Մրցավար Բյորն Կույպերսն ասել է՝ որն է իր կարիերայի ամենամեծ սխալը - VNews
Բաժիններ

Մրցավար Բյորն Կույպերսն ասել է՝ որն է իր կարիերայի ամենամեծ սխալը

Մրցավար Բյորն Կույպերսը պատմել է, թե որն է եղել իր մրցավարական կարիերայի ամենամեծ սխալը:

«Բոլորս սխալներ ենք թույլ տալիս: Բոլոր խաղերում: Դժվար է անցկացնել անգամ մեկ իդեալական խաղ: Ամեն դեպքում, ինչ վերաբերում է որոշմանը, որը շատ մեծ ազդեցություն ունեցավ… Լոնդոնում էր՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Չելսի» – ՊՍԺ խաղում:

Զլատան Իբրահիմովիչին հեռացրի խաղադաշտից 31-րդ րոպեին՝ ցույց տալով ուղիղ կարմիր քարտ: Արագության տակ կարմիր քարտ էր, բայց եթե մենք խաղային իրավիճակին նայեինք դանդաղ, ապա կարելի էր դեղին քարտ ցույց տալ:

Այս խաղում մենք՝ որպես մրցավարական բրիգադ, անհաջողության մատնվեցինք»,- RMC Sport-ը մեջբերում է հոլանդացի մրցավարի խոսքը:

Այդ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով, երկու խաղերի արդյունքում գրանցվեց 3-3 հաշիվը, ու ՊՍԺ-ն արտագնա գոլի շնորհիվ նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Չելսիի» դարպասապահը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

«Պեպը բուժեց չղջիկի կոտրված թևերը». Ֆերան Տորեսը համաշխարհային ֆուտբոլի ապագան է

Վերատին վնասվածքի պատճառով 3 շաբաթ կբացակայի

Անրի. «Եթե ՊՍԺ-ն ցանկանում է հաղթել ՉԼ-ն՝ չպետք է 7 հոգով պաշտպանվի»

Լուկակուն սառեցրել է իր թվիթերի օգտահաշիվը

ՊՍԺ-ն չի հանձնվում. նոր բանակցություններ Զիդանի հետ

Հայտնի է ՉԼ-ի շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

«Չելսիի» պաշտպանը պատրաստ է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ

Կարագեր. «Մեսին, Մբապեն և Նեյմարն ուղևորներ են. ՊՍԺ-ն չի հաղթի ՉԼ-ն»

Անչելոտի. «Մենք ճիշտ ուղու վրա ենք»

Գրիզման. «Միլանն» ամեն ինչով գերազանցում էր մեզ»

ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

«Ռեալի» ռեկորդային ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

«Միլանը» նվազագույն հաշվով հաղթեց «Ատլետիկոյին», մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռեալը» վստահ հաղթանակ տոնեց «Շերիֆի» նկատմամբ (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ տոնեց ՊՍԺ-ի նկատմամբ (տեսանյութ)