-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Լիոնի» ֆուտբոլիստ Մուսա Դեմբելեն, որը վարձակալությամբ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը ելույթ է ունենալու Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում, խոսել է նոր թիմ տեղափոխությունից ստացած տպավորությունների մասին:
«Ինձ համար սա մեծ մարտահրավեր է: Հիանալի ակումբ է, որը հայտնի է ամբողջ աշխարհում: Ես շատ ուրախ եմ ու անհամբերությամբ եմ սպասում խաղալուն:
Երբ նոր թիմ ես տեղափոխվում, միշտ էլ դժվար է: Լեզու սովորելու խնդիր կա, հաղորդակցության, սակայն ես ամեն ինչ կանեմ, որ շատ արագ իսպաներեն սովորեմ:
Սիմեոնեն աշխարհի լավագույն մարզիչն է կամ լավագույններից մեկը: Նրա հետ աշխատելու հնարավորություն ստանալն իսկապես գերազանց է ինձ համար: Նա ֆանտաստիկ մարզիչ է, ու ես միայն դրականը կարող եմ ասել նրա մասին:
Ես հարձակվող եմ ու սիրում եմ գոլեր խփել: Իմ խաղը ֆիզիկական աշխատանքի վրա է հիմնված, սակայն ես նաև տեխնիկա ունեմ: Փոքր տարիքում սիրել եմ Ֆերնանդո Տորեսի խաղը, ու ես ուրախ եմ, որ հիմա այստեղ եմ»,- AS-ը մեջբերում է Դեմբելեի խոսքը:
Նշենք, որ վարձակալական պայմանագրի ժամկետը լրանալուց հետո «Ատլետիկոն» 33,5 միլիոն եվրոյով ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու իրավունք ունի:
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո