյուչկովին, Վալերիո Վիմերկատիին, Վլադիմիր Ազարովին, Միխայիլ Կովալենկոյին, ինչպես նաև մեր հարգարժան մնացած խաղացողներին, որոնց հետ համագործակցությունը ավարտվել է՝ Էլիստանո Մանգա, Ալան Տատաև, Կիրիլ Բոր, Յուրի Գարեգինյան… Շնորհակալությու՛ն միասին աշխատելու համար: Դուք շատ բան եք արել ակումբի համար: Մաղթում ենք հաջողություն ձեր նոր ակումբներում:

Այսսպիսով, նոր էջ ենք բացում «Նոայի» պատմության մեջ»,- գրված է հայտարարությունում:

Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արտակ Գրիգորյանն ու Յուսուֆ Օտուբանջոն ստացել են իրենց մրցանակները (ֆոտո)

«Ռեալում» 5 անձեռնմխելի ֆուտբոլիստ կա

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի թեկնածուն տեղափոխվեց «Փյունիկ»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հեռացավ «Արարատից»

«Յուվենտուսը» նոր հարձակվող կունենա

Գրիլիշի ժամանումը «Սիթիի» առաջատարներից մեկի հեռանալու պատճառ կարող է դառնալ

Բիելսայի «Լիդսը» 35 մլն-անոց տրանսֆեր է նախապատրաստում

Սաուլի գործակալը մեկնում է Անգլիա՝ գործարքն իրականացնելու

ՊՍԺ-ն պատրաստ է 3 ֆուտբոլիստի վաճառել՝ Պոգբային գնելու համար

«Ասթոն Վիլան» փոխարինող գտավ Գրիլիշի համար

Գյումրիում սպառնում էին փակել երկաթուղին, չեմպիոնական տարօրինակ հանգուցալուծում․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 2-րդ)

Կենտրոնական պաշտպան, որին Անչելոտին ուզում է «Ռեալում» տեսնել

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին, Գևորգ Ղազարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Պետրոս Ավետիսյանը ծանր վնասվածք է ստացել և վիրահատվել

Մբապեի ապագան կախված է 1 որոշումից. «Ռեալը» վստահ է՝ ՊՍԺ-ն կհանձնվի