Ն̶ո̶ր̶ ̶տ̶ա̶ր̶վ̶ա̶ տրանսֆերային շուկա, տոնական զեղչեր. ինչ սպասել հունվարյան պատուհանից - VNews
Բաժիններ

Ն̶ո̶ր̶ ̶տ̶ա̶ր̶վ̶ա̶ տրանսֆերային շուկա, տոնական զեղչեր. ինչ սպասել հունվարյան պատուհանից

asd3asd3 - Ն̶ո̶ր̶ ̶տ̶ա̶ր̶վ̶ա̶ տրանսֆերային շուկա, տոնական զեղչեր. ինչ սպասել հունվարյան պատուհանից
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:56

-

-

Եկավ 2021 թվականը, նշվեց Ամանորը, Սուրբ Ծնունդը… ֆուտբոլային օրացույցում, տոնական օրերից բացի, հունվար ամիսը նշանավորվում է տրանսֆերային պատուհանով. շրջան, երբ ակումբները հնարավորություն են ստանում մրցաշրջանի ընթացքում թարմացնել իրենց կազմն ու փակել թույլ գոտիները, անհաջող մրցաշրջան անցկացնող ֆուտբոլիստներն էլ փորձում են նոր ակումբներ գտնել ու նոր շանս ստանալ:

Այս տարի՝ 2021-ին հունվարյան պատուհանը թոփ առաջնություններում տարբեր օրերի է բացվում. Անգլիայում, Գերմանիայում ու Ֆրանսիայում ակումբները կարող են տրանսֆերներ իրականացնել հունվարի 2-ից, իսկ Իսպանիայում ու Իտալիայում՝ հունվարի 4-ից: Շուկայի փակումը վերոնշյալ բոլոր երկրներում նույն օրն է՝ փետրվարի 1-ին:

Թոփ 5 առաջնություններՏրանսֆերային շուկայի բացումՏրանսֆերային շուկայի փակում
Պրեմիեր լիգաՀունվարի 2, 2021Փետրվարի 1, 2021
ԲունդեսլիգաՀունվարի 2, 2021Փետրվարի 1, 2021
Լիգա 1Հունվարի 2, 2021Փետրվարի 1, 2021
Լա լիգաՀունվարի 4, 2021Փետրվարի 1, 2021
Ա սերիաՀունվարի 4, 2021Փետրվարի 1, 2021

Ի՞նչ թոփ տրանսֆերներ կտեսնենք այս հունվարին

Դիեգո Կոստան նոր ակումբ կունենա

2020-ի դեկտեմբերի վերջին օրերին իսպանական մամուլում անակնկալ տեղեկություն հայտնվեց. Դիեգո Կոստան կխզի պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ անձնական պատճառներով: Անձնական էին Կոստայի պատճառները, թե մարզական՝ այդպես էլ չհասկացանք, բայց տարածված տեղեկությունից ժամեր անց մադրիդյան ակումբը պաշտոնապես խզեց պայմանագիրը Կոստայի հետ: Իսպանո-բրազիլացին ավարտեց «Ատլետիկոյում» իր 2-րդ էտապը. առաջին՝ բավական հաջող էտապից ու «Չելսի» կատարած տրանզիտից հետո Կոստայի 2-րդ էտապը Սիմեոնեի թիմում ակնհայտորեն ձախողվեց. 3 ու կես մրցաշրջանում անցկացրած 81 խաղում 32-ամյա ֆուտբոլիստը խփեց ընդամենը 19 գոլ՝ միջինը 4.7 գոլ մրցաշրջանում: Սուարեսի հետ «գիշատիչ» տանդեմն էլ չստացվեց:

costa 960x540 - Ն̶ո̶ր̶ ̶տ̶ա̶ր̶վ̶ա̶ տրանսֆերային շուկա, տոնական զեղչեր. ինչ սպասել հունվարյան պատուհանից

Այդուհանդերձ՝ Կոստան այս տրանսֆերային պատուհանին բավական համեղ պատառ է եվրոպական մի շարք գրանդ ակումբների համար. ո՞վ չէր ցանկանա ազատ գործակալի կարգավիճակում ու անվճար ձեռք բերել Կոստայի նման փորձառու գոլահարի: Կոստայի՝ կարիերան շարունակելու հիմնական ուղղություններն են «Վուլվերհեմփթոնը» և «Միլանը»: Այլ ակումբներ, վստահաբար, նույնպես կմիանան պայքարին:

