«Մտածեցի՝ Աստված իմ, մի՞թե ինչ-որ բան չենք նկատել»․ «Տոտենհեմի» նախկին բժիշկը՝ Էրիկսենի միջադեպի մասին - VNews
Բաժիններ

«Մտածեցի՝ Աստված իմ, մի՞թե ինչ-որ բան չենք նկատել»․ «Տոտենհեմի» նախկին բժիշկը՝ Էրիկսենի միջադեպի մասին

44603e6d6a85463db47a5bd4276fe96c - «Մտածեցի՝ Աստված իմ, մի՞թե ինչ-որ բան չենք նկատել»․ «Տոտենհեմի» նախկին բժիշկը՝ Էրիկսենի միջադեպի մասին

Պրոֆեսոր Սանջայ Շարման, որն «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի համար 2013-2020թթ․ սրտի աշխատանքի թեստավորումներ է իրականացրել, երբ ֆուտբոլիստը խաղում էր «Տոտենհեմում», ներկայացրել է ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլում Դանիայի և Ֆինլանդիայի հավաքականների միջև կայացած հանդիպմանը (0-1) գրանցված միջադեպի վերաբերյալ իր տեսակետը:

«Ինտերի» ու ազգային թիմի ֆուտբոլիստը կորցրել էր գիտակցությունը վերոնշյալ մրցավեճի առաջին խաղակեսում (վերջնական հաշիվը՝ 0-1): Բժիշկներն անմիջապես մտել էին խաղադաշտ՝ փորձելով ուշքի բերել Էրիկսենին: Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի ուշ հայտարարություն էր տարածել այն մասին, որ խաղացողը գիտակցության է եկել ու գտնվում է Կոպենհագենի հիվանդանոցում:

«Այն օրվանից ի վեր, ինչ պայմանագիր կնքեցինք նրա հետ, իմ աշխատանքը ստուգումներ իրականացնելն էր: Մենք Էրիկսենին ամեն տարի թեստավորել ենք: Նրա թեստերը 2019 թվականն ի վեր եղել են գոհացուցիչ վիճակում: Դա հաստատապես եմ ասում: Սրտային անբավարարություն չի եղել: Նա ամեն տարի հետազոտություն է անցել: Դա կարող եմ երաշխավորել, քանի որ այդ թեստավորումները ես եմ անցկացրել:

Մտածեցի՝ Աստված իմ, մի՞թե ինչ-որ բան չենք նկատել: Բայց դիտարկեցի նրա թեստերի բոլոր արդյունքները։ Այդ բոլորն իդեալական են»,- Շարմայի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:

Սիմոն Կյերն է փրկել Էրիկսենի կյանքը՝ հերոսական գործողություններով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Էրիկսենը կարևոր հանդիպում է ունեցել Իտալիայում

«Բարսելոնայի» աստղի տրանսֆերը կախված է Քեյնի տեղափոխությունից

«Չելսին» ռեկորդային գումար է առաջարկելու հարձակվողի համար

Ջո Հարտը նոր ակումբ ունի

Քեյնն այսօր նույնպես չի ներկայացել մարզմանը․ Ռոմանոն նոր մանրամասներ է հայտնել

«Տոտենհեմը» տուգանելու է Քեյնին․ Լևին հանդիպելու է նրան

«Չելսին» արդեն երկու առաջարկ է կատարել՝ «Ինտերի» հարձակման առաջատարին ձեռք բերելու համար

Քեյնը չի փոխել որոշումն ու պայքարելու է իր երազանքի համար

Անտոնիո Կոնտեն նոր աշխատանք է գտել

Էրիկսենը խաղադաշտ դուրս չի գա նվազագույնը մինչև 2022 թվականի փետրվար

Բելերինը տեղափոխվում է իտալական գրանդ

«Ինտերը» 6 գնդակ ուղարկեց «Կրոտոնեի» դարպասն ստուգողական խաղում (տեսանյութ)

Ջո Հարթը մոտ է «Տոտենհեմից» հեռանալուն

«Չելսին» աստղաբաշխական առաջարկ է արել «Ինտերին» Լուկակուի համար

«Տոտենհեմի» պաշտպանը տեղափոխվեց Քաթար

«Ինտերը» մտադիր է տրանսֆերի հանել իր առաջատարներից մեկին