fbpx
Բաժիններ

Մխիթարյանը, Մովսիսյանը և Բարսեղյանը հիացրին արդյունավետությամբ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ապրիլի 9-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով առավելության է հասել «Սանդերլենդի» նկատմամբ: Հենրիխ Մխիթարյանը 46-րդ րոպեին դարձել է իր թիմի երկրորդ գոլի հեղինակը՝ լինելով հիմնական կազմում և փոխարինվելով 78-րդ րոպեին: Ժոզե Մոուրինյոյի թիմը 57 միավորով 5-րդ հորիզոնականում է:

  • Մակեդոնիայի առաջնության 26-րդ տուրում «Վարդարը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Պելիստերին»: Տիգրան Բարսեղյանը հրաշալի գոլի հեղինակ է դարձել 44-րդ րոպեին՝ եռապատկելով հաշիվը: Նա փոխարինվել է 62-րդ րոպեին, իսկ Հովհաննես Համբարձումյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Վարդարը» 1-ին տեղում է:

  • Ամերիկյան ՄԼՍ-ի Արևմտյան Կոնֆերենցիայի 6-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» հյուրընկալել է «Վանկուվերին» և պարտության մատնել 3-0 հաշվով: Յուրա Մովսիսյանը 74-րդ րոպեին կրկնապատկել է իր թիմի առավելությունը: Նա մասնակցել է ամբողջ մրցավեճին: «Ռեալ Սոլթ Լեյքը» 8-րդ հորիզոնականում է:

  • Լյուքսեմբուրգի առաջնության 21-րդ տուրում «Վիկտորիա Ռոսպորտը» հյուրընկալել է «Ժենես Էշին» և հաղթանակ տոնել 2-1 հաշվով: Ալեքսանդր Կարապետյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Նա մասնակցել է ամբողջ խաղին: «Վիկտորիա Ռոսպորտը» 12-րդ տեղում է:
  • Հունաստանի Սուպերլիգայի 28-րդ տուրում «Քսանտին» մրցակցի հարկի տակ ուժերն է չափել «Աստերաս Տրիպոլիսի» հետ և գրանցել գոլազուրկ ոչ-ոքի: Մարկոս Պիզելին փոխարինման է մտել 53-րդ րոպեին՝ 11 րոպե անց ստանալով դեղին քարտ: «Քսանտին» ընթանում է 6-րդ հորիզոնականում:
  • Հունաստանի Սուպերլիգայի 28-րդ տուրում «Վերիյան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտություն է կրել «Պանայտոլիկոսից»: Գաել Անդոնյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Վերիյան» ընթանում է վերջին՝ 16-րդ հորիզոնականում:
  • Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Զարյան» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Ալեքսանդրիայի» հետ: Գեղամ Կադիմյանը խաղադաշտ է մտել 67-րդ րոպեին: «Զարյան» եզրափակում է լավագույն եռյակը:
  • Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Ռոստովը» մրցակցի հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Լոկոմոտիվի» հետ: Խորեն Բայրամյանը փոխարինման է մտել 68-րդ րոպեին: Իվան Դանիելյանցի գլխավորած թիմն ընթանում է 8-րդ հորիզոնականում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մատիա Պոգբա․ «Բոլորը գիտեն, որ Պոլը ցանկանում է հեռանալ «Յունայթեդից»

Մարկոս Ռոխոն՝ Իբրահիմովիչին. «Ի՞նչ է պատահել, ա՛յ մեծ քիթ»

Գարի Նևիլ. «ՈւԵՖԱ-ն անհույս կազմակերպություն է. «Սիթին» կարդարացվի»

«Մանչեսթեր Յունայթեդը» օգնեց «Լիվերպուլին» հասնել պատմական նվաճման

Մինո Ռայոլայի կոշտ պատասխանը Սուլշերին

«Չելսին» զիջեց «Յունայթեդին» գերլարված խաղում (տեսանյութ)

«Յունայթեդն» առաջին կեսից հետո հաղթում է «Չելսիին» Լոնդոնում (տեսանյութ)

«Չելսիի» առանցքային ֆուտբոլիստը վնասվածք ստացավ «Յունայթեդի» դեմ խաղի սկզբում

«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ»․ Մեկնարկային կազմեր

Սուլշեր. «Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստն է, ոչ թե Ռայոլայինը»

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն «Ատալանտայի» դեմ խաղում

«Ատալանտան» կամային հաղթանակ տոնեց «Ռոմայի» դեմ խաղում, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

Սքոուլզը՝ Պոգբայի մասին․ «Ֆերգյուսոնը երբեք թույլ չէր տա, որ ֆուտբոլիստն առանձին զբաղվեր ապաքինման գործընթացով»

Ռայոլա. «Պոգբան կցանկանար այդ ակումբում խաղալ»

Հալանդն ասել է, թե ինչու է ընտրել «Բորուսիան», և ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդը»

Մխիթարյան․ «Կարևոր ամիս է, ու բոլորս պետք է պատասխանատվություն ստանձնենք»