«Նա 10 տարի թուք ու մուր էր ուտում, իսկ այսօր լավագույնն է». «Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը դժոխքի միջով է անցել - VNews
Բաժիններ

«Նա 10 տարի թուք ու մուր էր ուտում, իսկ այսօր լավագույնն է». «Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը դժոխքի միջով է անցել

Վերջ։ Մենք պատմության ականատեսն ենք։ «Լիվերպուլի» չեմպիոնությունն այլևս իրականություն է։ Յուրգեն Կլոպն արեց այն, ինչը չկարողացան իրեն նախորդող ոչ պակաս փայլուն մարզիչները։ Այս երկար տարիների ընթացքում ինչ ասես, որ չեկավ «Լիվերպուլի» երկրպագուների գլխին։ «Դորտմունդի» հետ խելահեղ հանդիպումը, «Բարսելոնայի» նկատմամբ փառահեղ հաղթանակը, «Սիթիի» հետ նախորդ մրցաշրջանի չեմպիոնական անհավանական մրցավազքը, եզրափակիչները Բազելում, Կիևում ու Մադրիդում, թրիլլերային փոխհրաձգություն «Նորվիչի» հետ, սկզբունքային մրցակիցների փոշիացումը…կարելի է հիշել ամեն խաղն ու անել դա անվերջ։

Հետաքրքիրն այն է, որ «Լիվերպուլի» չեմպիոնական մրցաշրջանն այնպիսին չէր, ինչպիսին այն պատկերացնում էին ակումբի երկրպագուներն, օրինակ, 20, 10, կամ 7 տարի առաջ։ Համենայն դեպս այսքան տարիների ընթացքում «Լիվերպուլը» մեզ լրիվ այլ ֆուտբոլի է սովորեցրել։ Վերջին 20 տարվա ընթացքում «Էնֆիլդը» դարձել էր դրամատիզմի թատերաբեմ, որտեղ «Լիվերպուլը» պարտադիր կամ պետք է անի դարի քամբեքը, ոչնչացնի աշխարհի ամենաուժեղ թիմին ու տանի ամենաանսպասելի հաղթանակը, կամ էլ այնպիսի պարտություն կրի, որի համար թիմի խաղացողներին պետք է այրեին ինկվիզիցիայի խարույկի վրա։

Ամենաթույնն այն է, որ այս թիմում բառացիորեն բոլորը նույն մակարդակի վրա են։ Այսինքն՝ այստեղ չկա որևէ հստակ առաջատար, որի խաղից կախված է թիմի հաջողությունը։ «Բարսելոնայում» առանց Մեսիի թիմում չկա գեթ մեկը, որը կկարողանա անել գոնե կեսի կեսը (Գրիզման ջան, սորի), «Ռեալում» Ռոնալդուի հեռանալուց հետո մի ամբողջ մրցաշրջան թիմը հարմարվում էր նրա բացակայությանը, «Սիթին» էլ առանց դե Բրույնե նման էր ռետինե փամփուշտներով աշխարհին սպառնացող հիմար ահաբեկչի։ «Լիվերպուլում» ամեն ինչ ուրիշ էր, բոլորն իրենց դերն ունեին, անգամ պոտենցիալ ռեզերվիստները, որոնք դուրս գալով խաղադաշտ արդյունք էին ապահովում։

Սակայն Ջորդան Հենդերսոնն այս թիմի շարժիչն է։ Այո, իր տաղանդով մոտ էլ չէ Սթիվեն Ջերարդին, նրա ՕԳԳ-ն հեռու է նույն ՍթիվիՋիի ու Չավի Ալոնսոյի ցուցանիշներից, իր հեղինակությամբ նա, գուցե, զիջել է կամ ԴԵՌ զիջում է ակումբի ամենաուժեղ «8» համարին, սակայն նա արեց դա. Հենդերսոնը թիմին տարավ դեպի չեմպիոնություն, իսկ Ջին ու Ալոնսոն՝  ոչ։ Թե ինչու՝ դրան քիչ հետո կանդրադառնանք։ Այստեղ ավելի էական է Հենդերսոնի անցած ճանապարհը, որովհետև ամեն ֆուտբոլիստ չէ, որ կդիմանար նման վերաբերմունքին,  բացասական խոսքերին, անգամ անարգանքին։ Անգամ Քրիստոսը կասեր «Աստված ջան, ինչ մեղկ է Հենդերսոնը»։ Դատեք ինքներդ, թե ինչեր են տեղի ունեցել Հենդերսոնի հետ վերջին 10 տարվա ընթացքում.

