fbpx

Մրցավարը խաղի ժամանակ փրկել է ֆուտբոլիստի կյանքը (տեսանյութ)

Ֆուտբոլի Լեհաստանի առաջնության 2-րդ դիվիզիոնի խաղում տհաճ միջադեպ է տեղի ունեցել, որը, բարեբախտաբար դրական ավարտ է ունցել: Դրվագներից մեկում ֆուտբոլիստի կյանքը փրկել է մրցավարը:

«Օլիմպիա»-«Ստանդարտ Շեչինսկի» հանդիպման վերջնամասում «Օլիմպիայի» ֆուտբոլիստը հրեց մրցակից թիմի խաղացող Միխալ Ցիվինսկիին: Նա անհաջող ընկավ գնդակի վրա, սակայն դա «Օլիմպիայի» խաղացողը չնկատեց դա: Ցիվինսկին ցույց տվեց, որ նրա շունչը կտրվում է: Նրան առաջին օգնությունը ցուցաբերեց գլխավոր մրցավար Մարչին Լիանան: Մի քանի րոպե անց ֆուտբոլիստը կարողացել է շարունակել խաղը:

Հավելենք, որ գլխավոր մրցավար Մարչին Լիանան զուգահեռաբար աշխատում է հրշեջ ծառայոթյունում որպես փրկարար, և նրա համար մարդու կյանք փնտրելը սովորական երևույթ է:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում: