Մրցաշրջանի լավագույն 15 տարնսֆերները - VNews
Բաժիններ

Մրցաշրջանի լավագույն 15 տարնսֆերները

Goal.com-ը ներկայացրել է 2019-20 մրցաշրջանի լավագույն 15 տարնսֆերային գործարքները։ Դասակարգման համար հաշվի են առնվել ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքներն ու ցուցադրած ելույթները։

Անվանացուցակը գլխավորել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Էրլինգ Հալանդը, որը գերմանական ակումբ է տեղափոխվել «Զալցբուրգից» 20 միլիոն եվրոյի դիմաց։ Դորտմունդյան ակումբի կազմում Հալանդը մասնակցել է 11 խաղի՝ դառնալով 12 գոլի հեղինակ։

Երկրորդն «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ձեռքբերումն է։ Բելգիացին 74 միլիոն ֆունտի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել միլանյան ակումբ՝ դառնալով թիմի առանցքային խաղացող։ Լուկակուն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում հասցրել է «ներաձուրիների» կազմում դառնալ 17 գոլի հեղինակ։

Երրորդը Մաուրո Իկարդիի՝ վարձավճարով «Ինտերից» ՊՍԺ տեղափոխությունն է։ Ֆրանսիական ակումբի կազմում Իկարդին 31 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ։

2019-20 մրցաշրջանի լավագույն 15 տրանսֆերները՝ ըստ Goal.com-ի

15․ Գաբրիել Մարտինելի(«Իտուանո» – «Արսենալ», 6 մլն ֆունտ)

14․ Աարոն Վան-Բիսակա(«Քրիստալ Փելաս» – «Մանչեսթեր Յունայթեդ», 50 մլն ֆունտ)

13․ Նաբիլ Ֆեկիր(«Լիոն» – «Բետիս», 20 մլն եվրո)

12․ Յուլիան Բրանդտ(«Բայեր» – «Բորուսիա Դ․», 25 մլն եվրո)

11․ Հարի Մագուայր(«Լեսթեր» – «Մանչեսթեր Յունայթեդ», 80 մլն ֆունտ)

10․ Ռոդրի(«Ատլետիկո» – «Մանչեսթեր Սիթի», 63 մլն ֆունտ)

9․ Քրիստոֆեր Նկունկու(ՊՍԺ – «Լեյպցիգ», 15 մլն եվրո)

8․ Դեյան Կուլուսևսկի(«Ատալանտա» – «Պարմա», վարձավճար)

7․ Ալեքսանդր Սյորլոտ(«Քրիստալ Փելաս» – «Տրաբզոնսփոր», վարձավճար)

6․ Տորգան Ազար(«Բորուսիա Մ․» – «Բորուսիա Դ․», 40 մլն եվրո)

5․ Վիսամ Բեն Յեդեր(«Սևիլիա» – «Մոնակո», 40 մլն եվրո)

4․ Բրունու Ֆերնանդեշ(«Սպորտինգ Լիսաբոն» – «Մանչեսթեր Յունայթեդ», 68 մլն ֆունտ)

3․ Մաուրո Իկարդի(«Ինտեր» – ՊՍԺ, վարձավճար)

2․ Ռոմելու Լուկակու(«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ինտեր», 74 մլն ֆունտ)

1․ Էրլինգ Հալանդ(«Զալցբուրգ» – «Բորուսիա Դորտմունդ», 20 մլն եվրո)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալը» ևս մեկ տարբերակ է մտածել Հալանդին գնելու համար

«Բորուսիան» սահմանել է Հալանդի տրանսֆերային արժեքը

«Հալանդը 12 կգ մկանային զանգված է հավաքել 15 ամսում». մարզիչ

Թոփ 10. Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները մինչև 23 տարեկան դառնալը

ՊՍԺ-ն ցանկանում է իր հարձակվողին պահել թիմում

Լուկակու․ «Այդպես էլ չներեցի Վիլաշ-Բոաշին»

Ռայոլայի հայտարարությունը, որը կտխրեցնի Հալանդի պոտենցիալ գնորդներին

Իկարդին վերադարձել է Միլան (ֆոտո)

«Ռեալը» լուրջ մրցակից ունի Հալանդի համար պայքարում

Հայտնի է՝ երբ «Ռեալը» կարող է ձեռք բերել Էրլինգ Հալանդին

Ռայոլան բացատրել է՝ ինչու չի կայացել Հալանդի՝ «Յուվենտուս» տեղափոխությունը

«Ռեալը» նոր BBC հարձակվողական եռյակ է ուզում կառուցել

Կապելոն նշել է՝ որ ակումբում է տեսնում Հալանդին

Վերսկսված Բունդեսլիգայի առաջին գոլը խփում է Էրլինգ Հոլանդը (տեսանյութ)

Մաթեուսն ասել է՝ որ ակումբում պետք է կարիերան շարունակի Հալանդը

Լևանդովսկիի բարի խորհուրդն Էրլինգ Հալանդին