«Ատլետիկոն» նոր հարձակվող կունենա

Կոստայի հետ պայմանագրի խզումը «Ատլետիկոյին» ստիպեց մտնել տրանսֆերային շուկա. ինչ-որ մեկը, ի վերջո, պե՞տք է լրացնի Կոստայի տեղը, թե ոչ: Սիմեոնեի քասթինգի առաջին տարբերակը «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկն է, սակայն Աուրելիանո դե Լաուրենտիսի հետ ամենահեշտ գործը չէ, որը մերժել է դեռևս բոլոր առաջարկներն ու չի պատրաստվում նվազեցնել լեհ հարձակվողի համար սահմանված արժեքը. կամ վճարում եք 15 միլիոն եվրո, կամ՝ ցտեսություն:

Այս պայմաններում «Ատլետիկոն» ստիպված է նայել այլ ուղղություններով ու նույնիսկ մտածել վարձակալության մասին. Սիմեոնեի ցանկում են ընդգրկված «Լիոնից» Մուսա Դեմբելեն, «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Վիլիան Խոսեն և «Էսպանյոլի» հարձակվող Ռաուլ դե Տոմասը:

Էրիկսենը կհեռանա «Ինտերից» 

Քրիստիան Էրիկսենի՝ «Ինտեր» տեղափոխությունից անցել է 1 տարի, և կարելի է արձանագրել, որ անցնող տարին վատագույններից էր դանիացու համար, եթե ոչ՝ վատագույնը: Դանիացու և «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ջրերը նույն առվով չհոսեցին հենց առաջին իսկ օրվանից. Էրիկսենը քիչ շանս ստացավ իր կարողությունները ցուցադրելու համար, իսկ երբ ստացավ՝ չկարողացավ աչքի ընկնել: Ֆուտբոլիստի մոտ, կարծես, չստացվեց նաև ընտելանալ Իտալիային, Միլանին ու նաև իտալերեն սովորել: «Ինտերն» արդեն վաճառքի է հանել 28-ամյա ֆուտբոլիստին, ինչի մասին արդեն հայտարարել է «ներաձուրիների» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան:

skysports christian eriksen 5180627 960x540 - Ն̶ո̶ր̶ ̶տ̶ա̶ր̶վ̶ա̶ տրանսֆերային շուկա, տոնական զեղչեր. ինչ սպասել հունվարյան պատուհանից

Էրիկսենը դեռ կարող է փրկել իր կարիերան. հնարավոր տարբերակներից լավագույնը ՊՍԺ-ն է: Այս տարբերակն առավել հավանական դարձավ Մաուրիսիո Պոչետինոյի ժամանումից հետո: Էլ ո՞վ, եթե ոչ արգենտինացին կարող է ապահովել Էրիկսենի վերածնունդը, որի հետ մեծ հաջողությամբ աշխատել է «Տոտենհեմում»: Ի դեպ՝ Պրեմիեր լիգա վերադարձն էլ հավանական տարբերակ է. «Արսենալը» գնորդներից մեկն է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

«Բարսելոնան» մտադիր է 3 խոշոր գործարք իրականացնել

Վան դե Բեկը ձմռանը կարող է Իտալիա տեղափոխվել

Դեպայը՝ «Բավարիայից» պարտությունից հետո․ «Հավատում եմ՝ կգտնենք միջոց պայքարելու բոլոր տիտղոսների համար»

Դեպայ. «Ամբողջ թիմը հարգում է Կումանին»

«Լիվերպուլը» 15 խաղ անպարտելի է ԱՊԼ-ում

«Լիվերպուլն» ու «Արսենալը» հաղթեցին, «Սիթին» միավորներ կորցրեց (տեսանյութ)

«Բարսելոնան» հունվարին մտադիր է գնել «Մանչեսթեր Սիթիի» աստղին

«Ռեալը» խաղավերջում 3 միավոր կորզեց «Ինտերից», «Լիվերպուլը» դժվարին հաղթանակ տոնեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Լիվերպուլ» – «Միլան». Մեկնարկային կազմեր

Կլոպ. «Սովորաբար կենտրոնանում եմ իմ խաղացողների վրա, բայց այսօր բացառություն կանեմ»

Էրիկ Գարսիա. «Հաշիվն անարդարացի էր»

«Լիվերպուլի» հետ խաղին «Միլանը» կլինի առանց առաջատարի

Կլոպ. «Նա այս խաղում երբևէ եղած լավագույն ֆուտբոլիստներից է»

«Լեսթերը» հետաքրքրված է ՄՅՈՒ-ի կիսապաշտպանով

Նևիլ. «Նրա խաղն ինձ հիշեցնում էր Սքոուլզին»

Կլոպ. «Կրիշտիանուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձն ինձ չի ուրախացնում»