  • Սըր Ալեքս Ֆերգյուսոնը մի առիթով հայտարարել է, որ համարում է Հենդերսոնին «տարօրինակ»։ Լեգենդար շոտլանդացուն չի գոհացրել Հենդերսոնի վազքի տեխնիկան։ Ֆերգին դա համարել է լուրջ թերություն ու չի վերցրել նրան։
  • Երկրպագուներն ու ֆուտբոլային փորձագետները Հենդերսոնին քննադատում էին ու ասում, որ նա ոչ միայն արժանի չէ ավագի թևկապին, այլև «Լիվերպուլի» մարզաշապիկը կրելուն։ «Ման. Յունայթեդի» լեգենդար պաշտպան Գարի Նևիլը մի անգամ ասել է, որ Հենդերսոնը վատագույն ավագն է, որին նա տեսել է խաղադաշտում։
  • Մի առիթով Հենդերսոնին Բրենդան Ռոջերսը խորհուրդ տվեց ինքնառաջադրվել որպես Անգլիայի հավաքականի ավագ, քանի որ այդ տարիներին ավագն ու բոլոր փոխավագները ավարտում էին միջազգային կարիերան։ Երբ այս տեղեկատվությունը հայտնվեց մամուլում, Բրենդան Ռոջերսն ու Ջորդան Հենդերսոնն արժանացան բուռն քննադատության ու հեգնանքի։

  • «Լիվերպուլի» նախկին սպորտային տնօրեն Դամիեն Կոմոլին աշխատանքից ազատվելու պահին ակումբի ղեկավարությունից լսել է ֆանտաստիկ պատճառաբանություն. «Ընկեր, դու թիմ ես բերել Հենդերսոնին , հիմա է՞լ չես հասկանում՝ ինչու ես ազատվում աշխատանքից»։ Իր հարցազրույցներից մեկում Կոմոլին բառացի ասել է. «Ինձ աշխատանքից ազատելիս ասացին, որ Հենդերսոնին ձեռք բերելը նույնն է, ինչ գումարը քամուն տալը»։
  • Ակումբի երկրպագուները ձեռք էին առնում Հենդերսոնին Բալոտելիի հետ դրվագի պատճառով։ 2015 թվականի խաղերից մեկի ժամանակ իտալացին պարզապես խլեց գնդակը Հենդերսոնի ձեռքից ու գնաց 11 մետրանոց իրացնելու։ Տասնյակ հազարավոր երկրպագուներ ևս մեկ առիթ ունեցան կասկածի տակ դնելու Հենդերսոնի՝ ավագ ու առաջատար լինելու հանգամանքը։

Սուպերչեմպիոնական «Լիվերպուլը». «Կարմիրների» բոլոր ռեկորդներն այս մրցաշրջանում

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԿատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Սետյենը՝ Մեսիի հեռանալու մասին. «Չեմ ցանկանում այդ թեմայի մեջ մտնել»

«Բարսելոնայի» հայտացուցակը «Վիլյառեալի» դեմ խաղի համար

Գերմանական մեծ եզրափակիչ, թուրինյան դերբի. Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մեսին կարող է հայտնվել անգլիական գրանդում

«Նա նոր մարտահրավեր է ցանկանում». Ռումենիգեն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստի մասին

Գրիզմանը կարիերան կարող է շարունակել Իտալիայում

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

Զիդանը խոսել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու շշուկների մասին

«Բարսելոնան» ու Չավին համաձայնության են հասել

«Լիվերպուլը» մոտ է «Բավարիայի» ֆուտբոլիստին գնելուն

Մեսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»

«Սիթին» չեմպիոնական միջանցք կազմեց, հետո ջախջախեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

«Սիթին» առաջին կեսում 3 գնդակ է ուղարկել «Լիվերպուլի» դարպասը (տեսանյութ)

«Սիթին» չեմպիոնական միջանցք կազմեց նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» համար (ֆոտո, տեսանյութ)

«Շեֆիլդը» վստահ հաղթանակ տոնեց «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ»․ Մեկնարկային կազմեր