-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ազգային հավաքականներում, առհասարակ, խաղում են երկրի լավագույն ֆուտբոլիստները, բայց երբեմն լինում են բացառություններ: Հիմա համաշխարհային ֆուտբոլի որոշ աստղեր տարբեր պատճառներով չեն հրավիրվում իրենց ազգային հավաքականներ: Իհարկե, չենք խոսում միջազգային կարիերան ավարտած ֆուտբոլիստների մասին, այն նրանց, որոնք պատրաստ են, բայց չեն հրավիրվում հավաքական՝ պաշտպանելու իրենց երկրի գույները:
Ամենահայտնի, ամենաթարմ ու աղմկահարույց պատմությունը Կարիմ Բենզեմայինն է, որի մասին խոսում են ամեն օր: Աշխարհի լավագույն հարձակվողներից ու «Ռեալի» առանցքային ֆուտբոլիստներից մեկն արդեն 4 տարի է, ինչ չի հրավիրվում Ֆրանսիայի հավաքական: Շատերը կհիշեն, թե ինչպես 2015 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Վալբուենան շանտաժի զոհ է դարձել, իսկ մեղադրյալը հավաքականում նրա խաղընկեր Բենզեման է: Այդ պահից «Ռեալի» աստղը չի հրավիրվում «եռագույնների» հավաքական: Դատական գործն ընթացքի մեջ է, հարձակվողի մեղքն ապացուցված չէ, բայց Դիդյե Դեշամն ու ՖՖՖ նախագահը, առանց լուրջ հիմնավորումների, այդ դեպքից հետո փակել են հավաքականի դռները Բենզեմայի առջև: 31-ամյա հարձակվողի վերջին խաղը եղել է 2015-ի հոկտեմբերի 8-ին, երբ նա դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի դեմ խաղում:
Ֆրանսիայի հավաքականից այլ աստղեր ևս Դեշամի հրավերին չեն արժանանում: Ալեքսանդր Լակազետը չի խաղում հավաքականում 2017-ի նոյեմբերից, Ադրիեն Ռաբյոն ու Անտոնի Մարսիալն էլ չեն հրավիրվում 2018-ի մարտից:
Իսպանիայի հավաքականում ուշագրավ փաստ է «Ատլետիկոյի» ավագ Կոկեի չհրավիրվելը: 27-ամյա կիսապաշտպանը 44 անգամ խաղացել է Իսպանիայի հավաքականի մարզաշապիկով, մասնակցել ԱԱ 2014-ին ու 2018-ին, ինչպես նաև ԵՎՐՈ 2016-ին, բայց առանց որևէ լուրջ պատճառի ու հիմնավորման 2018-ի հոկտեմբերից չի հրավիրվում հավաքական: Կոկեն վերջին տարիներին «Ատլետիկոյի» ամենակարևոր ֆուտբոլիստներից է, մշտապես տեղ ունի հիմնական կազմում, նրանով նույնիսկ նախորդ ամռանը հետաքրքրված էր «Մանչեսթեր Սիթին», բայց իսպանացիների մարզիչ Ռոբերտ Մորենոն անտեսում է խաղացողին: Զարմանալի է նաև Սեզար Ասպիլիկուետայի՝ հավաքականի հայտացուցակից դուրս մնալը: «Չելսիի» ավագն էլ հավաքական չի հրավիրվում 2018-ի նոյեմբերից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո