«Նա անբուժելի հիվանդ է». Ո՞ւմ է նվիրել իր խփած գոլերը Մոհամեդ Սալահը - VNews
Բաժիններ

«Նա անբուժելի հիվանդ է». Ո՞ւմ է նվիրել իր խփած գոլերը Մոհամեդ Սալահը

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Լիվերպուլն» ու «Լիդսը» գոլային համերգ կազմակերպեցին, պակասում էին միայն հանդիսականները։ Դա Մոհամեդ Սալահի «մենահամերգն» էր։ Եգիպտացի հարձակվողը ավելի քան 30 տարվա ռեկորդ է գերազանցել. 88/89 մրցաշրջանից սկսած Սալահն առաջին ֆուտբոլիստն է, որին հաջողվել է ԱՊԼ-ի մեկնարկային տուրում հեթ-տրիկ գրանցել։

Մրցակցի դարպասը գրավելուց հետո Մո Սալահը միշտ էլ տարբերվել է գոլը տոնելու եղանակով։ Այս անգամ էլ աֆրիկացի գոլահարը չդավաճանեց իր սկզբունքին։ Առաջին երկու գոլից հետո նա «ադաթներին» չդավաճանեց ու զուտ գրկախառնվեց թիմակիցների հետ, իսկ երրորդ գոլից հետո Սալահը ձեռքերով փակեց ականջներն ու դուրս հանեց լեզուն։ Գոլ խփելու նոր ձևը Սալահը նվիրել է իր վաղեմի ընկերոջը՝ Եգիպտոսի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մոմեն Զակարիային։ Սալահը ցույց տվեց նաև ٨ նշանը – արաբերեն այն «8» է նշանակում։ «Ալ-Ալհիլում» Զակարին խաղում էր հենց այդ խաղահամարով։

Զակարիի մոտ ախտորոշվել է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ. այդ նույն հիվանդությունից տառապել են նաև նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Ռիկսենը, աշխարհահռչակ երաժիշտ և կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը, չին առաջնորդ Մաո Ցզե Դունն ու աստղագետ-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը։ Այն ազդում է մարդու իմունային համակարգի և ուղեղի աշխատանքի վրա։ Սկզբում հիվանդը հաճախակի ընկնում է, քանի որ սկսում են չաշխատել վերջույթները։ Հետո օրեցօր ավելի ու ավելի է բարդանում ոտքի կանգնել, քայլել, իսկ վերջում՝ շնչելն ու անգամ կուլ տալը։

Անցած տարվա սեպտեմբերին Մոմենը ծավալուն հարցազրույցի ժամանակ է հայտարարել իր ախտորոշման մասին։ «Սկզբում կարծում էի, որ այն, ինչ ինձ հետ տեղի էր ունենում՝ սթրեսի պատճառով է, չէի կարողանում մարզավիճակ հավաքել կամ գրագետ ֆուտբոլ ցուցադրել։ Մի օր գնացի բժշկի, որտեղ ինձ ասացին, որ ես հիվանդ եմ, և դա անբուժելի է», – ասել է Զակարիան։  Այս տարվա ապրիլին իտալացի գիտնականները հրապարակեցին սահմռկեցուցիչ ցուցանիշ. կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ 5 անգամ ավելի շատ է հայտնաբերվում նախկին ֆուտբոլիստների, քան սովորական մարդկանց շրջանում։

Այս օրերին եգիպտացի ֆուտբոլիստի մասին խոսում են շատերը։ Բացի Սալահից, Զակարիային նվիրված ժեստով աչքի են ընկել նաև իր նախկին թիմակիցները։ Եգիպտոսի առաջնության հերթական տուրում «Ալ-Ահլին» 3-0 հաշվով հաղթանակ է տարել «Իսմաիլիի» նկատմամբ։ Հաղթանակած թիմի խաղացողներն ի աջակցություն իրենց թիմակցի, նույնպես ձեռքերով փակել են ականջները։

Քանի որ հիվանդությունը դեռ նոր է սկսել իր «դաժան ընթացքը», Զակարիան դեռ 1-2 տարի կկարողանա դուրս գալ հանրության առաջ։ Այդ հանդիպումները կդառնան ավելի ու ավելի հազվադեպ, մինչև որ Ֆերնանդո Ռիկսենի պես Զակարիան կհրավիրի հատուկ երեկույթ ու հրաժեշտ կտա բոլորին։

«Որ տեսա ընկերներիս ժեստը, առաջին անգամ վերջին տարվա ընթացքում ժպտացի։ Շնորհակալ եմ բոլորից», – թվիթերում գրել է Զակարիան։

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լիվերպուլն» ու «Սիթին» Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում են (տեսանյութ)

Ռեշֆորդը՝ Լոնդոնի քաղաքապետին․ «Այս ամենն ավելին է, քան ես, ֆուտբոլը, քաղաքականությունը»

L’Equipe. Մբապեն կարիերան շարունակելու 3 տարբերակ ունի

Դեմբելեն հայտնել է իր դիրքորոշումը «Լիվերպուլի» հետաքրքրության վերաբերյալ

Ինչու Ալկանտարան չի ցանկացել վերադառնալ «Բարսելոնա»

Արտագնա խաղում «Սիթին» վստահ հաղթանակ տոնեց «Վուլվզի» նկատմամբ (տեսանյութ)

Պաշտոնական․ «Արսենալը» նոր դարպասապահ ունի

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը վարակվել է կորոնավիրուսով

Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ Ֆաբրեգասի

«Լեսթերը» գոլառատ խաղում 2-րդ հաղթանակը տոնեց այս առաջնությունում (տեսանյութ)

Տիագոն ԱՊԼ-ի ռեկորդ է սահմանել «Լիվերպուլում» իր նորամուտի խաղում

«Լիվերպուլը» հաղթեց «Չելսիին», Սադիո Մանեն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Բրայթոնի» ֆուտբոլիստի «կարիճ հարվածը» մրցակցի դեմքին (տեսանյութ)

«Չելսի» – «Լիվերպուլ»․ Մեկնարկային կազմեր

Բեյլ․ «Մոուրինյոն մեծ դեր խաղաց իմ վերադարձի գործընթացում»

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր